Հայստանյան "Ինտերնյուսը" ադրբեջանական գրասենյակի հետ համատեղ ստեղծել է քաղաքական հակամարտությունների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմերի շարք: Մենք` մեր հակամարտությամբ տարված, մոռանում ենք մյուսների պատմությունների, ողբերգության ու փորձի մասին: Ինտերնյուսը և նշված ռեժիսորները հսկայական աշխատանք են կատարել` բացահայտելու ու ներկայացնելու այլ ողբերգություններ, փորձելու հասկանալ դրանց պատճառներն ու հետևանքները... ինչ անել այսօր Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում, ինչ հետևանքներ ակնկալել այսօրվա գործընթացներից? Ծանոթանանք և օգտվենք ուրիշների անցած փորձից, ճանաչենք նրանց սխալներն ու չկրկնենք դրանք ինքներս:
"Հակամարտությունների աշխարհը" նախագծի
"Հրաժեշտ զենքին. Բելֆաստից մինչև Բալկաններ" Ֆիլմաշարի
ցուցադրության գրաֆիկ
մայիս - հունիս
Ինտերնյուսի գրասենյան, Արշակունյաց 3, 3րդ հարկ
1. Մայիսի 27, չորեքշաբթի, 18:00
"Ցավի և հույսի միջև", Բոսնիա, հեղինակ` Լևոն Քալանթար
2. Մայիսի 28 հինգշաբթի 18:00
"Վստահության եզրին", Հյուսիսային Իռլանդիա, հեղինակ` Լևոն Քալանթար
3. Մայիսի 29, ուրբաթ 18:00
"Անբաժանելի կղզի", Կիպրոս, հեղինակ` Արա Շիրինյան
4. Հունիսի 1, երկուշաբթի18:00
"Հաջողության կղզիներ", Ալանդներ, հեղինակ` Արտյոմ Երկանյան
5. Հունիսի 2, երեքշաբթի18:00
"Սովորական ուտոպիա", Բասկերի Երկիր, հեղինակ` Տիգրան Պասկևիչյան
հունիս-հուլիս
Նարեկացի Արվեստի Կենտրոն, Վարդանանց 16/1
1. Հունիսի 6, շաբաթ 18:00
"Անբաժանելի կղզի", Կիպրոս, հեղինակ` Արա Շիրինյան
2. Հունիսի 13, շաբաթ 18:00
"Ցավի և հույսի միջև", Բոսնիա, հեղինակ` Լևոն Քալանթար
3. Հունիսի 20, շաբաթ 18:00
"Սովորական ուտոպիա", Բասկերի Երկիր, հեղինակ` Տիգրան Պասկևիչյան
4. Հունիսի 13, շաբաթ 18:00
"Հաջողության կղզիներ", Ալանդներ, հեղինակ` Արտյոմ Երկանյան
5. Հուլիսի 4, շաբաթ 18:00
"Վստահության եզրին", Հյուսիսային Իռլանդիա, հեղինակ` Լևոն Քալանթար
*Հարավային Տիրոլի մասին պատմող ֆիլմի ցուցադրության մասին կհայտարարվի լրացուցիչ
Ես այսօր դիտեցի Բոսնիայի մասին պատմող ֆիլմը. հսկայական ծավալի ինֆորմացիա, մարդկային պատմություններ, անըմբռնելի դաժանություն, որն այնքան նման է Ղարաբաղյան պատմությանը... ով էր մեղավոր? ով հրահրեց? ինչպես հասկանալ այսքան դաժանության առկայությունը? Եկեք դիտենք, մասնակցենք քննարկումներին, շարունակենք դրանք այստեղ!
Էջանիշներ