Արտ, կարդացի, հետաքրքիր, տպավորիչ պատկերներ անկասկած կային, բայց ճիշտն ասած, ընդհանուր էնքան էլ դուրս չեկավ։ Գուցե ուղղակի պատճառն էն էր, որ քո այլ ստեղծագործություններ կարդացած լինելով ավելին էի սպասում, բայց ամեն դեպքում առանձնապես չտպավորվեցի։ Բայց էն օրը որ սկիզբը կարդալով մի երկու դիտողություն արեցի, դրանք ընդհանուր առմամբ հետ եմ վերցնում։
Բայց մի անգամ էլ պիտի կարդամ։
Իմիջիայլոց, ստեղծագործության վերնագիրը՝ «Դու Աստծուն էլ չես հավատա», որ կարդացի, էլ–ը ընկալել էի այլևս, սրանից հետո իմաստով։ Այսինքն՝ Դու Աստծուն այլևս չես հավատա (ինչ–որ իրադարձությունից կամ ինչ–որ բան տեսնելուց/իմանալուց հետո)։
Բայց ստեղծագործությունը կարդալիս կոնտեքստից հասկացա, որ «Դու Աստծուն էլ չես հավատա» արտահայտության մեջ էլ–ը օգտագործվում է նույնպես, ևս իմաստով։ Այսինքն՝ Որ սենց բաներին չես հավատում, հավանաբար Աստծուն ևս չես հավատա։
Արտակ, երկրորդ իմաստով էիր օգտագործել, չէ՞։
Գուցե էս երկիմաստության պատճառո՞վ է, որ մի քանի հոգի ասում էին, որ վերնագիրը կապ չունի ստեղծագործության հետ։![]()
Էջանիշներ