ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ
Հունիսի 1-ին, երեկոյան ժամը 18:30-ին Մատենադարանի մոտ տեղի կունենա Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաք:
ժողովուրդ, ադեն ուշանում ենք
ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)
ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)
ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)
ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)
ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)
ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)
ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)
Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու
Դեռ չեմ կողմնորոշվել
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ
Հունիսի 1-ին, երեկոյան ժամը 18:30-ին Մատենադարանի մոտ տեղի կունենա Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաք:
ժողովուրդ, ադեն ուշանում ենք
Mephistopheles (01.06.2009)
աչքիս ուզում են մինիմալ շեմոցվ հյդ ու օեկին էլ անցկացնեն, թվերը արագ աճում են
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Norton (01.06.2009)
400 կեղծ քվեաթերթիկի լցոնում կանխեցին լրագրողները
Հաղթանակ գյուղում տեղակայված 7/16 ընտրական տեղամասում թեեւ ընտրությունն ավարտվել էր ժամը 20.00-ին, բայց քվեաթերթիկների հաշվարկը սկսվեց միայն 1.5 ժամ ուշացումով:
Այն սկսվեց ժամը 21.30-ին, այն բանից հետո, երբ «Ա1+»-ի նկարահանող խումբը սկսեց նկարահանել տեղամասի անցուդարձը: Բայց ոչ թե ներսից, այլ պատուհանից: Հանձնաժողովի անդամներն ու հասարակական կարգը հսկող ոստիկանները թույլ չէին տալիս «Ա1+»-ի լրագրողին մտնել տեղամաս` հղում կատարելով «Ընտրական օրենսգրքին»:
Չնայած ԸՕ համաձայն լրագրողն իրավունք ունի ցանկացած պահի մտնել տեղամաս եւ դուրս գալ: Իսկ ի՞նչն էր օրենքի այդպիսի խախտման պատճառը: Խնդիրն այն էր, որ նախապես գողացված 400 քվեաթերթիկները ՀՀԿ-ի օգտին քվեարկած տոպրակով պատուհանից փոխանցել էին հանձնաժողովին եւ պետք էր հարմար պահը որսալ` դրանք քվեատուփի մեջ լցնելու համար:
«Ա1+»-ի ոչ մի կերպ չկարողանալով հայտնվել տեղամասում, սկսեց նկարահանումն իրականացնել պատուհանից. հանձնաժողովականները եւ հիմնականում ՀՀԿ-ական հանձնաժողովի անդամ Կարենը, այս հանգամանիքից խիստ վրդովված, մեկ փորձում էին փակել լուսամուտը, հետո մի ամբողջ շարք կազմած` կանգնում պատուհանի առջեւ, ապա անջատում տեղամասի լույսը: Բայց բոլոր դեպքերում «Ա1+»-ի խցիկը պատուհանից չէր հեռանում: Ոստիկանության աշխատակիցներն էլ իրենց հերթին հնարավոր բոլոր մեթոդներով փորձում էին հեռացել «Ա1+»-ին: Բայց ի վերջո տեղի տվեց հանձնաժողովականների նյարդերը:
Տեղամասում գտնվող «ՉԻ» լրագրող Թագուհի Թովմասյանի պատմելով` ՀՀԿ-ական Կարենը, նյարդայնացած բղավել է, թե «ամեն ինչ օրինական ենք անում, բայց քթներիցդ հանելու եմ, տեսեք, թե ինչ եմ անելու», ապա հանձնաժողովն անցել է իր բուն պարտականությունների կատարմանը: Իհարկե, այդ ընթացքում, հայտնի «Էս էլ սենց» հաղորդաշարի հեղինակ Վլադիմիր Վովա Կոստանյանը, որը ՕԵԿ անդամ է, ասել է, թե վատ է զգում, հետո հերթով «վատացել» է հանձնաժողովականների ինքնազգացողությունը, ինչեւէ: 400 քվեաթերթիկները զայրացած պատռել են հենց լրագրողի ներկայությամբ` ասելով, թե գողացված քվեաթերթիկները հայտնաբերվել են, դրանք մարվում են, ու փորձել են դրանք անվավեր քվեաթերթիկների համար նախատեսված ծրարում տեղադրել: ԲՀԿ հանձնաժողովական, ավագանու անդամ Ջիվան Պողոսյանը սակայն խորհուրդ է տվել դրանք դնել չօգտագործված, վարված քվեաթերթիկների ծրարում:
Այս գործողությունից հետո միայն ոստիկանության գնդապետ Ատոմ Պողոսյանը, որը մինչ այդ փորձում էր համոզել, որ չնկարենք եւ թողնենք հեռանանք տեղամասի տարածքից, «Ա1+»-ին վստահեցրեց, որ կեղծիք չի լինի 100 տոկոսով:
Եվ ահա դրանից հետո միայն «Ա1+»-ի նկարահանող խմբին թույլատրվեց մտնել տեղամաս:
Մարված 400 քվեաթերթիկի վերաբերյալ ԺԿ ներկայացուցիչը կազմել է արձանագրություն, որի տակ ստորագրել է հանրձնաժողովում "Ժառանգության" ներկայացուցիչը:
ՀՀԿ-125605
ԲՀԿ-59299
ՀԱԿ-49397
ՀՅԴ-11429
ՕԵԿ-11855
ԺԿ-5983
ՀԱՍԿ-1402
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
ՕԵԿ-ը(12751) անցավ ՀՅԴ-ին(12056):
Առավոտը ՀՀԿ-ն արդեն կհասնի 200 000, կամ էլ մեկ էլ տեսար 300 000![]()
Վերջին խմբագրող՝ Dragon: 01.06.2009, 01:28:
Իմ կարծիքով` 200000-ով կբավարարվեն: Համարյա կեսով:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ժողովրդիս 20%-ի ցավը տանեմ
Էս ստրկության լուծը թոթափած հատվածն ա, սա արժանապատիվ քաղաքացում հատվածն ա, ով իրա կամքով էսօր գնացել էր ընտրատեղամաս ու ձենը տվել իհարկե միակ պետական մտածող ուժին՝ ՀԱԿ-ին
Խոսքս գնում ա ողջ բնակչության 20%-ի մասին, ոչ թե ընտրողների: Ես իրանց ցավը տանեմ: Ես հպարտանում եմ իրանցով: Սա նշանակում ա, որ ամեն ինչ առջևում ա: Սա էն ուժն ա, որ ստիպեց իշխանիկների արտառոց խախտումների դիմել՝ ՀՀ պատմության մեջ ռեկորդային: Այլ շրջաններից Երևան քաղաքացիների բերումներ, հզորագույն կարուսելներ, լցոնումներ, բռնություններ.. Տո Աստված ձեր հետ, իշխանիկներ, ոնց պարտված եղել եք, տենց էլ մնալու եք, որտև էս 20%-ը 30 ա դառնալու, հետո 50, հետո 100: Ու էսօր ձեր ամբողջ վարքը ծերից ծեր մի բան ցույց տվեց: Դուք կարաք գրեք (ժամանակավոր), թվեր նկարեք, բայց դուք կրված եք, կրված եք բառիս բուն իմաստով
Հաղթել ենք: Չեմ չափազանցնում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Եթե այս հանրահավաքին նախորդից գոնե երկու անգամ շատ մարդ չեղավ, նշանակում է ոչ մի բանի էլ չեն հասնի... Հենց մարդկանց թիվն է, որ ելույթ ունեցողներին թույլ է տալիս տեղում որոշում կայացնել կամ չկայացնել:
Ասում եմ` առնվազն երկու անգամ, իսկ եթե ավելի շատ եղավ` ավելի լավ...
Էս պահի դրությամբ մասնակցել է 387487 մարդ
ՀՀԿ - 183635 - 47.3%
ԲՀԿ - 88179 - 22.7%
ՀԱԿ - 68812 - 17.7%
ՕԵԿ - 18995 - 4.9%
ՀՅԴ - 17643 - 4.6%
ԺԿ - 8330 - 2.1%
ՀԱՍԿ - 1893 - 0.4%
Ինչ նկարչական տաղանդա բայց... Բրավո՜՜՜![]()
Ձեր համար լևոնականներով հավաքվե եք ու ասում, խոսում, ուրախանում եք...Բայց մոռանում եք, որ ամեն մարդ ազատ է արտահայտելու իր կամքը, ու խնդրում եմ հարգեք ուրիշների կարծիքը: Ու եթե ֆորումում հավաքվածների մի մասը միակարծիք են, դա հանրապետական կամ երևանյան մասշտաբով դեռ որևէ բան չի ասւմ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ