Շատերը մանկական խանդը դիտում են, որպես մի անմեղ ու անվնաս բան։ Չեմ ուզում էն չեղած բանից մեծ պրոբլեմ սարքողի տպավորություն թողնել (չնայած երբեմն էտպիսին եմ
), բայց եթե ժամանակին դրա դեմը չառնեն, դա արմատավորվում է երեխաների մոտ և արտահայտվում տարբեր անցանկալի կերպերով
Ես նկատել եմ, որ շատ հայ ընատնիքներում հենց երկրորդ երեխան հայտնվում է նա ավտոմատ կերպով դառնում է ամբողջ ընտանիքի ուշադրության կենտրոնը։ Բայց ընդամենը մի ժամ առաջ, մինչև նորածնին տուն բերելը էն մյուս երեխայի նկատմամբ էին այդպես ուշադիր։ Եթե ծնողները և մեծերը ուշադիր չլինեն նրանք կարող են մեծ վնաս պատճառել առաջին երեխայի զգացական աշխարհին։ Մենակ փորձեք մի պահ ձեր այդ երեխայի տեղը դրեք, որ էլ ոչ ոքի պետք չեք, ու դեռ ավելին արդեն քո առաջ պահանջներ են դնում. «ինքը քո փոքրիկ ապերիկնա, ու դու պիտի պահես իրան» (մինչև էտ ամբողջ ընտանիքը իրան էին պահում, իսկ էսօրվանից ինքը պիտի սկսի ուրիշին պահել)։ Երբ այս ամենը մի օրվա մեջ է լինում՝ անսպասելի, նույնիսկ մեծ, հասուն և կայացած մարդը կարող է չդիմանալ, ուր մնաց երեխան։ Պետք է նախապատրաստել։ Ու Հայաստանի շատ ընտանիքներում երեխաների էմոցիոնալ կարիքներին համարյա թե ուշադրություն չեն դարձնում (կարևորը էրեխու փորը կուշտ լինիէսպիսի մոտեցումը որովայնապաշտություն է)։
Էջանիշներ