Փորձեմ հայտնել իմ տեսակետը ծեծի միջոցով երեխային դաստիարակելու մասին:
Ասեմ , որ միանշանակ դեմ եմ, որ ծնողները ուժ կիրառեն երեխաներին դաստիարակելու նպատակով:
Սակայն, ծեծին որպես երեվույթ, որը իրավունք ունի գոյություն ունենալ,դեմ չեմ:
Կան մեծահասակներ, որոնց վնասազերծելու նպատակով կարելի է կիրառել ծեծը:
Օրինակ եթե գտնվելին համարձակ մարդիկ, որոնք այնքան դնգստեին Ստալինին կամ Հիտլերին որ վերջիններս ուղեղի ցնցում ստանաին,հնարավոր է մարդությանը հաջողվեր ինչ որ չափով խուսափել այն չարիքներից որ գործեցին այդ երկուսը անպատիժ լինելու պատճառով:![]()
Դաժանություն կա գրածիդ մեջ. կներես, որ այդպես եմ ասում... պարզապես համամիտ եմ այս բաժնի մեկ այլ թեմայում գրածիդ հետ, որ այս Տիեզերքում Օրենք կա ու կարծում եմ այդ Օրենքից մեկն էլ այն է, որ ոչ մի պատահական բան չկա, քանզի Օրենք կա...
Այ այս գրածդ շատ հավանեցի ու նույնիսկ վարկանիշ եմ տվել![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
ծեծը երեխուն պատժելու միջոցա![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Իսկ ինչո՞ւ է կարիք կամ անհրաժեշտություն առաջանում ծեծելու։
Ցավոք շատ դեպքերում ծեծը ոչ թե երեխային դաստիարակելու միջոց է, այլ սեփական ջղայնությունն ու կատաղությունը արտահայտելու։ Եկեք մի պահ մտածենք. ո՞ր դեպքում երեխան կդառնա կայուն, երջանիկ մարդ, այն դեպքում երբ նրա տանը գերակշռել է ծեծով դաստիարակությունը, թե՞ այն դեպքում երբ նրան միշտ փորձել են սիրով, հարգանքով և համբերատարությամբ բացատրել իր սխալները և գործնական օգնություն ցույց տան, որ նա դա այլևս չանի։
Երբ տանը կա այդ սովորությունը՝ ծեծով մի բան «հասկացնելը», երեխաները մեծանում են և դառնում են բռի, կոպիտ և ուրիշների ինքնասիրությունը չհարգող մարդիկ։ Մենք հաճախ ենք բողոքում, որ մեր հասարակության մեջ գերակշռում է անտակտությունն ու կոպտությունը։ Դրա ամենահիմնական պատճառներից մեկը հենց դա է՝ ինչպես որ իրենց են փոքր ժամանակ մի բան «բացատրել» և «հասկացրել», այնպես էլ այսօր նրանք են վարվում....
ihusik (18.01.2009), Jarre (25.01.2009), Ungrateful (07.03.2009), Vive L'Armenie (07.03.2009)
Ահա, շատ հետաքրքիր տեքստ է նշված թեմայով:
Зигмунд Фрейд. "Ребенка бьют": к вопросу о происхождении сексуальных извращений
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Մարդը չի ծնվել ու էս աշխարհ եկել, որ իրան ծեծեն: Ծեծելով դաստիարակելը ամենավատ, տհաճ, ոչ մարդկային ձևն է նոր կյանք մտնող մարդուն ինչ-որ բան սովորեցնելու նպատակով: Ընդհանրապես իմ կարծիքով մարդուն հենց փոքր տարիքից սկսած, ամենափոքր տարիքից, պետք է սովորեցնել խոսել-հասկանալ, կարելին-չի կարելին, հարցերը համակողմանի հասկանալու և լուծելու մեթոդներին: Ծեծով դաստիարակությունը ոչ միայն վատ հոգեբանական վիճակ է առաջացնում տան մեջ, որը ըստ ինձ այն տեղն է, որ մարդ իրեն պետք է սիրված զգա, ազատ զգա: Պետք է հասկանալ, որ ընտանիք ասածը չի նշանակում, որ մեկը պետք է լինի շեֆը ու բոլորին ասի նստեք, կանգնեք, մի կանգնեք,իսկ եթե իր ուզածով չէ մարդուն վիրավորի, ծեծի: Խնդիրները, հատկապես ընտանեկան շրջապատում, անհրաժեշտ է լուծել երկխոսության լեզվով: Հասկանալ խնդրի իրական էությունը, բոլորի կարծիքը դրա շուրջ և լուծում տալ դրան: Ծեծով դաստարակությունը մեծ սոցիալական, առավել գոլոբալ, հասարակության մասշտաբով վտանգ է ներկայացնում: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ ճնշված, իր ընտանիքից ջերմություն չստացած մարդը մտնում է հասարակություն և չես իմանա այդ անհավասարակշիռ մարդը ինչ վատ բաներ կարող է անել իր վիրավորված ինքնասիրությունը, եսը բավարարելու համար: Որքան նոր ընտանիքներ կդժբախտանան: Մի խոսքով աստվածմարդուն տվել է լսողության, հասկանալու, տեսնելու հնարավորություն, ուրեմն ինչ կարիք կա դիմել այդ ոչ արդյունավետ դաստիարակման մեթոդներին:![]()
ihusik (02.03.2009), Kita (07.03.2009), Ungrateful (07.03.2009), Vive L'Armenie (06.03.2009)
Ծեծը, սխալա, իմ կարծիքով... սենց մի հատ ասացվացք կա "Ձեռքի թողած կապտուկը 3-4 օրից կանցնի, ու կմոռացվի, իսկ խոսքով տված հարվածը միշտ կմնա"...
սենց միհատ օրինակ բերեմ.
Տղա երեխա, ծխումա, տնեցիկ դեմ են... Բնականաբար Հայկական տիպիկ իրավիճակ, Մերը բռնումա ծխելուց, Հորնա ասում, հերնել մի լավ ծեծումա... և...
շատ մարդեմ ճանաչում, ով որ սենց բանի առաջա կանգնել, բայց դեռ վոչմեկ այդ ծեծից հետո չի թարգել...
Ավելի լավ չի հերը ուղղակի տղայի հետ ընկերական խոսա, փորձի բացատրել որ դա լավ չի... Իսկ եթե երեխան չհասկանա, ուրեմն թող ծխի, իրա կյանքնա.. մեկա մոտ ապագայում ինքնա հասկանալու... Թող տանը նստի ու ծխի, առանց Վախի զգացումի ու առանց 'Պադյեզդներում" թաքնվելու ու ավելորդ ՎԱՏ տպավորություն չստեղծելու հարևանների, ւ անցորդների մոտ...![]()
Jarre (10.03.2009)
ԻՆձ էլ են ծեծել, և ուրախ եմ, որ ծեծել են... Հլը մեկը թող փորձի 2 օր մենակ մնալ մի էրեխու հետ, ու կտեսնի` ինչ ահավոր ա... ես էլ եմ էրեխեքին ծեծում, որովհետև շատ անհասկացող են, բա միհատ չխփես, որ բան հասկանան.... ինչքնա կարելիա նույն բառը կրկնել` ՄԻ ԱՐԱ: նայում են աչքերիդ մեջ, ու իրենց էշը քշում: Իհարկե իմ կարծիքով պետք է ծեծել միայն 4-ից բարձր տարիքով երեխաներին, որովհետև մեկա դրանից ցածր ծեծես էլ, բան չեն հասկանա, համ էլ մեխկ են... չկարծեք, թե սադիստ եմ.... ուղակի լավ են արել, որ ինձ ծեծել են: ես իրանց ջղայնացրել եմ, իրանք ինձ խփել են /ծնողներիս նկատի ունեմ/: Էդքան ջղայնությունը որ մամաս պապաիս վրա թափեր, հաստատ լավ չէր լինի: Մի անգամ ա պապաս ինձ խփել, էն էլ համ շատ փոքր էի, համ էլ իսկապես տեղին էր... իսկ մամաս...մինչև հիմա ասումա տեղինա ու
![]()
Ժողովուրդ ջան... քեռուս էրեխեն 6 տարեկանա: Անունն էլ Էրիկ: սեփական տան 2-րդ հարկի բալկոնից էդ էրէխեն ընկնում ա, ու հասկանալով: իրան բացատրում են, որ տա չի կարելի: մաման իջնում, ես էլ գնում եմ դեպի բալկոն... էսի նայում ա աչքերիս մեջ ու դեպի ցած... բա դրա չծեծես? հասկանում եք? ինքը էդ բարձրությունից չի վախենում, բայց իրա մամաից վախենում ա... կամ էլ էդ նույն ԷՐԻԿԸ վերցնում ա հոր պապիրոզներն ու տնից փախչում: ու դա 3 տարեկանում.... բա մաման չխփի էդ լկստծին? հեշտ եք ասում, է: հենց նույն Էրիկի գլուխը մնացել ա ավտոի բագաժնիկի ու մեծ դարպասի արանում, ու ինքը հասկացել ա, որ եթե դուռը բացի` գլխինա ընկնելու: բացելա, ու ջարդված դարպասը թրմփ` գլխին: Բա մերը չխփեր դրան? էլ չի անում, հասկանում եք? վախենում ա////![]()
համենայդեպս ես դրան կատակով չեմ վերաբերվում.... ատում եմ այն դասատուներին, որ ծեծում են երեխաներին: Բայց մեր դասարանում մի տղա կար, որ ահավոր անտանելի չար էր: խանգարում էր դասերն ու չէր թողնում բան անեինք.... անկապ-անհամ կատակներ էր անում, մենք էլ /հատկպես ես, որովհետև դասատուի դեմի սեղանին էի նստում/ նենց էի անում, որ դրան դասատուն ծեծեր... շատ խնդալու էր... պատկերացնում եք, 10-րդ դասարանում ծեծում էր դասատուն դրան...համ խփում էր, համ գոռոում` <<Ճիվաղ, ճղճիմ, ճուտ>>:
թեմայի հարցման առաջին տարբերակը ի՞նչ ա նշանակում
Է --- 21 ---16.41%
Չէ --- 107 ---83.59%
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ