6 միավորի տարբերությունը սկսելա նյարդայնացնել - անիմաստ ա:
Մեր հարևանի բազմաչարչար շունը բակ դուրս գալուցս ոգևորվումա - ապուշ կենդանի դուրս եկավ:
Սեղանիս դրված կենդանիները գազանանոց են հիշացնում - կյանքի գազանանոց՝ իրական գազաններով:
Կիրառական vs ՎեՏե կռիվը կոկորդիսա կանգնաել - ինչ լավա՞, որ մասնագիտությունս փոխում եմ:
Ծյոծյա Նաձյային չեմ ճանաչում, բայց համարն են տվել - Միմինո թե՞ անկապ չարչարանք:
Մոխրագույնը կամաց-կամաց փոխարինվեց կանաչով ու ինչքան էլ որ տարօրինակ չլինի, դառավ կարմիր - գերագնահատել էի վտանգը, իրականում 0-ից չտարբերվեց:
Բայց մեկ է, էդ վեց միավորի արբերությունը լավը չի - չեմ համակերպվում պարտության հետ, ավելի շուտ, քո հաղթանակի- ուղղակի քեզ հակառակ - (c) ես
![]()
Փոքրիկ (23.04.2009)
Էն, որ ես կինոման եմ` փաստա: Բայց ես նաև մուլտաման եմահավոր շատ եմ սիրում մուլտիկներ: Ուզում եմ մուլտերի հնգյակ կազմեմ ու ոչ մի կերպ չի ստացվում, ախր շատ-շատ են է: Փորձեմ մի թեթև իրար գլուխ հավաքել`
1. Ռուսալոչկա - էս մուլտի հետ ոչինչ չեմ փոխի, երգը, ռուսալկան` սիրու~ն, պրինցը` ոչ պակաս սիրունամեն ինչ սիրում եմ `էս մուլտիկի մեջ, դրա համար էլ ինքը առաջին տեղումա:
2. Բրեմենյան երաժիշտները - երեքն էլ սիրում եմ` մեկը մեկից շատ, համ առաջինը, համ վերադարձը համ էլ իրանք 20 տարի անց: Համարյա բոլոր երգերը անգիր գիտեմ![]()
3. Մաուգլին - էս մուլտը մի քիչ մեծական ա, շատ խորը, շատ լավնա: Համոզված եմ, որ 80 տարեկանում էլ նայելու եմ:
4. Գտնված երազը - Կարծում եմ հայերի ամենասիրելի մուլտիկներից մեկնա: Շատ բարի մուլտա:
5. Անաստասիա - Էս մուլտը հայտնաբերել եմ մի երեք տարի առաջ: Շատ սիրուն մուլտա: Անաստասիա Ռոմանովայի մասինա: Շատ սիրում եմ իմպերատրիցայի կերպարը ու կուզեի իրա նման ուժեղ լինեի մեկ էլ տենց սիրուն` 80-ն անց տիկինա, բայց նենց ասանկա ունի~մեկ էլ էս մուլտի մեջ մի երգ կա, որ Անաստասիայի շկատուլկայի երգնա, դա էլ եմ շատ սիրում` once upon in December ... մնացածը չեմ հիշում, երեկ էս մասը ականջովս ընկավ:
Մի օր կշարունակեմ, որովհետև սիրելի մուլտերս շատ-շատ են:
Վերջին խմբագրող՝ Dayana: 25.04.2009, 17:51:
Երկնային (25.04.2009)
Երկնային (25.04.2009)
Ճիշտ են ասում՝ վախեցեք ձեր երազանքներից, դրանք կարող են իրականանալ: Չհասցրեցի նորմալ երազել, մեկ էլ հոպ՝ ու դիմացս դրվեց: Մի անգամ ռեջեքթ արեցի, որոշեցի մնալ "հարազատ ցեխի" մեջ, հիմա երկրորդն ունեմ՝ ավելի լուրջ, ավելի իրական, բայց վախից դողում եմ: Կդիմանա՞մ: Ախր էդ քիչ ժաանակ չի, ահագին շատա: Բայց ես ինչպես միշտ ժամանակից առաջ եմ ընկնում: Էդ ուղղակի փորձա, որը կարող ա ուղղակի չստացվել ու վերջ, իսկ ես սարսափահար եմ եղել:Երկու տարբերակ ունեմ՝ կամ հրաժարվում եմ ու շաունակում ապել ինչպես հիմա, կամ ընդունում եմ ու պայքարում դրա համար, մի քիչ ինձ նեղություն եմ տալիս ու ցտեսություն անգույն կյանք, բարի գալուստ երազանքների աշխարհ, կարոտախտից "սատկող" հիվանդով: Նույնն եմ զգում ինչ առաջին անգամ զանգելիս, նույն հեռավորության զգացողությունը, ախր մի քանի կիլոմետր ա արբերությունը ՝ 2 կամ 3, ոչ ավելի:
Մեկը չկա ասի, ինչ ես պանիկայի մեջ ընկել, նույնիսկ 10-ից մեկ շանս չունես, արդեն պանիկայի մեջ ես ընկել![]()
Հ.Գ. Կարոտել եմ...
Այսօր զգում էի, որ ինչ-որ բան պակաս էր, բայց խիստ գրաֆիկը թույլ չէր տալիս սթափ մտածել ու փրձել հասկանալ `թե ինչ: Հենց նոր, երբ վերջապես կարողացա միացնել համակարգիչս , հասկացա, թե ինչն էր պակաս: Ու էդ ախր էնքան ակնառու էր: Հոգնածությունս թույլ չի տալիս մի կարգին անհանգստանալ, բայց... կարոտեցի...![]()
Ինչ-որ բան հաստատ պակաս է, խիստ պակաս` ինձ համար![]()
Վերջին խմբագրող՝ Dayana: 28.04.2009, 22:22:
Դեպք մեկ /կամ առաջին օր/ - անհանգստանալու կարիք չկա:
Դեպք երկու - պետք է ուշադիր լինել, միտում կա օրինաչափություն դառնալու:
Դեպք երեք - օրինաչափություն:
Հ.Գ. Մնաց 4 միավորբայց ի՞նչ կռիսն եմ ես՝ հակառակվելու մասնագետ
![]()
![]()
Փոքրիկ (29.04.2009)
Հավատ.
Ի՞նչ բան է առհասարակ հավատն ու ո՞նց է ինքը ձևավորվում: Կան դեպքեր, որ էսպես ասած տեղումդ նստած ես մեկ էլ հոպ ու սկսում ես հավատալ ինչ-որ բանի, ինչ-որ երևույթի, կամ չգիտեմ ինչի, ու դրա հետ մեկտեղ կան դեպքեր, եր ուղղակի չես հավատում: Ինչքան էլ հանճարող համոզողներ լինեն մեկ է, չես հավատում ու վերջ: Երբեմն կարք է լինում ինքդ քեզ համոզելու, նույն բանը մի քանի անգամ կրկնելու համար, որ հավատաս, բայց կարծում եմ հենց էնպես չի, որ առաջացել է ՝ Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել արտահայտությունը ու ինքը ժամանակի ընթացքում ձևափոխվել, արտապատկերվել է տարբեր հարթյուններում…
Կան երևույթներ, որոնց ես հավատում եմ աչքերս փակ, կան էնպիսիք, որ ինձ համոզել են դրանում, կան երրորդները, որ ես ինքս եմ ինձ համոզել դրանում ու կան էնպիսի իրավիճակներ, երևույթներ, որ թեկուզ մի մեխով երկու ոտս մեխեն, մեկ է՝ չեմ հավատում: Ու առհասարակ, լավ է չհավատալ, քան թե հավատալ ու մի օր պարզել, որ դա սուտ էր:
Մոտս լրիվ նույն վիճակնա, ինչ մի 18-20 տարի առաջ, երբ իմացա, որ ձմեռ պապիկ գոյություն չունի ու ծնողներիս խնդրանքով՝ ձմեռ պապիկի շորերով, մեզ նվերներ էր բերել Արայիկը : Հենց նոր լրջորեն գիտակցեցի, որ ձմեռ պապիկ չկա… ու... չէր էլ կարող լինել...
Հավատը դա նվիրվածություն է, հավատը դա …
մեկը հավատում է օբեկտին, մյուսը սուբեկտին, էն մեկն էլ գործողությանը, որը պետք է կատարվի…
հավատում եմ որ աշխարհը արդար է: հավատում եմ որ լավին միշտ լավն է հասնում:
…
Հ,Գ. Դայանա, կներես, որ առանց թույլատրության քո անկյուն "խցկվեցի"![]()
Ծիծաղս գալիս է:
Հանճարների տեսությունս դեռ շարունակում եմ ու զարմանում դահիճի՝ ինձ մի կախեք աղերսանքի վրա…
Զարմանում եմ սրիկային սրիկայության համար սիրելուս վրա…
Ատել չկարողանալուս վրա…չնայած…ընկերներիցս մեկն ասում է, որ դա իմ "ուժն" է… /տեսնես քանի դեցիբել է էդ անպետք ուժը/ուժգնությունը /
Ծայրահեղ զարմանում եմ սեփական ապուշությունն ուրիշի գլխին բարդող, ուրիշի երջանկությունից սեփական դժբախտությանը բացատրություն պահանջողների վրա…
Էժան դերերի համար իրար գլուխ ջարդողների վրա…
Սեփական փոքրությունը մեծ-մեծ անվանումների տակ ծածկողների վրա… ու առհասարկ, դեռ զարմանում եմ![]()
Վերջին խմբագրող՝ Dayana: 01.05.2009, 16:09:
Փոքրիկ (03.05.2009)
Գրեթե ամեն օր նույն հարցն են տալիս ու ամեն օր նույն պատասխանն եմ տալիս: Նենց եմ հոգնել էդ հարցից ու էդ պատասխանից: Ես ոչինչ չգիտեմ, չգիտեմ ինչ է լինելու, ես գուշակ չեմ, ինքս ոչինչ չեմ արել, ոչինչ չեմ փոխել ու չեմ էլ կարող: Անկախ նրանից, թե ես ինչ եմ "մտածում", երկրագունդը միշտ նույն ուղով է պտտվում ու նույն արագությամբ: Ես չգիտեմ, թե մի տաս օրից ինչ է լինելու, գուցե ոչինչ էլ չի լինելու, ես... նորից նույն հարցի առաջ եմ կանգնել, ինչ` անցյալ տարի ...![]()
Փոքրիկ (03.05.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ