Չամիչ, կներես մի հարց տամ, դու երիտասարդ ե՞սԵթե ոչ, ապա կներես, որ փորձում եմ հակաճառել գրածիդ, որովհետև մեր տատիկների սերունդը էդ բարքերով է մեծացել, խոսքը իմ տատիկին չի վերաբերում իհարկե, և նրանց փորձել ապացուցել հակառակը, իզուր ժամանակի վատնում է, և անիմաստ է, նրանց պետք է ընդունել և սիրել այնպիսին, ինչպիսին կան
Իսկ եթե երիտասարդ ես, զարմանալի է, որ էդ երևույթին նորմալ ես նայում: Ինչ է նշանակում «Կան երիտասարդներ որոնք իրենց ապրելակերպի բնույթից ելնելով չունեն նոր ծանոթություններ հաստատելու լայն հնարավորթություն»: Երբ որ կունենան, էն ժամանակ էլ թող ամուսնանան, չի կարելի մարդուն դիտարկել որպես կենդանի՝ խոզուկ կամ կով, ասենք, որի զույգելու ժամանակն է: Մարդը հասարակության անդամ է, և միշտ էլ կարող է շփվել և գտնել իր կեսին, և հեչ պարտադիր չի, որ բարեկամները իրենց լուման ներդնեն էդ գործում: Նույնիսկ փողոցում քայլելիս կարելի է ինչ որ աղջկա հավանել և ծանոթանալ, էլ չեմ ասում մեր օրերում ինտերնետի ընձեռած լայն հնարավորությունը: Ես ինքս երբեք չեմ հարգի էն տղամարդուն, որը բարի նպատակներով որոշի գալ ինձ տեսնելուԷդպիսի բան ոչ էլ կլինի, որովհետև էդ տեսնելու գնացողները ու «տեսցնողները» հատուկ դասի են պատկանում, ու էդ խաղերն իրենք իրար մեջ են խաղում
![]()
Էջանիշներ