Ինչ ի նկատի ունես ապ?
Հետաքրքրիրա տեսնես մենակ մեր եկեղեցինա հարցում տեր ու հնազանդը? Մյուսների մոտ եթե չեմ սխալվում հարցնում եմ համաձայն ես ամուսնանալ էս մարդու հետ..?
Ինչ ի նկատի ունես ապ?
Հետաքրքրիրա տեսնես մենակ մեր եկեղեցինա հարցում տեր ու հնազանդը? Մյուսների մոտ եթե չեմ սխալվում հարցնում եմ համաձայն ես ամուսնանալ էս մարդու հետ..?
Մի անգամ դեռ մի 5 տարի առաջ մեր հարևաններից մեկը գնացել եր «աղջիկ տեսնելու, մենակով էլի, ինչ որ ժամային անհամապատասխանություն էր եղել, էտ աղջիկն էլ չէր հասցրել «տան աղջկա» նման հագնվեր, շորտիկով էր եղել, դե շարունակությունը պարզա: ՈՒԺԱՍՏ երևույթա: Որ դարում ենք չեմ հասկանումՈւրիշ բան, որ օր որոշեն գան հավեսով երկու կողմն էլ գիտեն ինչի համար ա էս ձևականությունները, գան նորմալ ուղղակի քեֆ ուրախություն:, թե չէ ջուր, մուր, դառը քաղցր կոֆե, լավ եփած, վատ եփած
![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Մոտ մի քանի ամիս առաջ մեկին գնում են ուզելու, բայց իսկական փեսայի փոխարեն աղջկա հետ խոսելու գնում ա փեսայի բարեկամի տղեն, (որքան գիտեմ իսկական փեսան կամ ինվալիդա լինում կամ մտավոր հետամնաց)աղջիկը հավանումա բարեկամի տղային և նշանվում: Նշանդրեքից հետո բերում են տուն աղջկան և խեղճը հայտնաբերումա, որ իր փեսացուն ուրիշա
Հաջորդ օրը տնեցիներին մի կերպ իմացնումա, որ գան իրեն հետ տանեն:
Ժողովուրդ ես էլ չէի հավատում, բայց իրական դեպք ա, սիրո մեծ պատմություն:
![]()
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
80 ամյակս շուտով լրանալու էԴրա համար մեր ջահելությանը խելքի բերելու վերջին ճիգերն եմ գործադրում
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ասեմ որ չեմ փորձում այս երեվույթը ատամներով պաշտպանել, այլ փորձում եմ գտնել այս երեվույթի ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմերը: Կարճ ասած փորձում եմ վերլուծել, հասկանալու համար արդյոք այս երեվույթը գոյության իրավունք ունի՞՞՞ թե՞ ոչ:
Դու նշեցիր փողոցում, եվ ինտերնետում ծանոթանալու տարբերակները: Կարծում եմ գաղտնիք չէ որ Հայաստանում ինտերնետով ծանոթանալուն շատերը լուրջ չեն վերաբերվում, էլ չեմ ասում որ հաճախ, հայ տղաները ինտերնետում փնտում են աղջիկներ ժամանակ անցկացնելու համար: եվ ունեն հստակ դիրքորոշում, որ եթե աղջիկը գրանցված է ծանոթությունների սայթում, ապա միայն այդ նպատակով: Քիչ թե շատ դրությունը փրկեց одноклассники սայթը:
Ինչպես նաեվ եթե բոլոր երեվույթներին մոտենանք միայն մերժողական դիրք բռնելով, ապա հանգիստ, փողոցում ծանոթանալու տարբերակի մեջ նունպես, դրական շատ քիչ բան կգտնենք:
Ասեմ որ միանշանակ դեմ եմ, երբ հարազատները, բարեկամները միջամտում են անհատի անձնականին, իրենց իրավունք վերապահելով որոշելու, որ արդեն ամուսնանալու ժամանակը եկել է եվ պետք է գնալ աղջիկ տեսնելու: Անհատը միայն ինքը կարող է զգալ, այն պահը, երբ արդեն հասուն է ամուսնության համար: Եվ այստեղ, ամուսնանալ ցանկացող մարդու համար չպետք է լինեն սահմանափակումներ հակառակ սեռի հետ ծանոթանալու տարբերակների ընտրության հարցում:
Ծանոթություն հաստատելու ցանկացած տարբերակ կարծում եմ գոյության իրավունք ունի, եվ ցանկացած դեպքում դա պետք է միայն արվի երկու կողմերի համաձայնության դեպքում: եթե աղջիկը չի ուզում, որ իրեն գան տեսնեն, ի՞նչ իմաստ ունի այդ քայլին դիմել: Իսկ եթե աղջիկը դեմ չի որ իրեն գան տեսնեն, ո՞վ իրավունք ունի պնդելու, որ նրա ծանոթանալու տարբերակը հնավոճ է, աննորմալ եվ ինչ որ բանով զիջում է ծանոթություն հաստատելու մյուս տարբերակներին:
Վերջին խմբագրող՝ Չամիչ: 06.04.2009, 00:34:
Հայեեր, ի՞նչ եք իրար խառնվել... աղջիկ տեսնելը շաաատ լավ սովորույթ է, բայց միայն այն մարդկանց համար, ովքեր դրա կարիքն ունեն... ես անձամբ ճանաչում եմ և տղաների, և աղջիկների, որոնց «տանը չմնալու» միակ հեռանկարը քննարկվող ձևն է... բա իհարկե պետք է... ազգը պիտի շատանա չէ՞... հետո՞ ինչ, որ էդ շատանալը երբեմն լինում է սեփական կյանքին վերաբերվող սեփական որոշումներ կայացնելու անընդունակ սուբյեկտների հաշվին...![]()
Չամիչ ջան, տորթը իմ վրա, 80–ամյակդ ակումբատնակում կնշենք
Իհարկե, ճիշտ ես ասում, որ ծանոթություն հաստատելու ցանկացած օրինակ գոյության իրավունք ունի, մանավանդ, եթե կա պահանջարկ, կա նաև առաջարկ։ Նույն շարքում կարելի է դասել նաև բաշիքյարթման։ Մենք էստեղ պարզապես քննարկում ենք, թե մեր օրերում, որն ա ավելի ճիշտ ու որն ա ավելի քաղաքակիրթ։ Ընդամենը էդքանը։ Իսկ եթե տղան էդքան հասուն ա, որ ամուսնանալը էկել ա, մեռնում ա, մամայի ձեռը չի բռնի գնա աղջիկ տեսնելու, ես պարզապես դա եմ ասում, որ ամեն դեպքում մի քիչ պետք ա դաունոտ լինի մամայի հետ աղջիկ տեսնելու գնացողը
Ինչ վերաբերում է ինտերնետին, ես բացարձակ նկատի չունեի ծանոթությունների սայթերում գրանցվածներին։ Միգուցե դրա մեջ վատ բան չկա, բայց ինձ թվում է Հայաստանում դժվար թե որևէ նորմալ աղջիկ ծանոթության սայթում գրանցվի ամուսին գտնելու բարի նպատակովԻմ շրջապատում շատերին են ճանաչում, որ ամուսնացել են հենց ինտերնետային ծանոթության արդյունքում։ Հեռու չգնանք, հենց մեր ֆորումում ինչքան հրաշալի զույգեր են ստեղծվել
![]()
When life gives you lemons, make lemonade
Լուսաբեր (06.04.2009)
Ինչատնակու՞մ մամի ջա՞նՉամիչ ջան, տորթը իմ վրա, 80–ամյակդ ակումբատնակում կնշենք
Այստեղ դու ինքդ քեզ հակասեցիր, դու փորձում ես գնահատել, թե մեր օրերում ծանոթանալու տարբերակներից որն է քաղաքակիրթ եվ որը ոչ քաղաքակիրթ, եթե քաղաքակիրթ հետեվաբար նաեվ ժամանակակից: Կարծում եմ ծանոթության ամենաժամանակակից տարբերակներից մեկը հենց ծանոթությունների ինտերնետային սայթերն են, բայց չգիտես ինչու, այն մարդը ով աղջիկ տեսնելը համարում է հնացած եվ ոչ քաղաքակիրթ տարբերակ,ծանոթությունների սայթերում գրանցված հայ աղջիկներին հակված է համարել ոչ նորմալ:Ինչ վերաբերում է ինտերնետին, ես բացարձակ նկատի չունեի ծանոթությունների սայթերում գրանցվածներին։ Միգուցե դրա մեջ վատ բան չկա, բայց ինձ թվում է Հայաստանում դժվար թե որևէ նորմալ աղջիկ ծանոթության սայթում գրանցվի ամուսին գտնելու բարի նպատակով Իմ շրջապատում շատերին են ճանաչում, որ ամուսնացել են հենց ինտերնետային ծանոթության արդյունքում։ Հեռու չգնանք, հենց մեր ֆորումում ինչքան հրաշալի զույգեր են ստեղծվել![]()
Ես, ճիշտն ասած, էդքան էլ տեղյակ չեմ սենց բաներից: Էս երևույթի մասին էլ նենց հեռվից էի տեղյակ: Ճիշտն ասած, ես ամեն ինչի մեջ փորձում եմ սկզբից իմաստ գտնել, էլի, այ տենց վատ բնավորություն ունեմ: Իմաստը, սրա իմա՞ստը: Եթե ինչ-որ մեկը սրա իմաստը բացատրի, կարող ա ես հետ համոզվեմ, ու շատ հետաքրքիր ա, թե սրա արմատները որտեղից են գալիս, ինչի ա ձևավորվել էս երևույթը: Ես լրիվ համաձայն եմ, որ աղջիկն ու տղան պետք է փոխադարձաբա մեկը մյուսի ծնողներին ճանաչեն, դա լրիվ նորմալ ա: Բայց ասենք, աղջկան ծանոթացրել ես ծնողներիդ հետ, ասենք, մի օր գնացել եք տուն, ձեր համար թեյ եք խմել ու զրուցել: Դրանից հետո էլ էդ աղջկան գնալ տեսնելս ո՞րն ա: Բացում ա բայց տեսնելը
:
Համ էլ պապաս բան ու գործ չունի, որ գնամ ասեմ, պապ, հելնենք, մի հատ ... -ին տեսնես էլի: Լրիվ աբսուրդ ա:
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 06.04.2009, 20:34:
Лучше Гор могут быть только Горы.
Չամիչ ջան, ակումբատնակը դա վայր է, տնակ, որտեղ ակումբցիները հավաքվում են, շփվում, ծննդյան օրեր նշում
Հիմա, ինչպես ասում են, անցնենք մեր ոչխարներինԳիտե՞ս որն է տարբերությունը ծանոթության սայթում գրանցված աղջկա և պատահաբար ինտերնետով կամ փողոցում ծանոթացող աղջկա: Ծանոթության սայթի աղջիկը իրեն առաջարկում է, ապրանքի նման, իսկ երբ աղջիկը իրեն առաջարկում է, դա արդեն տհաճ է: Ես նույնիսկ իրենց առաջարկող տաքսիներին չեմ սիրում, փողոցում տաքսի կանգնեցնելիս միշտ աշխատում եմ ընթացքի մեջ արագ սլացող տաքսիին կանգնեցնեմ, էն որ մոտենում են ու դանդաղեցնում ընթացքը, ներվայնանում եմ
Իսկ ծանոթության սայթի աղջիկը նույնն ա, ինչ որ էն աղջիկը, որ տանը նստած սպասում ա, որ գան իրեն տեսնեն հավանեն, ուղղակի սայթում գրանցվածը ինքն է իր մասին գրում՝ գեղեցիկ, բարձրագույն կրթությամբ, սիրում եմ երեխաներին և մեծահասակներին, կարդացել եմ գիրք
Իսկ տանը նստած սպասողի մասին էդ նույնը միջնորդ ծանոթացնողն է ասում տղային՝ գիտեես, ավարտել ա, ֆակուլտետ
(մենք մի հատ հարևան ունեինք, իր աղջկա մասին տենց էր ասում` ավարտել ա… ֆակուլտետ)
![]()
Վերջին խմբագրող՝ Ariadna: 06.04.2009, 20:39:
When life gives you lemons, make lemonade
Հրատացի (09.04.2009)
Վերջին խմբագրող՝ Ariadna: 06.04.2009, 20:38:
When life gives you lemons, make lemonade
Ուրվական (06.04.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ