Ես նայել եմ... Արթ ջան, մի ուղղում. ֆիլմը հնդկական չէ, ամերիկյան է: Օսկարն էլ ամերիկյան ֆիլմերի մրցանակաբշխություն է, եթե հնդկական լիներ, մաքսիմում կարող էր "Լավագույն օտարերկրյա ֆիլմ" անվանակարգում շահել

Ռեժիսոր` Դեննի Բոյլ, և ապա երկրորդ ռեժիսոր` Լովլին Տանդան (Հնդկաստան):
Ֆիլմը շատ լավն է, հետաքրքիր է, շոշափում է շատ լուրջ սոցիալական հարցեր, շատ հումորով է, մեր օրերից է` ամբողջ աշխարհում տարածված, Հնդկաստանից ԱՄՆ ու Հայաստան բոլորիս քաջ ծանոթ խաղի շուրջ կառուցած... մի խոսքով շատ հետաքրքիր ու շատ լավ արված ֆիլմ է, նայել անպայման արժի: Բայց մեկ է, ըստ իս, 8 օսկարը շա~տ էր... մրցակից ֆիլմերը դեռ չեմ նայել, գուցե մրցակցության մեջ սա է լավագույնը, բայց մեկ է... Օսկարն ինձ համար դասական արժեք է, իսկ էս ֆիլմը հաստատ դասական չէ ու չի էլ հավակնում լինել...
Էջանիշներ