ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)
ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)
ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)
ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)
ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)
ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)
ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)
Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու
Դեռ չեմ կողմնորոշվել
Ախպոր պես, էդ լեգիտիմ չլեգիտիմը թարգեք էլի..
Լեգիտիմ նախագահ, լեգիտիմ վարչապետ, լեգիտիմ ԱԺ. լեգիտիմ զոքանչ, լեգիտիմ քավոր, լեգիտիմ մորքուրի մարդ...
ցեղասպանություն բառից հետո երկրորդ բառնա որ օրեկան ականջները մազոլա անում:
բոլորս էլ գիտենք ում են ընտրել ով ա ընտրվել,ինչ կա վիճելու?
Հարցը ունենալ-չունենալու մեջ չէ: Ուղղակի անհնար է, որ ոչ լեգիտիմ նախագահի և լեգիտիմ քաղաքապետի (ով իր թիկունքում ունի նախագահի ընտրողների կեսին) կոնֆլիկտներ չլինեն: Իսկ դա, իմ կարծիքով, խիստ բացասաբար կարդրադառնա նրանց երկուսի գործունեությունների վրա էլ ու միշտ կշեղի նրան իրենց բուն գործառնություններիվ վրա կենտրոնանալուց: Թողած իրենց հիմնական գործը՝ պիտի իրար տակ փորեն: Դրանից ժողովուրդը կտուժի:
Ժողովրդին ամեն դեպքում չի հասնում այն բոլորը, ինչ ինքը ուզում էր: Իսկ լեգիտիմ, չլեգիտիմությունը շատ հարաբերական ա: Օրինակ քեզ կարան համոզեն, քարոզեն, խաբեն, գայթակղեն ու գնաս ընտրես մեկին, որը ոչ մի խոստում չկատարի ու ոչ մի լավ բան չանի քո համար: Նա համարվու՞մ ա լեգիտիմ, որովհետև ընտրված ա:
էսպես չի մնա
Գիտես, Էլմո ջան, իրոք լեգիտիմ-մեգիտիմը ապուշ տերմիններ են, որ ով պարապ ա մնում, սկսում ա էդ բառերով «երգ» գրել ու գլուխ տանել:
Իմ ասածն էն ա, որ եթե մենք ազգովի (և՛ իշխանությունները, և՛ ժողովուրդը) ունենայինք նորմալ քաղաքացու գիտակցություն (չմանրամասնեմ, երևի պարզ ա, օրինակ՝ նորվեգացու գիտակցություն), ապա իմաստ չէր լինի մի փոքրիկ երկրում ունելալ երկու պաշտոն, որոնք իրենց ընտրողների զանգվածներով համարյա հավասարազոր կլինեին: Ընտրել եմ նախագահ, թող նա էլ ընտրի մայրաքաղաքի քաղաքապետ (մայրաքաղաք, որը բնակչությամբ երկրի կեսն է, իսկ տնտեսական ներուժով, առյուծի բաժինը):
Եվրոպայի փորձը մեր պարագայում այնքան էլ հարմար չէ (քաղաքապետի հարցում):
Չկա՛Հայաստան: Կա քաղաք-պետություն Երևան իր շրջակա գավառներով:
Վերջին խմբագրող՝ Լեո: 26.03.2009, 11:58:
Դա ունի ինչպես լավ կողմ, այնպես է վատ: Լավն էն ա , որ նախագահ դառնալով հնարավոր ա չկարողանաս միահեծան իշխել ու բալանս ա ստեղծվում: Ընդդիմությունն էլ պետք ա ռեալ գործ անի ու մենակ քննադատելու ժամանակները կվերջանա: Արդեն պետք ա խոսակցությունը գնա "հլա իմ արածը նայի ու քո" թեմայով:
Իսկ վատն էլ նա է, որ ինչ որ առումով ստացվում է երկգլխանի պետություն ու այդտեղ շատ թաքնված վտանգներ կան:
Էդ ազգային դժբախտություն ա, որ Հայաստանը դառել ա քաղաք-պետություն: Դու երևի չէս հիշում, բայց կար ժամանակ, երբ Երևանը պարզապես մայրաքաղաք էր:
Մյուս քաղաքներում քաղաքպետը ընտրովի ա դեռ 90 թ -ից: Ինչի՞ չպիտի Երևանում ընտրովի լինի: Օրինակ ես ապրել եմ Ջերմուկում մինչև 2000 թ -ը ու միշտ քաղաքապետը ընտրովի ա եղել:
էսպես չի մնա
Լեո դե Գրան - Հետաքրքիր է, որ դու դեմ ես նախագահ - քաղաքապետ հակամարտությանը, սակայն ուզում ես դրանից խուսափել' բռնելով ոչ լեգիտիմ նախագահի կողմը, ոչ թե լեգիտիմ քաղաքապետի:
Անհասկանալի տրամաբանություն է՝ եթե քաղաքը երկրի կեսն է, կամ նույնսիկ ավելի, ապա թող նախագահը ընտրի քաղաքապետինՆախագահն ու քաղաքապետը տարբեր ֆունկցիաներ են իրականացնում, գոնե տեսականորեն ժողովուրդը պիտի որոշի, թե ով է հարմար այդ ֆունկցաները իրականացնողի դերում։ Իսկ այն, որ քաղաք–պետություն է, շրջակա գավառներով, կամ արվարձաններով, ապա փորձենք հասկանալ, թե ինչու են գյուղերն ու շրջանները նոսրանում, մարդիկ գյուղատնտեսությունը թողած գալիս քաղաք, առևտրով զբաղվելու, հետաքրքիր է, ինքնաբերաբա՞ր է ստացվում, իշխանությունները ոչինչ չե՞ն կարող անել։ Հայաստանի պես երկրի համար բնակչության մեծ մասը մայրաքաղաքում կենտրոնացնելը ստրատեգիական մահացու սխալ է, թե տնտեսական, թե քաղաքական, թե ռազմական տեսանկյուններից։
Ինչ վերաբերում է նախագահի ու քաղաքապետի ընտրազանգվածների հավասարազոր լինելուն, ապա շուտով կտեսնենք թե նախագահին «ընտրող» զանգվածները նախագահի առաջարկած թեկնածուին ինչքանով են սատարում ու ինչքանով է անիմաստ քաղաքապետի ընտրովի լինելը։
Si vis pacem, para bellum
Chuk (26.03.2009), Mephistopheles (26.03.2009), Տրիբուն (26.03.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ