User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 86 հատից

Թեմա: Գնալ աղջիկ տեսնելու

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #19
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնալ աղջիկ տեսնելու

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ, կներես մի հարց տամ, դու երիտասարդ ե՞ս Եթե ոչ, ապա կներես, որ փորձում եմ հակաճառել գրածիդ, որովհետև մեր տատիկների սերունդը էդ բարքերով է մեծացել, խոսքը իմ տատիկին չի վերաբերում իհարկե, և նրանց փորձել ապացուցել հակառակը, իզուր ժամանակի վատնում է, և անիմաստ է, նրանց պետք է ընդունել և սիրել այնպիսին, ինչպիսին կան
    Իսկ եթե երիտասարդ ես, զարմանալի է, որ էդ երևույթին նորմալ ես նայում: Ինչ է նշանակում «Կան երիտասարդներ որոնք իրենց ապրելակերպի բնույթից ելնելով չունեն նոր ծանոթություններ հաստատելու լայն հնարավորթություն»: Երբ որ կունենան, էն ժամանակ էլ թող ամուսնանան, չի կարելի մարդուն դիտարկել որպես կենդանի՝ խոզուկ կամ կով, ասենք, որի զույգելու ժամանակն է: Մարդը հասարակության անդամ է, և միշտ էլ կարող է շփվել և գտնել իր կեսին, և հեչ պարտադիր չի, որ բարեկամները իրենց լուման ներդնեն էդ գործում: Նույնիսկ փողոցում քայլելիս կարելի է ինչ որ աղջկա հավանել և ծանոթանալ, էլ չեմ ասում մեր օրերում ինտերնետի ընձեռած լայն հնարավորությունը: Ես ինքս երբեք չեմ հարգի էն տղամարդուն, որը բարի նպատակներով որոշի գալ ինձ տեսնելու Էդպիսի բան ոչ էլ կլինի, որովհետև էդ տեսնելու գնացողները ու «տեսցնողները» հատուկ դասի են պատկանում, ու էդ խաղերն իրենք իրար մեջ են խաղում
    __________________
    80 ամյակս շուտով լրանալու է Դրա համար մեր ջահելությանը խելքի բերելու վերջին ճիգերն եմ գործադրում

    Իսկ եթե ավելի լուրջ, ապա ասեմ որ չեմ փորձում այս երեվույթը ատամներով պաշտպանել, այլ փորձում եմ գտնել այս երեվույթի ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմերը: Կարճ ասած փորձում եմ վերլուծել, հասկանալու համար արդյոք այս երեվույթը գոյության իրավունք ունի՞՞՞ թե՞ ոչ:

    Դու նշեցիր փողոցում, եվ ինտերնետում ծանոթանալու տարբերակները: Կարծում եմ գաղտնիք չէ որ Հայաստանում ինտերնետով ծանոթանալուն շատերը լուրջ չեն վերաբերվում, էլ չեմ ասում որ հաճախ, հայ տղաները ինտերնետում փնտում են աղջիկներ ժամանակ անցկացնելու համար: եվ ունեն հստակ դիրքորոշում, որ եթե աղջիկը գրանցված է ծանոթությունների սայթում, ապա միայն այդ նպատակով: Քիչ թե շատ դրությունը փրկեց одноклассники սայթը:

    Ինչպես նաեվ եթե բոլոր երեվույթներին մոտենանք միայն մերժողական դիրք բռնելով, ապա հանգիստ, փողոցում ծանոթանալու տարբերակի մեջ նունպես, դրական շատ քիչ բան կգտնենք:

    Ասեմ որ միանշանակ դեմ եմ, երբ հարազատները, բարեկամները միջամտում են անհատի անձնականին, իրենց իրավունք վերապահելով որոշելու, որ արդեն ամուսնանալու ժամանակը եկել է եվ պետք է գնալ աղջիկ տեսնելու: Անհատը միայն ինքը կարող է զգալ, այն պահը, երբ արդեն հասուն է ամուսնության համար: Եվ այստեղ, ամուսնանալ ցանկացող մարդու համար չպետք է լինեն սահմանափակումներ հակառակ սեռի հետ ծանոթանալու տարբերակների ընտրության հարցում:

    Ծանոթություն հաստատելու ցանկացած տարբերակ կարծում եմ գոյության իրավունք ունի, եվ ցանկացած դեպքում դա պետք է միայն արվի երկու կողմերի համաձայնության դեպքում: եթե աղջիկը չի ուզում, որ իրեն գան տեսնեն, ի՞նչ իմաստ ունի այդ քայլին դիմել: Իսկ եթե աղջիկը դեմ չի որ իրեն գան տեսնեն, ո՞վ իրավունք ունի պնդելու, որ նրա ծանոթանալու տարբերակը հնավոճ է, աննորմալ եվ ինչ որ բանով զիջում է ծանոթություն հաստատելու մյուս տարբերակներին:
    Վերջին խմբագրող՝ Չամիչ: 06.04.2009, 00:34:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աղջիկ-աղջիկ ընկերություն
    Հեղինակ՝ Mar, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 127
    Վերջինը: 16.12.2019, 01:02
  2. Իրական տարածական տեսնելու իննովացիա Google-ից
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 02.04.2016, 12:45
  3. Գնալ Ճապոնիա
    Հեղինակ՝ Aki, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2012, 21:57
  4. Գնում ենք Գյումրի՝ Հովսեփին տեսնելու
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 21.09.2009, 22:21
  5. Ուր գնալ այսօր
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.03.2009, 17:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •