իսկապես, երեխայի աչքերի մեջ կարելի է տեսնել անաղարտ սեր, անսահման հիացմունք շրջապատող աշխարհի հանդեպ, այո նորածնին ոչ ոք չի սովորեցնում սիրել, սակայն եթե նա մեծանում է մի ընտանիքում որտեղ չի տիրում սիրո, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտը, այսինքն մեծահասակները չգիտեն սիրել, երեխան սկսում է աստիճանաբար կորցնել անաղարտ սիրելու իր աստվածային պարգեվը: Այո երեխան անվերապահորեն սիրում է իրեն, սիրում է կյանքի ցանկացած դրսեվորում, բնությունը, տիեզերքը: Տիեզերքը այլ կերպ կարելի է կոչել գիտակցական համակարգ, եվ ինչպես ցանկացած համակարգ ունի իր ծրագիրը եվ օրենքները, տիեզերական համակարգը նույնպես շարժվում է որոշակի օրենքներով, իր անխափան աշխատանքը ապահովելու համար:եվ այդ օրենքների իմացությունն է որ կարող է օգնել մարդկանց պահպանել սերը իր անաղարտությամբ:
Հավանաբար կարելի է ասել այլ կերպ, այո սերը բարձրագույն պարգեվ է, որը պետք է կարողանալ պահպանել, կարելի է շարունակել սիրել բնազդաբար, բայց գիտակցված սերն է այն սերը որը իրավամբ կարելի է կոչել սիրելու արվեստ:
Էջանիշներ