Chuk-ի խոսքերից
Վազգ ջան, ես քեզ հստակ ասում եմ հետևյալը. եթե մենք բռնած լինեինք անօրինական ճանապարհը, ապա մեզ կոպիտ ասած վերացրել էին: Դու ասում ես, հապա ինչպե՞ս է, որ իշխանությունը անօրինականություն է գործում, ու չի վերացվել ու ես զարմանում եմ անգամ էս հարցի առկայությունից: Պատասխանն էնքան ակնհայտ ա, ինչքան որ սմայլիկի եզրագծի կորության քյառթքյառթությունը. նրանց ձեռքին է բոլոր ուժային, վարչական և այլ լծակները: Բայց էլի ամեն ինչ միանշանակ չի, որտև հենց միայն էն, որ հարկադրված են եղել հարյուրից ավելի քաղբանտարկյալներից թողնել մոտ վաթսունին ու դեռ էլի շատերին բաց կթողնեն, որ ճիշտ ա մերժել են հանրահավաքը, բայց ստիպված են հլու-հնազանդ հանդուրժել մեր հանրահավաքը և այլ բազմաթիվ գործոններ, խոսում ա նրա մասին, որ նրանց անօրինականությունը կարողացել ենք ու կարողանում ենք օգտագործել նաև մեր օգտին: Ինչ վերաբերվում է կտրուկ միջոցներին, ապա տարբեր մարդկանց մոտ տարբեր է այդ կտրուկության գիտակցումը: Օրինակ ես համարում եմ, որ մեր նոր հանրահավաքային ալիքի սկսումը հենց կտրուկ ու անհրաժեշտ միջոց է, այլ հարց, որ գտնում եմ, որ ճիշտ է ամենն անել օրենքի շրջանակներում: Այո՛, բացառված չի, որ հետագայում էլ ավելի կտրուկ քայլերի գնալ հարկադրված լինենք ու գնանք, բայց առանց բոբիկանալ ջուրը չեն մտնում ու ամեն ինչ անում են անհրաժեշտությունից ելնելով, լավ հաշվարկելու դեպքում, հակառակ դեպքում լինում ես կամիկաձե ու ինքդ քեզ դատապարտում ինքնակործանման:
Էջանիշներ