User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Ժամանակի հասցեն (ինքնակենսագրական)

  1. #1
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժամանակի հասցեն (ինքնակենսագրական)

    Ժամանակի հասցեն

    Սկզբում Նա ծնվեց:
    Եվ երբ ծնվեց, գիտեր ամեն ինչ:
    Հետո եկավ Ժամանակը ու սկսեց ստեպ-ստեպ հետևել Նրան` մաքրելով այն, ինչ գիտեր, երբ ծնվեց: Եվ առաջին անգամ Նա չհիշեց: Զայրացավ Ժամանակի վրա, որը ստիպում էր ավելի ու ավելի հաճախ չհիշել, որովհետև այն, ինչ արդեն չէր հիշում, շատ կարևոր էր: Դա Նա գիտակցում էր:
    Նա որոշեց բռնել Ժամանակը, որպեսզի այն այլևս չջնջեր փշրանքներն ամենի, որ գիտեր, երբ ծնվեց:
    Ժամանակը, որ բոլորից խորամանկն է,արագացրեց իր ընթացքն ու առաջ ընկավ Նրանից, իսկ աշխատանքը, որ սկսել էր Ժամանակը, ինքն իրեն շարունակվեց (չէ՞ որ գագաթից ներքև էր գլորվում):
    Ժամանակի փախուստը ավելի զայրացրեց Նրան: Հետո, երբ հասկացավ, որ էլ չկա մեկը, ում կբռնի, կպատժի ու այլևս կդարարի չհիշել, Նրա հետ կատարվեց մի նոր բան (ասում են` հիասթափություն է կոչվում):
    Նա որոշեց լցնել օրը ամենատարբեր անիմաստ բաներով, որոնք չհիշելը Նրան չէր տխրեցնի: Անելիքն ու վազելիքը շատ էր, զբաղված լինելը դուր էր գալիս:
    Իրականում ինքը միայն վազող Ժամանակի ետևից էր քարշ գալիս` կապված ինչ-որ անտեսանելի թելով:
    Մի օր Նա դա էլ հասկացավ:
    Եվ երբ հասկացավ, ամեն բան դատարկ թվաց (սրան էլ են, կարծեմ, հիասթափություն անունը տալիս):
    Նա որոշեց կանգ առնել, բայց թելը ձգվեց, Նա տեղից պոկվեց ու անկանոն թափահարվելով` շարունակեց քարշ գալ Ժամանակի ետևից: Ուզեց ազատվել, բայց պարզվեց, որ Ժամանակի հետ իրեն կապող թելը միակն էր, որ թույլ չէր տալիս ընկնել (իսկ ստորոտը դեռ շատ էր հեռու):

    Մի օր նա նորից չէր կարողանում քնել: Ժամանակն էնքան էր առաջ վազել, որ երբ ինքը ուզում էր քնել, Ժամանակը “ցերեկ” էր թելադրում, իսկ կեսօրին աշխատավայրում ստիպում էր թաքուն անկյուն գտնել ու գոնե 5 րոպե մրափել: Նա զզվել էր. Ժամանակն էր նրա բոլոր անհաջողությունների պատճառը, Ժամանակն էր ստիպում ամեն անգամ սպասել հաջորդ օրվան, իսկ հաջորդ օրը նորից ոչինչ չէր հիշում...
    Նա մի կարևոր բան էր հասկացել. իր փնտրած Ժամանակը գրված չէր կլոր, սահմանափակ ժամատախտակին ու ոչ մի կապ չուներ ժամացույցի սլաքների հետ:
    Ժամանակը որևէ տեղ գտնելու ու մի լավ դաս տալու հույսը վաղուց կորցրել էր, վաղուց հարմարվել անկանոն ու խենթ արագությանը: Հիմա էլ գիտեր, որ չէր քնելու: Դա վաղուց հաստատված փաստ էր: Հատուկ “գիշերով գիրք կարդալու ու տանեցիներին չարթնացնելու” ջահ էր գնել, բայց այդ գիշեր գրքից էլ էր արդեն զզվել... Թույլ չրխկոցը նորից մթություն հաստատեց ննջասենյակում:
    Աչքերը մեկ ժամվա թափառումից արդեն սովորել էին մթության մեջ իրերը զանազանել: Զգուշորեն վեր կացավ անկողնուց, հնարավորին չափ անաղմուկ շարժվեց դեպի պատուհանը, բայց էլի, ինչպես միշտ, հաջողացրեց ոտքը հարվածել աթոռին: Բարեբախտաբար չարթնացան: Մի քիչ թռչկոտեց մյուս ոտքի վրա ու շարունակեց քայլել: Պատուհանից այն կողմ ամեն բան քնած էր... հիշեց երգից մի տող. “...When the world is asleep I’m awake...” (ու հասկացավ, որ սիրում է այդ երգը)... “Բայց եթե աշխարհը քնած է, ուրեմն պետք է որ նրա ժամանակն էլ քնած լինի, այնպես չէ՞... Իսկ երբ Ժամանակը քնած է, այն չի վազում... Դե իհարկե, ո՞վ է տեսել, որ քնած մեկը վազի...” Ու փայլատակեց. “Ուրեմն վերջապես հնարավոր է ինչ-որ տեղ գտնել այդ ժամանակների հանգրվանը...”: Ուզեց քայլել դեպի գրապահարանը, հետո գլխին տվեց. ինչպե՞ս մտքով անցավ, որ ժամանակների երկիրը կարելի է գտնել քարտեզում... Մի քիչ ցուրտ էր: Նորից հենվեց բարձին, վերմակը կիսով չափ բարձրացրեց ու սկսեց մտածել քնած ժամանակների հանգրվանի մասին... “Երկիրը...ը... երևի Գիշերը, հա՞... Գիշեր երկրի... Անքնության, հա՞, քաղաք... Դե ուրիշ որտե՞ղ պիտի քնի Ժամանակը, եթե ոչ այնտեղ, ուր Անքնությունն է... Հա, պետք է գնալ Գիշերվա երկիր, Անքնության քաղաք: Այնտեղ երկու փողոց կա. երկրորդը ծնվում է առաջինից, որի շարունակությունն էլ սկիզբ է առնում երկրորդից... Պետք է շարժվել երկրորդով (որը գուցե առաջինն է), անունն էլ հաստատ Միայնություն է, իսկ շենքը... չէ, էստեղ թվերով չեն նշում շենքերը... դա Մտորումների շենքն է (շա~տ բարձրահարկ շենք է... ու քանի հարկ էլ գետնի տակ կա...)... Պետք է լա~վ բարձրանալ... այնքան, որ թվա, թե տեղում դոփում ես... ու... ու...”...հանկարծ մտքերը ընդհատվեցին: Տեղում դոփելը չէր ստացվում: Տխրեց, որ այդքան մոտ էր, այդքան մտածեց, բայց տեղ չհասավ... նորից զգաց մի բան, որը, ամեն դեպքում, շատ փոքր էր, որպեսզի հիասթափություն կոչվեր... ակամա անջատեց ուղեղի բոլոր կետերը ու սկսեց անշարժ հայացքով նայել ժամացույցի` մթան մեջ փայլող մետաղյա եզրին... ժամացույցը սենյակին համ փայլ էր տալիս, համ ձայն... ինքն էլ չզգաց, թե ինչպես նստեց ժամացույցի սլաքների թկթկոցների թևերին ու սլացավ... աչքերը բացի մետաղի փայլից էլ ոչինչ չէին տեսնում, միայն այդ սպիտակ լուսավոր կետը... լսողությունը սլանում էր հեռու-հեռու, իսկ ինքը կարծում էր, թե դադարել է մտածել... (...բարձրանալ ու դոփել...) ...ու սլաքի թկթկոցները նրան վերջապես հասցրեցին վերին` Ձանձրույթի հարկը... ժամացույցի փայլն արդեն մնացել էր կոպերից այն կողմ, ինքը ճախրում էր` դռնեդուռ ընկած: Մի պահ թկթկոցներն ընդհատվեցին, երբ ականջի ծայրին թույլ խռմփոցի ձայն հասավ: Բայց նա չհասցրեց հասկանալ, թե դա ինչ էր, ժամացույցի միալար թկթկոցը նրան ավելի հեռուն տարավ... նա դուրս եկավ առաջին փողոց (որը գուցե երկրորդն է) ու Երազում խաղաց ժամացույցի սլաքների հետ...
    ... իսկ քնած Ժամանակի խռմփոցն այդպես էլ մնաց ետևում...
    2008թ., փետրվարի 18.

    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (18.08.2009)

  3. #2
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակի հասցեն (ինքնակենսագրական)

    էս նենց, անկապ
    գրականության տեսության ժամին մեկ լեկցիան էի գրում, մեկ` խզբզում, տեսնեմ` վերջը հանկարծ լավ համընկավ...
    մուգ տառերով /Վիննի Պուխի Սովային շատ նման /դասախոսի խոսքն է գրված.

    ...Ու փշրում եմ ես Մոնմարտրից
    Պոկված երազ-հյուլեները,
    Մարդկանց լուսե ժպիտներից
    Հոսող ճերմակ արևները,
    Էյֆելյանն է ձեռքով անում`
    Ցած բերելով նուրբ շղարշը
    Հազարերանգ ամպիկների,
    Որ Մոնեի Մառախուղում
    Ինձ էին առնում գույն-կետերի
    Թանձր խաղի ալիքներին,
    Ու Սենայով լող եմ տալիս`
    Նոտրդամի զանգերի հետ վերուվարում...
    Ժնսեպա, ժնկոմպղը, ժ'սուի...
    ...հիվանդ...
    ...երազների
    մենամարտում...

    ...նաև աննպատակ, ինչու չէ?..

    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 08.12.2008, 17:50:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (19.08.2009), Jarre (18.08.2009), Ֆոտոն (18.08.2009)

  5. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակի հասցեն (ինքնակենսագրական)

    վայ , ի՜նչ լավն էր

  6. #4
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամանակի հասցեն (ինքնակենսագրական)

    Արդարությու'ն, խելքդ ծու~ռ է...
    Կեղծ ժպիտդ ամենուր է.
    Քարոզում ես, որ հավատամ,
    Թե անլեզու եմ, անատամ...
    Թե սևի տեղ սպիտակ մուր է,
    Թե խայթոցը ջերմ համբույր է,
    Ո՞նց հավատամ, երբ ասում ես,
    Թե չասելը հիասքանչ է,
    Իսկ ասելը, մեկ է, զուր է...
    Քո թևերի վեր-վարներից
    Մեր աշխարհը նոր ստեր է նվեր ստանում.
    Չնեղանաս, բայց հավատա,
    Որ մեր օրում արդար է նա,
    Ով նայում է ու չի տեսնում,
    Համփ է անում ու չի կծում,
    Ձայն է հանում, բայց ոչ մի խոսք
    Իր կոկորդից դուրս չի բերում:
    Իսկ ես, նայի'ր, ձեռք ու ոտքս թափահարում
    Ու գոռում եմ` իմ քաղաքում
    Մարդկանց սրտում ոչ թե ճերմակ, այլ սև մուր է,
    Որ ճակատս քո բռունցքից էլ ամուր է,
    Որ հերիք է քեզ կեղտոտես`
    Մարդկանց թողած ստահետքերը մաքրելով:
    ...Որ քեզ այսօր կարոտել եմ`
    Մեր մանկության պարզ խաղերը վերհիշելով.
    Այն ժամանակ ինձ լսում էիր,
    (Կամ էլ ձայնս էր բարձր թռչում...)
    Ամեն դեպքում, վերադարձիդ հավատում եմ,
    Ու մինչև գաս, քեզ նամակներ գրում-ջնջում...

    Արդարությու'ն, խելքդ ու՞ր է
    (Արդարությու'ն... աչքդ կույր է...)

    (գրել էի 1 տարի առաջ` այսօրվա համար)
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (18.08.2009), Սլիմ (19.08.2009), Ֆոտոն (18.08.2009)

  8. #5
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամանակի հասցեն (ինքնակենսագրական)

    Մի օր Ստվերը որոշեց վերցնել ու հեռանալ:
    Նա վերջին անգամ նայեց իրեն ստեղծած, իրեն ձև տված Լույսին:
    Նա քայլում էր դեպի անհայտը, իր Լույսից հեռու, դեպի նոր ու ավելի վառ, գունեղ ու մեծ Լույսերը:
    Հանկարծ նա ոտքից գլուխ սարսուռ զգաց, տաք սարսուռ... Լույսն էր: Գրկել էր նրան ու իր գրկում անշարժացրել: Տա~ք էր Լույսը, ջերմ էր ու հարազատ... Բայց Ստվերը որոշել էր. ձանձրացել է էդ միօրինակ տաքությունից, մակերեսային ու տափակ տաքությունից: Նա գիտեր` նոր Լույսերն իրեն են սպասում` գունեղ ու վառ: Ու ահռելի ուժ գործադրելով` Ստվերը մի կերպ պոկվեց Լույսի գրկից ու գլուխը ափերի մեջ առած` փախավ, որ էլ չշրջվեր, չտեսներ, չլսեր ու չզգար Լույսը...
    Լույսը տխուր էր: Նա մեծ էր ու իմաստուն: Նա լարեց իր ուժերը, որպեսզի հնարավորինս երկար ուղեկցեր Ստվերին: Բայց նա ծեր էր, ուժը հատած:
    Լույսն աստիճանաբար կորչում էր Ստվերի տեսադաշտից, կամ պարզապես նա էր Լույսից հեռու այնքան փոքրացել, որ այլևս չէր կարողանում աշխարհն իր ողջ մեծությամբ տեսնել:
    Ու փոքրացավ Ստվերը, սեղմվեց, բայց աչքերը պինդ փակած` ինքն էլ չնկատեց դա: Միայն մի պահ զգաց, որ օդը` իր շնչած օդն արդեն իրենը չէր, որ ինքն իրենը չէր, որ Լույսը շատ հեռվում էր, ու ինքը այլևս մենակ էր, ցուրտ էր, նվազ... ու վերջին ճիգի հետ Ստվերն ամբողջությամբ կորավ ու ձուլվեց խավարին...

    Նոր ու տաք լույսերն այդպես էլ չերևացին... Ստվերն այդպես էլ չիմացավ, որ նրանք էլ իրենց Ստվերներն ունեին, որ ոչ մի Լույս ոչ մի հեռվում իրեն չէր սպասում...
    Ու կորավ Ստվերը:
    Լույսը...
    ...տխուր էր Լույսը: Ու տխրությունից մարում էր: Մենակ էր ու մարում էր, տխուր ու այլևս անօգտակար... Ծեր էր, ուժերը հատել էին, թույլ էր և չկար էլ Ստվերը, ում կյանքն ու գոյն էր ինքը...
    Տխուր էր:
    Ու մարեց Լույսը:
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 18.08.2009, 17:25:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (18.08.2009), Մարկիզ (19.08.2009), Ֆոտոն (18.08.2009)

  10. #6
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամանակի հասցեն (ինքնակենսագրական)

    Նկատե՞լ ես…
    Արևի լույսն
    Իմ ձեռքերին
    Իմ երազը
    Քո ափերում
    Ու լուսինը
    Գետերի մեջ

    Փշրված.
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (20.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակի Լաբիրինթոսում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.01.2016, 01:54
  2. Ժամանակի ոգին
    Հեղինակ՝ faaram1, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.05.2011, 19:11
  3. Պոեզիա. Ես ժամանակի մեջ
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 107
    Վերջինը: 28.11.2010, 19:34
  4. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28
  5. www.akumb.am - մեր նոր հասցեն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 08.07.2007, 23:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •