ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)
ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)
ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)
ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)
ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)
ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)
ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)
Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու
Դեռ չեմ կողմնորոշվել
Մարկի՛զ, Ա1+ը երբևէ քննադատե՞լ է ՀԱԿ-ին: Խնդրում եմ հիշեցրու:
Մենակ չասե՛ս, որ ՀԱԿ-ն էնքան անթերի է, որ քննադատելու ոչինչ չկա:
Ա1+ը որևիցե մեկին երբևէ չի քննադատել: Կրկնում եմ, այդ կայքը միայն տեղեկատվությամբ է զբաղվում: Վերլուծական, քննադատական հոդվածներ չի հրապարակում: Նրանք անգամ «Հանրապետական»-ին չեն քննադատում, կամ վեր չեն լուծում նրանց կողմից կատարված քայլերը, այլ ընդամենը բարձրաձայնում են, որ այսինչ կուսակցությունն այսինչ քայլ արել է, վերջ: Էլ ի՞նչ քննադատական:
Ի տարբերություն իշխանական լրատվամիջոցների, նրանք խոսում են քիչ թե շատ կարևոր բոլոր իրողություններից, բայց, մեկ անգամ ևս կրկնեմ, այդ գործողությունները չեն քննարկում կամ վերլուծում: Քննարկումների համար կա բլոգ, որտեղ բոլորը կարող են մասնակցել հրապարակված որոշ հոդվածների քննարկմանը:
Իսկ ՀԱԿ-ին դու ինքդ քննադատիր, եթե որևէ քննադատման ենթակա արարք են արել: Ես էլ կիմանամ:
Nareco (26.03.2009)
Մոդերատորական: Վերադարձեք բուն թեմային: Ա1+ -ին քննարկելու համար կարող եք բացել առանձին թեմա՝ համապատասխան բաժնում:
էսպես չի մնա
Լեո ջան, դե խոսում ես, խոսում ես, խոսում ես, խոսում ես, խոսում ես... հա, բայց ի՞նչ ես խոսում: Լուրջ եմ ասում, չեմ հասկանում:
Լավ, արի կոնկրետացնենք: Հիմա ունենք եղելություն, մայիսի 31-ին ընտրություններ են, որին մասնակցելու են հարցման մեջ նշված ուժերը: Կարող ենք ընկնել փիլիսոփայական, գիտական, տեսական, վերլուծական բազում զեղումների գիրկն ու հիմնավորենք կամ փորձել հիմնավորել, թե քաղաքապետի ընտրությունների անցկացումն ինչքանով է օգտակար կամ վնասակար ասենք ժողովրդավարության տարածման ու ամրապնդման կամ էլ ճաշի աղը պատշաճ քանակով լինելու համար, բայց կրկնում եմ, արդեն իսկ եղելություն է, որ էդ ընտրությունները լինելու են:
Հիմա գանք կոնկրետ խնդրին, մեղադրում ես, որ Ա1+-ում ՀԱԿ համախոհներն են բոլոր քվեարկողները, նույնը կասես էս թեմայի մասին: Հարց չկա: ՀԱԿ համախոհներն են, էդ դեպքում ՈՒ՞Ր Ա ՔՈ ՔՎԵՆ ՀԵՆՑ ԷՍ ԹԵՄԱՅՈՒՄ: Մենակ խոսել, չէ՞: Խոսելուց բացի ուրիշ ոչինչ: ՈՒ՞Ր Ա ՔՎԵԴ: ՍՏԵՂ ՈՒ Ա1+-ում: ՈՒ՞Ր Ա: Գոնե էս վիրտուալ տարածքում քաղաքացիական կեցվածք ընդունիր
Քաղաքացիական կեցվածք ասելով նկատի ունեմ մարդկանց, ովքեր չեն սահմանափակվում բարձր խոսելով, այլ անում են նաև գործ, անում են գործողություններ իրենց երկրում սահմանադրական կարգի հաստատման ու պահպանման համար:
հ.գ. ներողություն եմ խնդրում, գրելուց հետո նոր նկատեցի որ քվեարկել ես: Սակայն իրականում ասելիքիս ուժը չի կորել, քանի որ ինչպես միշտ խոսքս ուղղված էր ոչ թե անձամբ քեզ, այլ որոշակի կեցվածք ընդունած մարդկանց ու փաստ է, որ այդ կեցվածք ընդունածների մեծ մասն այս թեմայում չեն քվեարկել:
Վերջին խմբագրող՝ Chuk: 26.03.2009, 18:02:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չու՛կ, քվեարկել եմ:
Համ էլ ինչի՞ ըտնեց կոպիտ
Հենց ես ՀԱԿ-ի անուն եմ տալիս, դու դա շատ ցավոտ ես տանում: Թեթև տար, դա էլ կանցնի:
Վերջին խմբագրող՝ Լեո: 26.03.2009, 20:22:
Չէ, չդիմացա, պիտի ասեմ:
Տո խոսում եմ, լավ եմ անում, քեզ ի՞նչ է: Իմ կարծիքն եմ ասում: Դու էլ քոնն ասա՛, քննադատիր իմ կարծիքը, բայց վրես մունաթ մի արի![]()
Ուրեմն մի մասին էլի առնելու են: Հետո տեղամասերում հաշվարկի ժամանակ բռով վեցնելու են ու ՀԱԿ-ին տված ձայները դնելու են ՀՀԿ ու ԲՀԿ վրա: Վերջում էլի պարզվելու է, որ ՀԱԿ-ը հաղթում է: Գործը հասնելու է ԿԸՀ: ՈՒ այնտեղի գեղանկարիչները նկարելու են մի հատ անկապ թիվ` ընտրությունների իրական արդյքունքների հետ ոչ մի կապ չունեցող:
Էս իշխանություններին գծած ու արդեն պրակտիկայում մի քանի անգամ կրառված իդեալական սցենարն է:
Սրա դեմն առնել հնարավոր չէ ոչ հանձնաժողովներում, ոչ ԿԸՀ-ում, ոչ էլ հետո ՍԴ-ում: Արդեն դառը փորձը կա:
Սրա դեմը հնարավոր է առնել միայն այն դեպքում, եթե իշխանությունները ՀԱԿ կազմակերպած միջոցառումների ժամանակ իրոք տեսնեն ժողովուրդ-զանգված-ընտրողներ, մեծ, շաաաաատ մեծ քանակությամբ, որոնք պատրաստ կլինեն ամեն գնով տեր կանգնել իրենց ձայներին: Այսինք, իշխանությունները պիտի վախենան կեղծիքներից ոչ թե ընտրություններից հետո, այլ ընտրություններից առաջ` նախընտրական պայքարի ընթացքում:
Ապեր, ես էլ չդիմացա; Հիմա առանց քննադատության ու մուննաթի, քո բազմաթիվ գրառումներից կարելի է հանգել մի եզրակացության - քո տեղը Անտարկտիդան է, կամ եթե ցուրտը չես սիրում, ապա որևէ անմարդաբնակ կղզի Խաղաղ օվկիանոսում, որտեղ ոչինչ տեղի չի ունենում, ընտրություններ չկա, ոչ մի վտանգ չկա, ոչ մի հասարակական-սոցիալական պահանջ չկա, բողոքող չկա, սաղ լավ ա, չաղ ու բախտավոր:
Ինձ հետաքրքրում ա, թե էս տարբերակին քվեարկողներն՝ «Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու», այս պահին հետևյալ անդամները՝ Apsara, azat11, cool_aper, dvgray, Grieg, Guest, H21, Ribelle, ի՞նչի համար չեն մասնակցելու ընտրություններին, անկեղծ չեմ հասկանում պատճառն ինչումա![]()
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ