Կինոյի քննարկման մեջ մտնում է նաև կինոյում ներկայացված հանրահայտ փաստերի՝ իրականությանը համապատասխանելու հարցը, հետևաբար նմանատիպ բաները շատ էլ լավ կապ ունեն, Արտ։ Եթե ամբողջ աշխարհում հայտնի խաղի կանոնները փոխելով՝ համապատասխանեցրել են սցենարին, ապա դա, իմ կարծիքով, գուցե փոքրիկ, բայց, այնուամենայնիվ, թերություն է ու քննարկման ենթակա։
Փաստորեն, խնդիրն ընդամենը կարճ կամ երկար ասելու մեջ էր, հա՞։Հիմա մեկը կարճ է ասում, մյուսն՝ ավելի երկար, դա ի՞նչ մի էական բան էր, որ բողոքում ես։
Կարծեմ վարողի սանրվածքն ու էդ կարգի անէական բաներ ոչ մեկն էլ չէր քննարկում։ Իսկ Էրմիտաժի օրինակը պարզապես համարժեք չէր։իսկ թե կոնկրետ միլիոնատերի վարողի մազերը հետ են սանրած թե կողքի, ամենևին էական չեն կինոյի քննարկման համատեքստում: Նույնն ա, որ գնաս Էրմիտաժ, հետո գաս ու տպավորությունները պատմելիս ասես, որ էսինչ սրահում սեղան էր դրված, վրան երեխեքից մեկը գրիչով իրա անունն էր գրել, իսկ էն մյուս սենյակում պատից ծեփը մի քիչ թափվել էր![]()
Ես էլ երեկ նայեցի ֆիլմը։ Էդ սարքած–հարմարեցված պահերը չհաշված՝ դուր եկավ ընդհանուր առմամբ։ Սյուժեն հետաքրքիր էր ու տեղ–տեղ բավական ազդեցիկ։ Օրինակ, խաղի հաղոդավարի կերպարը, կարծում եմ, շատ հաջող էր՝ տիպիկ «Միլիոնատիրոջ» վարողի պահվածք։![]()
Ջամալի մեծ ժամանակվա դերասանին, իմ կարծիքով, հաջող չէին ընտրել. հեչ նման չէր փոքր ժամանակվան, ի տարբերություն, օրինակ, եղբոր դերասանի, որը բավական հաջող էր ընտրված բոլոր երեք տարիքներում։
Բայց էն վերջին հարցն իրոք աչք ծակող անհեթեթություն էր։ Ախր ուղղակի հնարավոր չէր, էլի, որ վերջին՝ 20.000.000 շահելու հարցը լիներ, թե ո՞վ է երրորդ հրացանակիրը, բացի Աթոսից ու Պորտոսից։![]()
Էջանիշներ