Artgeo-ի խոսքերից
Լրիվ հասկանում եմ քեզ: Բայց օրինակ ինձ համար փողոցում համբուրվող տղան ու աղջիկը նույնքան տհաճ են, որքան փողոցում համբուրվող երկու աղջիկը կամ երկու տղան: Նույնիսկ ավելի շատ, էն պարզ պատճառով, որ երկու տղա կամ աղջիկ փողոցում համբուրվող չեմ տեսել, իսկ այ տղա ու աղջիկ ոչ միայն համբուրվող, լպստող, զասվող ու նույնիսկ սեքսով զբաղվող տեսել եմ ու դա հեճ հաճելի չի, նույնիսկ եթե մենակ ես քայլում, էլ ուր մնաց որևէ մեկի հետ: Դա մտածելակերպ ա, դաստիրակություն ա, մենթալիտետա: Բայց սա չի ամբողջ հարցը: Գլխավոր ու կարևոր հարցը էնա, որ ոչ մեկին չպիտի չի վերաբերվում թե մյուսը անկողնում ինչ ա անում, եթե դա արվում ա այդ անկողնում գտնվող(ներ)ի փոխադարձ ցանկությամբ ու համաձայնությամբ: Նույն ձևով, ինչ ձևով ասենք ամուսինները իրար օռալ հաճույք պատճառո՞ւմ են, թե՞ ոչ, չնայած նրան, որ դա հայ հասարակության, հիմնականում տղամարդկանց կողմից մեծամասամբ չի ընդունվում: Իսկ ինչ վերաբերում ա «աչք խցկելուն», ապա հոմոսեքսուալները «աչք խցկելու» բան առանձնապես չունեն էլ: Նրանք արտաքնապես սովորական մարդկանց պես են, սովորական մարդկանց պահվածքով ու իմ տրված հարցի նպատակը պարզելն էր, արդյո՞ք գիտակցում են հոմոսեքսուալներին վառել, սպանել, գնդակահարել, քարկոծել (անհրաժեշտը ընդգծել) ցանկացողները, որ նրանց շրջապատում նույնպես կան հոմոսեքսուալներ ու չի բացառվում, որ մոտ շրջապատում էլ կարող են լինել: Էսքան բան: Իրականում թեման բավականին ծեծված ա, ակումբում շատ ա քննարկվել, կարող եմ նույնիսկ լինկերը գտնել-դնել: Ոնց անցած անգամները ոչ մի ընդհանուր հայտարար չի եղել, տենց էլ հիմա չի լինելու:
Էջանիշներ