Ես հավատում եմ իմ բարորության երազներին, իմ ապագան կապում եմ այս երկրի հետ, հետեվաբար հավատում եմ այս երկրի բարորության երազներին այլ ոչ թե օրինակ Չինաստանի:
Իսկապես կան տխուր ճակատագրեր, որոնք դաժան հանգամանքներից ելնելով են հայտնվել փողոցներում, բայց հիմնականում բոմժությունը եվ մուրացիկությունը դա հոգեբանություն է, իսկ վաճառական լինլու մեջ ոչ մի վատ բան չկա, չգիտես ինչու Հայաստանում բոլորը ձգտում են զբաղեցնել նախարարի աթոռներ:
Հնարավոր է որ Հայաստանում հաճախ ոտնահարվում են երեխաների իրավունքները, բայց չեմ պատկերացնում որ անգամ էն ամենախիղճը կորցրած հանցագործը իրեն թույլ տա երգող երեխային մուրացիկ սարքելու համար տեսողությունից զրկի, աչքերի մեջ եռացրած կապար լցնելով:
Կամ չեմ պատկերացնում որ Հայաստանում 10 միլիոն շահող պատանուն էլեկտրաշոկի ենթարկեն , որպեսզի իբր կորզեն տեղեկություններ այն հնարքի մասին, որի օգնությամբ հնարավոր է եղել այդքան մեծ գումար շահել:
Եթե իրոք այն ամենը ինչ որ պատկերված է ֆիլմում մոտ է իրականությանը, ապա հնդիկները շատ մտածելու բան ունեն, անձամբ ես մինչ այս ֆիլմը ավելի լավ կարծիքի էի հնդիկների մասին եվ ավելի վատ կարծիքի մեր ազգի մասին:
Էն ամենաստոր հայ հանցագործի համար էլ երեխան թեկուզ չնչին տոկեսներով բայց մնում է սրբություն:
Էջանիշներ