User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Մեր մանկական հանցանքները

  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Մեր մանկական հանցանքները

    Ես շատ էի ուզում, որ այս գրառումս լինի օրագրիս հերթական էջի առաջին հերոսը: Դեռ անցած ամիս էի որոշել, որ պատմելու եմ:

    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբեր տարիքներում հանցանքներն էլ են տարբեր լինում:


    Քանի՜ անգամ եմ փոքր ժամանակ մեր իններորդ հարկից նայելուց մտածել էդ գործողության կայֆի, էդ պարային վայրէջքի մասին: Բա ինչքա՜ն մեծ էր բռնվելու վախը, էդ ժամանակ դա կարող էր դիտվել որպես վատ, շա՜տ վատ արարք, հիմա որ հիշում եմ էնքա՜ն հասարակ, մանկական ցանկություն էր ու էնպե՜ս կայֆ էր: Ու մի օր ես չդիմացա...
    Էսօրվա պես եմ հիշում թե ինչպես ես՝ ոչ այնքան վճռական տրամադրված, նկատվելու վախի տակ, ինքս համոզված չլինելով, որ վերջը կանեմ դա, բարձրացրի ձեռքս ու... փոքրիկ երկնագույն, սիրուն կտորը հրաժեշտի պար ցուցադրեց, (եթե գեշը ընտրեի երևի էդպես չտպավորվեր): Դժվարը սկսելն էր` դրանից հետո շատ ավելի համարձակ էի: Էդ նույն օրը մի, կամ երկու անգամ է՛լ մեղանչեցի: Չեմ կարող ասել, թե քանի՞ անգամ եմ ուզել նորից ու նորից անել ու քանի՞ անգամ եմ արել: Բայց մի օր... հե՛նց այն օրը ու այն պահին, երբ զգում էի, որ կասկած եմ առաջացնելու, անտեսելով ներքին վախս ու առաջ տանելով ներքին ձայնիս սուրբ գաղափարը... գնացի փոքրիկ, մանկական, ծաղկազարդ կտորե մեշոկի միջից կտորիկներ վերցնելու: Քույրս էլ կա՛մ կատակի համար, կա՛մ չգիտեմ որտեղից ու չգիտեմ ի՞նչ կասկածելով՝ որոշեց, որ չպիտի թողնի: Ինձանից փախնելով, պարելով, կտորը չտալով ու «ինչի՞դ ա պետք» երգելով՝ պատասխանի էր սպասում: Իհարկե չէի ասում ու պնդում էի, որ տա: Վերջը չեմ հիշում ոնց հաջողացրեցի վերցնել, արագ գնացի բալկոն, ինքն էլ իհարկե հետևիցս եկավ: Մի խոսքով, հերթական կտորը վայրէջք կատարեց ու...
    - Մաա՜մ
    Արդյունքում ո՛չ մի պատիժ, ո՛չ մի զրկանք, ո՛չ մի անկյուն կանգնել: Ընդամենը զայրույթ ու զգուշացում՝ «էլ չտեսնեմ նման բան»: Բայց ասենք հիմա, որ իրանց հիշացնեմ, կամ խոսանք էդ մասին, ժպիտով կհիշեն ու ծիծաղով: Այդպես էի մտածում մի քանի օր առաջ ու չսխալվեցի:


    Իսկ դրանից հետո երևի իսկապես էլ նման բան չեմ արել:


    Դե՞, ես անկեղծացա, հիմա ձեր հերթն է:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (11.06.2014), Lusntag Lusine (11.06.2014), Vardik! (11.06.2014), Աթեիստ (10.06.2014), Գորտուկ (10.06.2014)

  3. #2
    Մշտական անդամ Գորտուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2014
    Հասցե
    Մութ անտառի ճահիճում
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես արել եմ հանցանք ու քույրս ինձ դրա համար շանտաժի էր ենթարկում ամեն անգամ :Ես էլ փոքրիկ էի ու ահը սրտումս մի քանի ամիս տառապել եմ , ինչ է թե մեր տան ծաղկամաններից մեկը կոտրել էի ու մայրիկին տեղյակ չէի պահել դրա մասին: Դրա պատճառով ամեն անգամ ջուր բերողը ես էի, խանութ գնացողն էլ էի ես, եթե մեկի տուն էր պետք գնալ, էլի այդ մեկը ես պետք է լինեի: Մի օր էլ համբերությունս հատեց ու ես էլ չդիմացա , գնացի ու մամաին ասեցի, որ ես եմ կոտրել ծաղկամանը ու կտորներն էլ թաղել եմ : Հետո պատմեցի , թե ինչու էի այդքան վախենում ու քույրս ինչպես էր ինձ շանտաժի ենթարկում: Մայրիկս իհարկե ինձ չպատժեց, այլ ինքը վատ զգաց, որ ես այդքան ժամանակ վախի մեջ եմ եղել: Իսկ քույրիկիս անկյուն կանգնեցրեց: էսպիսի հանցանքներ ու պատիժներ:
    Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (10.06.2014), Vardik! (11.06.2014), Աթեիստ (10.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Մանկական բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 17.05.2015, 03:15
  2. Մանկական երազանքներ
    Հեղինակ՝ sharick, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 35
    Վերջինը: 15.01.2013, 19:58
  3. Արձակ. Մանկական
    Հեղինակ՝ Cindrella Man, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 31.03.2012, 18:47
  4. Մանկական չարաճճիություններ
    Հեղինակ՝ sharick, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 23.08.2010, 16:36
  5. Մանկական խաղեր
    Հեղինակ՝ sharick, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 20
    Վերջինը: 27.04.2009, 11:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •