Իսկ ինձ չի հետաքրքրում թե քո ստեղնաշարն ինչերեն է, ինձ հետաքրքրում է, որ ակումբում գրառումները լինեն ընթեռնելի, որպեսզի դրանք կարդալն այլոց համար դժվար չլինի: Ցանկացած ստեղնաշարով կարելի է գրել ընթեռնելի: Հարկավոր է միայն ցանկանալ ու ժամանակ ծախսել դրա վրա: Եթե չանես, ապա դիտարկիր որպես պաշտոնական զգուշացում հավանական արգելափակման:
Ինչ վերաբերվում է կրակելուն, ապա ես չեմ կարող հասկանալ այն մարդկանց մտածելակերպը, ովքեր նորմալ են վերաբերվում, որ Երևանի փողոցներում մարտի 1-ին կարող են 10 հոգու սպանել ու համակերպվել էդ մտքի հետ, մտածելով, համարելով որ այդպես էլ պիտի շարունակվի:
Ո՛չ, չի շարունակելու էդպես, խորհուրդ կտայի Գերմանիայից տաքուկ-տաքուկ էդպես չխոսել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
եթե այս կարգի մտածողները իրար կրակեն, միանշանակ կարծում եմ, որ դա բավական ճիշտ ու օգտակար կլինի ողջ ժողովրդի համար, իսկ նորմալ երկրում, նորմալ մտածող ոչ մի մարդու համար օրը ցերեկով ժողովրդին սպանդի ենթարկելը նորմալ չի, հետաքրքիր է այդ նորմալը ձեր համար որքան կտևեր, եէե այնտեղ իրենց իրավունքները պաշտպանելու համար գտնվեին նաև ձեր հարազատները?
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Աղբյուր՝ payqar.net«7»- Ի ԿՈՉ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ, ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻՆ
Սիրելի հարազատներ, համախոհներ,
Վարչախումբը կանգնած է այն իրողության առջեւ, որ համաժողովրդական բողոք առաջացրած ու միջազգային հնչեղություն ստացած մեր դատավարությունը վերածվելու է դատավարության հենց իր դեմ՝ բացահայտելով իշխող ավազակախմբի ու նրա պարագլուխների գործած ապօրինությունների ու հանցանքների ողջ համապատկերը։ Այդ հեռանկարից խուսափելու համար է, որ դեկտեմբերի 27-ին նշանակված դատավարության ընթացքում դատարանի դահլիճում ծրագրվել էր նենգ սադրանք՝ դահլիճում խառնաշփոթ ստեղծելով, փակ դատավարության անցկացման որոշում կայացնել։ Միայն նախօրյակին Հայ ազգային կոնգրեսի տարածած կոչի եւ ձեր՝ դատարանի դահլիճ չմտնելու շնորհիվ խափանվեց պլանավորած սադրանքը։
Վարչախումբն այսօր էլ այլ ելք չունի, քան մեր դատավարությունը փակ անցկացնելու առիթներ փնտրելու նենգ պլաններ մշակելը։ Ուստիեւ կոչ ենք անում մեր հարազատներին, ընկերներին ու համախոհներին՝ հունվարի 9-ին ամբողջ ժողովրդի հետ անպայման ներկա լինել դատարանի շենքի մոտ, բայց ոչ մի դեպքում չմտնել դատարանի դահլիճ։ Նույնը պետք է կրկնել նաեւ դատավարության հաջորդ օրերին, այնքան ժամանակ, քանի դեռ վարչախումբը կշարունակի սափրագլուխների խմբեր ու իշխանական կուսակցություններին իջեցված քվոտաներով ու ցուցակներով սադրիչներ ուղարկել դատարան։
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ՝
Ալեքսանր Արզումանյան
Մյասնիկ Մալխասյան
Հակոբ Հակոբյան
Սասուն Միքայելյան
Գրիգոր Ոսկերչյան
Սուրեն Սիրունյան
Շանթ Հարությունյան
Հիշեցնեմ, որ դատական հաջորդ նիստը նշանակված է վաղը՝ հունվարի 9-ին, ժամը 12-ին:[/B][/RIGHT]
Վերջին խմբագրող՝ Chuk: 08.01.2009, 21:39:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
dvgray (09.01.2009)
Աղբյուր՝ lragir.amԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «7-Ի ԳՈՐԾԻ» ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2008 թվականի դեկտեմբերի 19-ին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում հատուկ կահավորված նիստերի դահլիճում մեկնարկած «Յոթի գործով» դատավարության առաջին նիստի ընթացքում նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, դատավարության բոլոր կողմերի համաձայնությամբ, որոշում ընդունեց որեւէ կերպ չսահմանափակել ԶԼՄ ներկայացուցիչների գործունեությունը` կապված դատական նիստի լուսաբանման հետ եւ գտնվել դատարանի դահլիճում, կատարել ձայնագրություններ, տեսագրություններ ու լուսանկարել: Սակայն հաջորդած բոլոր երեք դատական նիստերին դատական կարգադրիչները արգելեցին լրագրողներին մտնել դահլիճ` նախ պատճառաբանելով, թե դատարանի դահլիճում տեղ չկա, ապա` մատնացույց արեցին լրագրողների համար դատարանի շենքի երկրորդ հարկում հատկացված աշխատանքային սենյակը, որտեղ տեղադրված մոնիտորների միջոցով լրագրողներին առաջարկվում էր հետեւել դատավարության ընթացքին: Լրագրողների այն պնդումները, թե տեղադրված մոնիտորերից անհնար է լուսանկարել, տեսագրել, եւ բացի այդ հասկանալ դահլիճում տիրող մթնոլորտը, մնում են անպատասխան: Բանն այն է, որ դահլիճից հնչող արձագանքները մոնիտորը չի փոխանցում, իսկ փոխանցվող ձայնն էլ հեռարձակվում է խոտանով, ինչը անպիտան է հատկապես հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների օգտագործման համար: Այս պայմաններում անհնար է դառնում հասարակությանը դատավարության ընթացքի վերաբերյալ լիարժեք պատկեր ներկայացնելը:
Արդյունքում` դեկտեմբերի 23-ից սկսած, երբ դատական նիստերը ընթանում են անգամ կիսով չափ դատարկ դահլիճում, լրագրողները, միեւնույն է, փաստացի մուտք չունեն դատական նիստերի դահլիճ եւ զրկված են դատավարությունը բազմակողմանիորեն լուսաբանելու բոլոր հնարավորություններից: Ավելին, անհրաժեշտության դեպքում լրագրողները պատրաստ են դահլիճում գտնվելիս նաեւ ոտքի վրա հետեւել դատական նիստի ընթացքին:
Իսկ հունվարի 9-ին որոշ լրագրողների թույլ տրվեց մտնել դատական նիստերի դահլիճ, բայց չաշխատելու պայմանով` առանց ձայանագրիչների եւ ֆոտոխցիկների, որպես ՀՀ շարքային քաղաքացիների:
Մեր տարակուսաքն ու վրդովմունքն է առաջացնում հատկապես այն փաստը, որ ԶԼՄ-ների աշխատանքային կարգի վերաբերյալ դատավոր Մարտիրոսյանի վերոհիշյալ եւ միակ որոշումը չեղյալ չի հայտարարվել, ԶԼՄ-ների ներկյացուցիչների համար աշխատանքային նոր կարգ, որպես այդպիսին, չի սահմանվել, սակայն լրագրողները շարունակում են զրկված մնալ դատարանի դահլիճից ռեպորտաժներ պատրաստելու իրենց իրավունքից:
Ստեղծված իրավիճակը մենք գնահատում ենք որպես` լրատվամիջոցների ներկայացուցւչների աշխատանքը խոչընդոտելու եւ ուղղորդելու փորձ, որով խախտվում է ՀՀ Սահմանադրությունը, Զանգվածային լրատվության մասին օրենքը:
Սույնով դիմում ենք պատկան մարմիններին` ապահովել դատավարությունը լուսաբանող լրագրողների օրենքով սահմանված եւ բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները, նաեւ հասարակության` դատավարության ընթացքի վերաբերյալ լիարժեք եւ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը:
«Յոթի» գործով դատավարությունը լուսաբանող լրագրողներ
Թագուհի Թովմասյան` Չորրորդ իշխանություն
Գոհար Վեզիրյան`Չորրորդ իշխանություն
Նաիրա Մամիկոնյան` Առավոտ
Վահագն Հովակիմյան` Հայկական ժամանակ
Գայանե Առուստամյան` Տարեգիր, Ժամանակ
Վիկտորիա Աբրահամյան` Ա1+
Սերգեյ Սարփազյան` Ա1+
Սեւակ Գրիգորյան` Ա1+
Գագիկ Շամշյան` Առավոտ եւ Չորրորդ իշխանություն ֆոտոլրագրող
Հայտարարությունը բաց է եւ այն կարող են ստորագրել նաեւ մյուս ԶԼՄ-ների ներկայացուցիչները
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
7-ի գործը, և այն վարող յոթերը
Նրանց փորձում են դատել «Հայ ֆիդայիներ» «ռազմաշունչ» երգի հնչյունների ներքո
Մնացը կրկին գնաց դատարանից` առանց դատ անելու
Վերջերս Շենգավիթի դատարանում Երեւանի քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին փորձեց վերսկսել 7 քաղբանտարկյալների դատավարությունը, սակայն, ինչպես կանխատեսել էինք, նիստը արդեն 4-րդ անգամ հետաձգվեց` այս անգամ մինչեւ հունվարի 13-ի ժամը 12-ը:
«Ոտքի, դատարանն է գալիս» հայտարարությունից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեկիկ-մեկիկ կարդաց ընդդիմադիրների անունները` պահանջելով ոտքի կանգնել, սակայն բոլոր 7 քաղբանտարկյալները մնացին նստած` տեղից հայտարարություններ անելով: Նախկին արտգործնախարար, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը դարձյալ Մացոյին առաջարկեց ինքնաբացարկ հայտնել: «Գուցե ռադիկալ մոտեցում է, բայց առաջարկում եմ ինքնահրկիզման միջոցով ինքնաբացարկ հայտնել, եթե այլ ձեւով չի հաջողվում: Մենք նախադեպ ունենք` քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանն ընդդեմ ռեժիմի դատավարության ժամանակ դատավորն ինքնաբացարկ հայտնեց ծառից ընկնելու միջոցով: Դա էլ է ինքնաբացարկի ձեւ: Առաջարկ է, որը կարող եք ընդունել կամ մերժել: Եթե գլխավոր դատախազն իր ողջ աշխատակազմով ծառ է տնկում, ուրեմն պետք է լինեն դատավորներ, որոնք ընկնեն այդ ծառերից»,- ասաց պարոն Արզումանյանը` դատավորին հիշեցնելով, որ իրենց իրավունքները չեն պարզաբանվել դատարանում: «Դուք անընդհատ ասում եք դատարանն է գալիս, բարով է գալիս, գլխիս վրա տեղ ունեք: Ո՞վ է մեզ ասել, որ ոտքի պետք է կանգնել: Մենք ոտքի չենք կանգնում, կարող է լուրջ պատճառ ունենք, կարող է հիվանդ ենք, հլը մի հատ հարցրեք»,- ասաց նախկին արտգործնախարարը` հիշեցնելով, որ ինքը շատ լուրջ ամբիոններում կանգնած խոսել է: Դատավորն էլ Արզումանյանին պարզաբանեց, թե «Դատական նիստը սկսելու պահին ոտքի չկանգնելը անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է, որը ենթարկվում է դատավարական տույժի»: «Դուք պահանջում եք հարգել, բայց հարգանքը վաստակում են: Ձեր որոշումով ձեզ չեմ պատրաստվում հարգել, չեմ ուզում, չեմ հարգում, ես իրավունք ունեմ: Բերեք դատեք: Դուք կամայական տիրույթում բացատրություն եք տալիս»,- հակադարձեց առաջին նախագահի նախընտրական շտաբի պետը: Նա նաեւ բացատրություն պահանջեց «անհարգալից վերաբերմունք» ձեւակերպման մասով` մանրամասնելով, թե «դուք անընդհատ ասում եք, անկարգություն չանենք: Դա նույնն է, որ հիշեցնեք, թե դահլիճում չթքեք, չհայհոյեք, դա հասկանալի է»: Սուրեն Սիրունյանն էլ տեղից լրացրեց, թե «չիշիկ չանեք դահլիճում»:
Բայց քանի որ լրագրողների աշխատանքը երեկ եւս խոչընդոտվեց, քաղբանտարկյալները նաեւ այդ հարցին ուշադրություն դարձրեցին. «Դուք անտեսել եք ձեր իսկ որոշումը: Ինչո՞ւ լրագրողները հնարավորություն չունեն մասնակցել նիստերին: Ինձ հստակ պատասխանեք. դուք կայացրել եք որոշում` լրագրողների մասին: Բայց անհասկանալի պատճառներով փոխել եք այն, ինչ են արել լրագրողները, խուլիգանությո՞ւն, ռո՞ւմբ են դրել: Ո՞վ է լուսաբանման կարգի մասին դատարանի որոշումը փոխել, ո՞վ կա դատավորից բարձր, ասեք, իմանանք: Ի՞նչ են անում այս մարդիկ` սափրագլուխները, ոստիկանության աշխատողները: Եթե տուժող են, թող նստեն դահլիճում, մեզ հետ: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պրովոկացիա: Սա հո պարի պետականի ներկայացում չէ, որ տոմսեր եք բաժանել կուսակցություններին `ՀՅԴ, ՕԵԿ, որ գան, նստեն: Մեր հարազատները պետք է այստեղ լինեին: Պահանջում ենք անմիջապես դուրս հրավիրել այս մարդկանց»: Սակայն դատավորն ասաց, թե դատական նիստը դռնբաց է, իսկ լրագրողների համար էլ առանձնացված սենյակ կա:
Երբ հերթը հասավ Սասուն Միքայելյանին եւ Հակոբ Հակոբյանին, նրանք երկուսն էլ հայտարարություն անելու ցանկություն հայտնեցին: Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ, որում նա ասում էր, որ իրենց չեն կարող դատել, դատավոր Մացոն արդեն փախավ դահլիճից: «Սասուն» ջոկատի հրամանատարին միայն մնում էր բղավել դատավորի հետեւից, թե «Ու՞ր ես գնում: Հիմա դու Մնացն ես, թե գնացը»: Դատավորը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, բայց վերադարձավ մեկ ժամից հետո: Երբ կրկին մտավ դահլիճ, քաղբանտարկյալները դարձյալ ոտքի չկանգնեցին, ավելին` նրանք հայրենասիրական երգեր էին երգում` «Հայ ֆիդայիներ», «Արաբո-Արաբո»: Մացոն սպասեց այնքան, մինչեւ ընդդիմադիրներն ավարտեցին երգելը, եւ Հակոբ Հակոբյանը հայտարարեց` լռություն: Այս խոսքերից ոգեշնչված իշխանությունների կամակատար դատավորը փորձեց կրկնել ընդմիջումից առաջ ասված իր խոսքերը: «Ձայնագրեիր, նորից դնեիր»,- առաջարկեցին քաղբանտարկյալները: Բայց դատավոր Մացոն կատարում էր իր պարտականությունները` արագ-արագ կարդալով ձեռքի թուղթը: Նա ասաց, որ Հակոբ Հակոբյանը «ավազակներ, լրբի ծնունդներ» արտահայտությունով, որոնք, ի դեպ, ուղղված էին իր հարյուր տարվա գործընկերներին, խոչընդոտել է դատարանի բնականոն ընթացքը: Զավեշտ է, բայց փաստ: Սակայն որեւէ մեկը չէր լսում դատավորին: Մյասնիկ Մալխասյանն այդ ընթացքում ասաց, թե «Դուք Մուշեղ Սաղաթելյանի նման մարդուն ապօրինի դատապարտեցիք, մենք ո՞նց վստահենք ձեզ: Դուք ավելի լավ է Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ իրականացված հանցագործությանը ընթացք տվեք»: Շանթ Հարությունյանի եւ Սուրեն Սիրունյանի խոսքերը պարզապես լսելի չէին: Հավանաբար նրանք էլ էին դատավորին կշտամբում քաղաքական պատվերով աշխատելու համար:
Ինչեւէ, դատավոր Մնացականյանը ընդդիմադիր գործիչների երեկվա պահվածքը եւս որակեց որպես դատարանի նկատմամբ ցուցաբերված անհարգալից վերաբերմունք եւ 7-ին էլ հեռացրեց նիստերի դահլիճից:
Երեկ հայտարարված ընդմիջման ժամանակ տեղեկացանք, որ «7-ի» փաստաբաններին դատարանում սենյակ չկա հատկացված` նույնիսկ հանդերձանքի համար, իսկ մեղադրող փիլոյանների համար երկու սենյակ են առանձնացրել Շենգավիթի դատարանում: Այս փաստն արձանագրեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Վերջում նշենք, որ երեկ քաղբանտարկյալների տրամադրությունը բավականին բարձր էր: Նրանք ոչ միայն երգում էին, այլեւ ընդմիջման ընթացքում շնորհավորում էին իրենց փաստաբանների եւ գործով տուժողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Թագուհի Թովմասյան
www.chi.am
Վերջին խմբագրող՝ Kuk: 12.01.2009, 23:08:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ժողովուրդ, չեք պատկերացնի թե արբանյակային հեռարձակվող ալիքները սփյուռքին ինչ մոլորության մեջ են գցել: Էնպես որ մի զարմացեք մարդկանց անտեղյակության վրա: Էդ մոլորության մեջ գտնվողներից մեկն էլ ես եմ եղել, մինչև Հայաստանից ինձ չպատմեցին իրականությունը: Լուրերը ոչ թե որոշ վերապահումներով են եթեր հեռարձակում, այլ լրիվ ուրիշ բաներ են պատմում...
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Chuk (13.01.2009)
Լեզվի սայթաքում
Շարմազանովն էսօր հերթական գերհանճարեղ մտքերով հագեցած ասուլիսն էր տալիս: Չեմ ուզում անդրադառնալ այդ ասուլիսին, քանզի ժամանակս ափսոս է: Միայն մի մտքի կանդրադառնամ:
7-ի գործի վերջին դատավարության ժամանակ Հակոբ Հակոբյանը քաղաքական մարմնավաճառներ էր անվանել այն պատգամավորներին, ովքեր քվեարկել էին իրենց անձեռնմխելիությունից զրկելու համար: Այսօր Շարմազանովը դրան հակադարձեց մոտավորապես այսպես. «Իմ իմանալով քաղաքական մարմնավաճառներ կոչվում են նրանք, ովքեր սկզբից մի թիմից են ու հետո քաղաքական իրավիճակից ելնելով փոխվում են այլ թիմ, մի օր Սերժի հետ են, հետո ուրիշի...»: Չեմ ուզում անգամ այս մտքին էլ անդրադառնալ, բայց այ նկատել, որ սա հերթական ակամա խոստովանությունն է, որ նրանք ձերբակալվել են ու իրենք էլ քվեարկել են զուտ քաղաքական հայացքների համար, վրեժխնդրության համար, ուզում եմ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հենց այդպես… սրանք սպասում են ԵԽ–ում Հայաստանի ձայնից զրկվելուն։ Հենց ԵԽ–ն որոշումը ընդունեց, փաստորեն էլ կորցնելու ոչինչ չունեն։ Արդեն Հայաստանը անթաքույց ոչ–ժողովրդավարական երկիր է, է հետո՞ ինչ։ Քաղբանտարկյալներին կդատեն նույնիսկ առանց վերջիններիս մասնակցության, ո՞վ պիտի խանգարի։ Ի՞նչ պիտի անի ընդդիմությունը բացի ցույցերից, որոնք հաջողությամբ կցրեն ամենակոպիտ ձևերով։ Իրական բռնատիրությունը ինձ թվում է դեռ կտեսնենք իր ողջ դեմքով։ Իսկ եթե ԵԽ–ն այնուամենայնիվ որոշի կրկին ժամանակ տալ Հայաստանին, այդ դեպքում երևի կապիկությունները կշարունակվեն նույն հունով։՚7-Ի ԳՈՐԾՈՎՙ ԴԱՏԱՎՈՐԸ ՍՊԱՍՈ՞ՒՄ Է ԵԽԽՎ ՆԻՍՏԻՆ
՚7-ի գործովՙ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նիստերի դահլիճում հայտնվելն ու անհետանալն այսօր տեւեց ընդամենը մի քանի րոպե:
Դատավորը թվարկեց նախորդ դատավարությունների օրերը, որոնց ընթացքում քաղբանտարկյալներն իրենց բողոքն արտահայտելու համար ոտքի չէին կանգնում ու դատական նիստը հետաձգեց մինչեւ հունվարի 30-ը եւ անհետացավ: Այդ օրերը չեն ընդգրկվելու քաղբանտարկյալների պատժամկետի մեջ:
…
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ