User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Ստրադիվարիուսի գործը

  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ստրադիվարիուսի գործը

    ՍՏՐԱԴԻՎԱՐԻՈՒՍԻ ԳՈՐԾԸ


    Դետեկտիվ պատմվածք՝ միայն մասամբ հիմնված իրական փաստերի վրա


    Մայոր Կարապետյանը մի կում արեց իր սև, դառը սուրճից և չուզելով սեղանի վրայից վերցրեց աղմուկ դրած բջջային հեռախոսը:
    - Լսում եմ, Սերգեյ Գրիգորիչ:
    Կրակայրիչը չէր վառվում: Մի քանի ամգամ չխկացնեց ու մռայլված հարցրեց:
    - Փորձագետներն արդեն տեղում ե՞ն:
    Կողքի սեղանին նստած տղամարդը, որ աչքի տակով հետևում էր նրան, մոտեցավ և կրակ մատուցեց:
    Մայոր Կարապետյանը գլխով շնորհակալություն հայտնեց ու ներս քաշեց ծուխը:
    - Լսում եմ, Սերգեյ Գրիգորիչ, երկու րոպեից Ձեզ մոտ եմ:
    Ափսոսանքով նայեց իր սուրճին և գումարը սեղանին դնելով վեր կացավ:

    Ոստիկանության գնդապետ Սերգեյ Բարսեղյանն անտրամադիր էր: Հեռախոսով էր խոսում ու միակողմանի խոսակցությունից զգացվում էր, որ այն մյուս կողմից նեղում են:
    - Հասկացա, կզբաղվենք, բոլոր ուժերով, - ասաց ու լսափողը շրխկացրեց:
    - Տուժածը տեղյա՞կ է, Սերգեյ Գրիգորիչ:
    - Փորձում են գտնել: Սևան է գնացել, ըստ տեղեկությունների:
    - Արդեն պա՞րզ է ինչ են տարել տնից:
    - Դեռ ոչ, տակնուվրա է արված ամբողջը, միայն ինքը կկարողանա հաստատ ասել: Մինասյանի հետ կզբաղվեք այդ գործով, իրեն էլ եմ կանչել:
    - Կաֆետերիայում էր քիչ առաջ:
    Դուռը թակոցից հետո բացվեց:
    Մայոր Կարապետյանը մտքում ժպտաց. "Շան անունը..."
    - Կանչե՞լ էիք, պարոն գնդապետ:
    - Այո, Մինասյան, քեզ և Կարապետյանին հանձնարարում եմ ջոււթակահար Հովսեփ Խաչատրյանի տան գողության գործը: Հենց հիմա գնացեք, փորձագիտական խումբն արդեն այնտեղ է: Պետք է գտնել տանտիրոջշը, որպեսզի պարզենք թե կոնկրետ ինչ են գողացել:
    - Ու հուսալ, որ չեն գողացել կոնկրետ մի բան, - կիսաձասյն ավելացրեց մայորը:

    Ծառայողական մեքենան շարժվում էր դեպի դեպքի վայր: Մայորը փորձում էր վառել օրվա երկրորդ սիգարետը, նորից ապարդյուն:
    Արմեն Մինասյանը մեկնեց նրան կրակայրիչը և ժպտաց.
    - Թող մնա ձեզ մոտ, Անժելա:
    Մայոր Կարապետյանը պատասխան սառը ժպտաց և ասաց.
    - Չորս օր է ինչ այստեղ է Խաչատրյանը և արդեն այսպիսի տհաճ պատմություն: Ինչ կմտածի մեր մասին... մարդը գալիս է համերգների, թալանում են որպես շնորհակալություն:
    - Նայել ե՞ք համերգները, ցույց էին տալու հեռուստացույցով:
    - Մեկն եմ հաջողացրել, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը... հիանալի էր նվագում... կարծեմ հենց դա նվագելու համար էլ նվիրել էին երեք տարի առաջ, մրցույթին:
    - Ի՞նչ էին նվիրել, - Մինասյանը մի պահը հայացքը կտրեց առջևի մեքենայի համարներից:
    - Ջութակը, Արմեն, ջութակը, - անհանգիստ ձայնով պատասխանեց մայոր Կարապետյանը:

    շարունակելի

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.07.2010), ars83 (06.06.2011), Cassiopeia (16.07.2010), Chuk (13.07.2010), cold skin (04.07.2010), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (13.07.2010), murmushka (05.07.2010), Sambitbaba (15.03.2011), StrangeLittleGirl (30.11.2012), Եկվոր (23.10.2010), Էլիզե (13.07.2010), Լուսաբեր (22.10.2010), Մանուլ (07.07.2010), Նարե (04.07.2010), Շինարար (04.07.2010)

  3. #2
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենաշատը դուրս էկավ էն, որ մայոր Կարապետյանի անունը Անժելա ա Լիլ թող երրորդ սիգարետից պարզ դառնա էլի: Թող ընթերցողդ մի քիչ երկար տառապի` չհասկանալով, թե էս մլիցուն խի են սաղ զաժիգալկա առաջարկում?)
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.07.2010), Ariadna (03.07.2010), Lion (21.09.2010), Sambitbaba (15.03.2011)

  5. #3
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեպքի վայրը հերթական դեժավուն էր:
    Թափթփված իրեր, բաց պահարաններ, շուռ տված գորգեր, մուտքի դռան կոտրված կողպեք... ավանդական դեկորներ, որոնք երբեմն փակ աչքերով էլ կարելի է գուշակել:

    Փորձագետների խումբը տեղազննում էր յուրաքանչյուր միլիմետրը:
    Մինասյանը մոտեցավ նրանցից մեկին:
    - Ի՞նչ կա, Բենո:
    Բենիամինը փափուկ խոզանակը ձեռքին, հատուկ փոշու օգնությամբ զգուշորեն հանում էր կոտրած պահարանի դռան վրայի մատնահետքերը:
    - Ինչ ուզես, Մինասյան: Ի՞նչ ա պետք:
    - Գողի անունն ու գտնվելու վայրը, վատ չէր լինի:
    - Հեսսա, սպասի մատս պատրաստեմ հոտոտելու:
    Նրանք լարված ժտպացին իրար:
    - Մատնահետքերն ըստ երևույթին հին են, երևի հենց տանտիրոջինը, - Մինասյանի մեջքին արդեն ձայն տվեց Բենիամինը:

    Մայոր Կարապետյանն անկյունում կանգնած խոսում էր փորձագետների խմբի ղեկավարի հետ:
    - Այն ամենն՝ ինչ գտնվել է գետնին շաղ տված, կարծես թե հենց տանտերերինն են: Առավել ուշադիր զննումից հետո ավելի պարզ կլինի: Մինչև իրենք չասեն՝ պարզ է, չենք իմանա ինչ են տարել:
    - Հարևանների հետ խոսե՞լ եք:
    - Մեկն էր տանը: Ասում է, որ մի աղմուկ չի լսել: Բայց նաև ավելացնում է, որ մի քանի ժամ ֆուտբոլ է նայել: Բարձր միացրած, ինքն էլ գոռգոռալով: Գոռգոռոցը կինը հաստատեց: Բառացի էլ էր ուզում ասել՝ ամուսինն ինչ անուններով է դիմել ֆուտբոլիստներին, չթողեցի:
    - Եթե հետաքննությունը մտնի փակուղի, կարող է դա էլ պետք գալ, - մռայլ կատակեց մայորը:
    - Մենք վերջացրինք, - Բենիամինը մոտեցավ նրանց, - մնացածն արդեն լաբարատորիայի պայմաններում:
    Մայոր Կարապետյանը հիշեց մոտեցողի անունը, անվան հետ կապված իր սիրած անեկդոտն ու ժպիտը զսպելով հարցրեց:
    - Անջատիչը ստուգե՞լ եք:
    - Ստուգել ենք, անջատած էր, դե, եթե տանտերը էստեղ չէր, չէին էլ վառի, կասկած կառաջացներ, - ասաց փորձագետը, - գուցե մութ էլ չի եղել այդքան:
    - Կամ էլ լապտերի լույսը բավական է եղել կողմնորոշվելու համար, - լրացրեց հենց նոր մոտեցած Մինասյանը:
    - Ջութակը գտե՞լ եք, - հարցրեց Կարապետյանը՝ թաքուն հույսով:
    - Ի՞նչ ջութակ,- պլշած նայեց Բենիամինը:
    Հենց այդ պահին զնգաց տան հեռախոսը:
    Բոլորը նայեցին իրար:
    Մայորը մոտեցավ և վերցրեց լսափողը:
    - Ալո, - մյուս կողմից լսվեց տղամարդու փափուկ ու հուզված ձայն, - ո՞վ է:
    - Ոստիկանությունից է, մայոր Անժելա Կարապետյանն է Ձեզ հետ խոսում, պարոն Խաչատրյան, Դո՞ւք եք:
    - Ես եմ, - հուզված պատասխանեց ձայնը, նոր իմացա ինչ է եղել... հասցրին... խնդրում եմ, խմիչքների ապակիով պահարանի տակ նայեք, ջութակս տեղո՞ւմ է.. խնդրում եմ...ասեք որ....
    Մայորը դանդաղ շուռ եկավ նշած կողմը՝ արդեն իմանալով հարցի պատասխանը:
    Նա դեռ ներս մտնելուց էր նկատել բարի ներքևի պահարանի բաց դռներն ու դրա դիմացը թափթփած իրերը:
    - Ոչ, պարոն Խաչատրյան... ցավում եմ... այն չկա...


    շարունակելի

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (06.06.2011), Cassiopeia (16.07.2010), Chuk (13.07.2010), cold skin (04.07.2010), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (13.07.2010), murmushka (05.07.2010), Sambitbaba (15.03.2011), Արշակ (06.07.2010), Եկվոր (23.10.2010), Լուսաբեր (22.10.2010), Մանուլ (07.07.2010), Նարե (04.07.2010), Շինարար (04.07.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մայոր Կարապետյանը հիշեց մոտեցողի անունը, անվան հետ կապված իր սիրած անեկդոտն ու ժպիտը զսպելով հարցրեց:
    Էս վերջերս շատերն են ստեղծագործելիս տարբեր գրական գլուխգործոցների հղումներ անում, սա էլ երևի հղում էր ժողովրդական բանահյուսությա՞նը Այստեղ ինչ-որ բանալի կա՞

    Էնքան հետաքրքիր պատմելաոճ ունես, տեղ-տեղ փոքրիկ սխալներ ես անում, ամբողջ տեսքտդ եմ ափսոսում, դրա համար եմ ասում, օրինակ առաջին հատվածում՝
    չուզելով սեղանի վրայից վերցրեց
    Ճիշտը՝ չուզենալով չի՞ Գուցե ես եմ սխալ, դրա համար չեմ պնդում, հաճույքով եմ կարդում:

  8. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զինաթափ եմ լինում, ես էլ ուզում էի՝ խելացի երևամ Հարցրեցի, ասացին, որ եթե ուզել, ապա ուզելով, եթե ուզենալ, ապա ուզենալով, երկուսն էլ ճիշտ ա Ասացի՝ մի սխալ գտնեմ, կպնելու տեղ ունենամ, քննադատեմ, չգտա

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (04.07.2010)

  10. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ԱՆՏՈՆԻՈ ՍՏՐԱԴԻՎԱՐԻ



    Համարվում է, որ Անտոնիո Ստռադիվարին, /լատիներեն տարբերակը՝ Ստրադիվարիուս/, ծնվել է 1644 թվին՝ թեև փաստացի տեղեկություններ չկան սրա մասին:
    Նա ծնվել է Կրեմոնում, իտալական փոքրիկ մի քաղաքում:
    Կրկին, ոչ այքան հավաստի տվյալների հիման վրա ցավոք, համարվում է, որ նրա ուսուցիչն ու մենտորը եղել է Նիկոլո Ամատին, նույնպես լարային գործիքներ ստեղծող մեծ վարպետ:

    Անտոնիոն, թեև իտալացի էր և Ստրադիվարի, իր ջութակները կերտելիս դրանց հիմնականում լատինական անուններ էր շնորհում: Այդ իսկ պատճառով նրա ջութակները սկսեցին կոչվել իր ազգանվան լատինական տարբերակով՝ Ստրադիվարիուս:

    Պատճառը, թե ինչու են Ստրադիվարիուսի ջութակներն այդքան թանկ, թաքնված է այդ ջութակների անկրկնելի հնչողության մեջ:
    Ստրադիվարիուսների ձայնը անչափ խորն է, հյութեղ և արտահայատում է այն ինչ այլ ջութակներ անկարող են:
    Այն աննկարագրելիորեն հարուստ է և ներթափանցում է դահլիճի ու հանդիսատեսի հոգու ամնենահեռավոր խորքերն անգամ:

    Այնուամենայնիվ, հենց ինքը , Ստրադիվարին, երբեք չի կրկնել իր ստեղծած ջութակների հնչողությունը: Դրանք բոլորը տարբեր են:
    Շատ վարկածներ կան, թե ինչու են իտալացի մեծ վարպետի կերտած գործիքնեևրն այդքան անկրկնելի:
    Համարվում է, որ շատ կարևոր է փայտի որակը, գործիքի ձևը, փայտի հաստությունը և իհարկե, լաքը, որով պատված է ջութակը:




    Անտոնիո Ստրադիվարիուսը մահացել է 1737 թվին` կյանքի ընթացքում ստեղծելով ավելի քան 1100 լարային գործիք, որոնցից միայն 650-նն են գոյատևել մինչ մեր օրերը:


    Սույն դետեկտիվ պատմվածքում խոսքը գնում է Ստրադիվարիի կերտած "Huggins" ջութակի մասին: Իտալացի վարպետը ստեղծել է այն 1708 թվին:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 05.07.2010, 16:18:

  11. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.07.2010), Chuk (13.07.2010), cold skin (05.07.2010), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (13.07.2010), murmushka (05.07.2010), Sambitbaba (15.03.2011), Yeghoyan (06.07.2010), Արշակ (06.07.2010), Եկվոր (23.10.2010), Լուսաբեր (22.10.2010), Մաեստրո (13.01.2011), Մանուլ (07.07.2010), Նարե (13.07.2010)

  12. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Վաղուց էի ուզում Հայաստանում հանգստանալու գնալ, - բացակա դեմքով պատին նայելով ասաց ջութակահարը,- հազար ու մի տեղ եմ եղել, բայց երկրումս էի ուզում հանգիստ ասածն զգալ:
    - Կարո՞ղ եք կոնկրետ նշել՝ ում հետ էիք Սևանում:
    - Այո: Դպրոցական ընկերոջս, իր ընկերուհու, ավելի ճիշտ՝ նշանածի հետ և մորս:
    - Մինչ գնալը ոչ մի արտառոց բան չի՞ կատարվել ձեր շուրջը: Տան մոտ անծանոթ մարդիկ նկատել, շշուկներ, սպառնալիքներ:
    - Ոչ, ամեն ինչ սովորական էր, նորմալ:

    Մայոր Կարապետյանը տալիս էր սովորական, պարտադիր հարցերի շարանը և միևնույն ժամանակ նեղվում էր տուժածի կոտրված հայացքից: Նա հիշում էր, թե ինչպիսի հայացք ուներ Խաչատրյանը իր նայած համերգի ժամանակ: Արդեն հասցրել էր ճշտել՝ Շոստակովիչ էր նվագում:
    Այդ հայացքը... աչքերում արտացոլվող երաժշտությունը, հոգին, ողջ աշխարհը...
    Ու հիմա այս կորած, մոլորված, խեղճացած անզորությունը:
    Նա հաստատ չէր հասկանում ամենակարևոր հարցի պատասխանը՝ ինչո՞ւ... ինչո՞ւ ախր...

    - Դուք որևէ կասկած ունե՞ք, թե ով կարող էր լինել գողության կազմակերպիչը: Թշնամիներ, ախոյաններ:
    - Ես հինգ օր էլ չկա, ինչ այստեղ եմ,- հոգնած արտաբերեց ջութակահարը, - ու շատ հազվադեպ եմ այստեղ լինում... ես այստեղ ընկերներ, և առավել ևս թշնամիներ, չունեմ:
    - Կարո՞ղ եք մեզ ներկայացնել ցուցակը, թե էլ ինչ է տանից գողացվել:
    - Մայրս կզբաղվի դրանով, նա ավելի լավ գիտի:
    - Լավ, պարոն Խաչատրյան, խնդրում եմ, աշխատեք չբացակայել քաղաքից: Դուք մեզ կարող եք անհրաժեշտ լինել:
    Մայոր Կարապետյանը մի կերպ դիմացավ ջութակահարի հայացքին և աչքերով խնդրեց, որ խոսակցությանը ներկա Մինասյանը մինչև դուռն ուղեկցի նրան:

    - Դժվար է լինելու, - մտածկոտ ասաց Մինասյանը, երբ մայորի հետ նստած էին Սերգեյ Գրիգորիչի գրասենյակում:
    - Իսկ դա ինձ չի հետաքրքրում, Արմեն: Պետք է գտնել ջութակն ու վերադարձնել տիրոջը, թե չէ ամբողջ աշխարհով մեկ խայտառակ ենք լինելու: Երեկվանից զանգերի եմ պատասխանում: Երեք տարեկանից սկսած այդքան արդարացած չկայի: Նախագահականից էլ են զանգել: Բելգիայից հատուկ գործակալներ կարող է ուղարկեն, հետաքննելու:
    - Իրե՞նք ինչ կապ ունեն, - Մինասյանը զարմացավ:
    - Ստրադիվարիուսը Բելգիայում են հանձնել նրան, մրցույթում հաղթելու համար, - գնդապետի փոխարեն պատասխանեց մինչ այդ մտքերի մեջ խորասուզված մայորը:
    - Գործողությունների պլան մշակեք, - ասաց գնդապետը, - կազմեք այն բոլոր մարդկանց ցուցակը ում հետ իր Հայաստանում գտնվելու ժամանակ շփվել է Խաչատրյանը: Հատկապես՝ երաժշտության բնագավառում: Ֆիլհարմոնիկը կլինի, Կամերային տունը, թե Հյուսիսայինում ծնգծնգացնողները, կապ չունի: Մշակեք յուրաքանչյուր հետքը՝ անգամ եթե քիչ հավանական է թվում: Եթե մարդիկ են պետք՝ ասեք, կհատկացնեմ:
    - Լավ, պարոն գնդապետ, - մայորը ոտքի կանգնեց:
    - Կզեկուցենք ըստ տեղեկացման, - ավելացրեց Մինասյանը:

    Երբ դուռը նրանց հետևից փակվեց, Սերգեյ Գրիգորիչը բացեց գրապահարանի քաշովի դարակը, հանեց ցավազրկողի սրվակը և առանց ջրի կուլ տվեց մի հաբ՝ դեմքը փոքր-ինչ ծամածռելով:
    Նորից զնգաց հեռախոսը:


    շարունակելի

  13. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.07.2010), Ariadna (13.07.2010), ars83 (06.06.2011), Cassiopeia (16.07.2010), Chuk (13.07.2010), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (13.07.2010), murmushka (13.07.2010), Sambitbaba (15.03.2011), Աթեիստ (13.07.2010), Եկվոր (23.10.2010), Լուսաբեր (22.10.2010), Մանուլ (13.07.2010), Նարե (13.07.2010), Շինարար (13.07.2010)

  14. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կարծում եմ, որ մինչ այս պահս կարդացածի մասին կարծիքս հասկանալի կլինի, եթե ասեմ, որ անհամբեր սպասում եմ շարունակությանը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (13.07.2010), Գալաթեա (13.07.2010)

  16. #9
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկի փոքր դահլիճի տնօրեն Վիգեն Այվազյանը նյարդային այսուայն կողմ էր քայլում:
    - Հովսեփին մանկուց գիտեմ: Տաղանդավոր ու աշխատասեր երեխա էր: Անչափ տաղանդավոր: Իր մասնակցությամբ ոչ մի համերգ բաց չէի թողնում:
    - Ի՞նչ տպավորություն էր գործել Խաչատրյանին Ստրադիվարիուս հանձնելու փաստը ձեր շրջապատում, - մայորը նոթատետրն ու գրիչը ձեռքին նստած էր ֆիլհարմոնիկի տնօրենի լուսավոր գրասենյակում:
    - Նայած մարդ: Եղան անկեղծ ուրախացողներ, զուսպ վերաբերվողներ: Մի կերպ նախանձը զսպողներ..դե այդ տարիքում, Ստրադիվարիուս, կատակ բան չէ:
    - Անձամբ ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն էր:
    - Ես ջութակահար չեմ, ոչ էլ երաժիշտ: Խանդի պահ մոտս չի եղել: Միայն ցավ, որ մենք չկարողացանք այդ պայծառ երիտասարդին մեզ մոտ պահել ժամանակին:
    - Մինչև Խաչատրյանի այստեղ գալը շա՞տ մարդ գիտեր, որ նա համերգ է այստեղ տալու:
    - Չեմ կարծում, դա առանձնապես չէր հրապարակվել նախօրոք: Ես Դիլանյան Սուրենից եմ իմացել:
    Տեսնելով մայոր Կարապետյանի հարցական հայացքը՝ Այվազյանն ասաց:
    - Իմ ճանաչած ամենամեծ ստրադիվարիուսագետն է: Ու ոչ միայն: Հին ջութակների, հատկապես իտալացի վերպետների ստեղծած գործիքների երկրպագու է: Նախկին ջութակահար: Մի անգամ Իտալիայում իրեն բախտ է վիճակվել Գվարների նվագել: Դրանից հետո կյանքով մեկ նվիրել է իրեն գործիքների ուսումնասիրությանը: Հետաքրքիրիր հավաքածու ունի: Քսան տարի է՝ հավաքում է:
    Աշխարհով մեկ էր եղել, երբ Ստրադիվարիուսը հանձնեցին Հովսեփին:
    Մայորը մոտը նշեց կոլեկցիոների անունը՝ որոշելով, որ անպայման պետք է հանդիպի նրա հետ:

    - Ես ու Լուսինեն Հովսեփին հրավիրեցինք Սևան, - խորը, հանգիստ աչքերը Մինասյանի դեմքին հառած ասաց Արամ Գյուրջինյանը,- ասաց, որ վաղուց էր ուզում, մենք էլ առաջարկեցինք:
    - Ե՞րբ հանդիպեցիք Խաչատրյանին:
    - Իր համերգին էինք գնացել: Լուսինեն խելագարվում է Հովսեփի արվեստի համար: Համերգից հետո բանկետ էր: Զրուցեցինք, դպրոցական օրերը հիշեցինք:
    - Սևան գնալու համար Խաչատրյանն ասաց, թե՞ դուք առաջարկեցիք:
    - Հովսեփը հանգստանալու համար ասաց, իսկ ես ու Լուսինեն արդեն որոշել էինք Սևանի համար: Ասացինք, ինքն էլ համաձայնեց միանալ:
    - Ո՞րտեղ էիք կոնկրետ:
    - Աղթամար հյուրանոցում: Ծանոթ ունեմ այնտեղ: Ինքը կազմակերպեց:
    - Այդ ընթացքում Խաչատրյանին որևէ զանգ կամ հաղորդագրություն եկե՞լ է:
    - Որքանով ես եմ տեղյակ՝ ոչ: Անջատած էր իր հեռախոսը հիմնականում: Մի պահ էր միացրել, հենց այդ ժամանակ էլ ձերոնք զանգեցին:
    - Լավ, շնորհակալ եմ, կարող են էլի հարցեր ծագել հետագայում: Ձեզ պետք է խնդրեմ, որ ինձ հանձնեք ձեր և Խաչատրյանի ընդհանուր ծանոթների ցուցակը,- Մինասյանը ոտքի կանգնեց:
    - Խնդիր չկա, - Գյուրջինյանը նույնպես կանգնեց, - կօգնեմ ինչով կարող եմ... հատկապես, որ ես ինձ մեղավոր եմ զգում կատարվածի համար:
    Առաջին անգամ խոսակցության Գյուրջինյանը ժամանակ հուզումի նշաններ ցույց տվեց:
    - Ամեն ինչով կաջակցեմ...միայն թե Հովսեփի դեմքի այդ մոլորված արտահայտությունը չտեսնեմ... անտանելի է:

    Մայոր Կարապետյանի գրասենյակում նստած ի մի էին բերում մինչ այժմ ստացած տեղեկությունները, երբ հեռախոսը զնգաց:
    Մինասյանը վերցրեց լսափողը:
    - Այո, մայորն այստեղ է, կարող եք ինձ զեկուցել: Այո...լավ, շնորհակալ եմ:
    Նա անաղմուկ դրեց լսափողը:
    - Խաչատրյանի մայրը տվել է կորած իրերի ցուցակը:
    - Զբաղվիր, լա՞վ, Արմեն: Ես պետք է Դիլանյան Սուրենի հետ հանդիպեմ: Խնդրեց, որ իր մոտ գնամ, ինքը շատ զբաղված է գալու համար:
    - Ինչո՞վ: Հին գործիքների փոշին է՞ սրբում:
    - Կգնամ, կերևա, - կարճ պատասխանեց մայորը:


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 13.07.2010, 16:41:

  17. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.07.2010), ars83 (06.06.2011), Cassiopeia (16.07.2010), Chuk (14.07.2010), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (13.07.2010), murmushka (04.08.2010), Sambitbaba (15.03.2011), Աթեիստ (13.07.2010), Եկվոր (23.10.2010), Լուսաբեր (22.10.2010), Մանուլ (13.07.2010), Նարե (13.07.2010), Շինարար (13.07.2010), քաղաքացի (13.07.2010)

  18. #10
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալ ջան, էս ջութակն ի՞նչ եղավ: Սպասում ենք է …
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (28.07.2010)

  20. #11
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խաչատրյանի մայրը ոչնչացման վտանգավոր եզրին գտնվող տիպիկ հայկական ինտելիգենցիայի վառ ներկայացուցիչ էր:
    - Խնդրում եմ, երբ հասկանաք ինչու, ինձ անպայման տեղեկացրեք, լա՞վ:
    Մինասյանը հարցական նայեց:
    - Ինչո՞ւ հենց մենք: Ինչո՞ւ տղաս: Ի՞նչ է արել նման պատժի արժանանալու համար:
    - Տիկին Սեդա, նման դեպքերում ամենասխալը այդպիսի հարցերով տանջվելն է: Գողի դրդապատճառներն ու հոգեբանությունը միևնույն ժամանակ և հեշտ է հասկանալ և անհնարին է, քանի որ դրդապատճառը փողն է, իսկ հոգեբանություն չկա որպես այդպիսին: Կա բնազդ:
    - Ի՞նչ բնազդ, երիտասարդ:
    - Ոչնչացնելու, տիկին:
    - Ուրիշի ստեղծա՞ծը:
    - Հենց ուրիշի ստեղծածը: Հատկապես ուրիշինը:

    Տիկին Սեդան գլխահակ լռեց որոշ ժամանակ, հետո խոսեց կոտրված ձայնով:
    - Ջութակը... երեխայիս ջութակն են գողացել:
    - Ցավում եմ, տիկին, բայց պետք է խնդրեմ ձեզ, որ հայտնեք նաև մնացած գողացված իրերի մասին: Ստրադիվարիուսի ջութակը ոչ ոք շուկա չի տանի, իսկ այ ձեր ոսկեղենը կամ այլ իրեր կարող են հայտնվել տարբեր վայրերում:
    - Ապարանջանս են տարել... ամուսնուս նվերը մեր ամուսնության քսանամյակին, - կարծես թե անտարբեր ասաց տիկին Սեդան, - երկու թե երեք ոսկուց մատանի, այլ թանկագին իրեր... ավելի կոնկրետ գրավոր նկարագրել հանձնել եմ ձեր աշխատակցին:
    - Լավ տիկին Սեդա, շնորհակալ եմ:
    - Նրանք հենց ջութակի համար էին եկել... պատահական չէին տանի, այնպես չէ՞ երիտասարդ:
    - Ամենայն հավանականությամբ, տիկին: Չէ՞ որ ձեր տանը երկու ուրիշ ջութակներ կան , որոնց մատով անգամ չեն դիպչել:
    - Այո... դրանցից մեկը Սուրեն Կառլովիչն էր մեզ նվիրել, իր հավաքածուից, իր ասելով՝ իտալացի անհայտ վարպետի գործ է: Անանուն, թեև հիանալի հնչողություն ունի:
    Տիկին Սեդան վեր կացավ սեղանի մոտից, մոտեցավ պատի միջի պահարանին և հանեց այնտեղից մուգ կարմիր լաքով պատած, մաշված տեսքով մի ջութակ:
    Մինասյանը նայեց և ամաչելով ինքն իրեն խոստովանեց, որ կինը նույն հաջողությամբ կարող էր Ստրադիվարիուսի ամենաթանկ ջութակը հանել: Ինքը, միևնույն է, չէր տարբերի:
    - Իտալացի վարպետները շատ հետաքրքիր մարդիկ էին, - ջութակին նայելով ասաց տիկին Սեդան, - նրանք իրենց սիրտն ու հոգին էին դնում յուրաքանչյուր գործիքի մեջ: Իմ խորին համոզվածությունն է, որ դրանց անկրկնելի հնչողությունը հենց այն վարպետների անձնազոհ նվիրման արգասիքն է:
    Մինասյանը եռանդուն գլխով արեց՝ անկեղծ փորձելով հասկանալ, թե ինչին է համաձայնում և որոշեց, որ այդ գիշեր ինտերնետում տեղեկություններ է փնտրելու ու կարդա Ստրաիվարիուսի, Գվարներիի և մնացած իտալացի վարպետների մասին:

    Մայոր Կարապետյանին ներս հրավիրեց սուր դիմագծերով, նիհար ու չորուկ, տարեց մի մարդ:
    - Շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրիք, Սուրեն Կառլովիչ,- առաջարկված աթոռին նստելով ասաց մայորը:
    Սուրեն Դիլանյանի աշխատասենյակը ֆիլմից կտրած, ֆիլմի համար հատուկ նկարած դեկորներով տեսարան էր հիշեցնում:
    Երկու պատն ամբողջովին ծածկված էին երաժշտական գործիքներով: Կիթառ, քամանչա, ուդ, ալտ էլ կար, կարծես թե, թեև մայորը համոզված չէր, որ ճիշտ ճանաչեց: Կային նույնիսկ այնպիսիք, որոնք ընդհանրապես անծանոթ էին: Բայց ամենաշատը ջութակներն էին:
    - Լսում եմ ձեզ, մայոր Կարապետյան,- ինքնաբուխ էքսկուրսիան ընդհատեց Դիլանյանի փոքր-ինչ խռպոտ, կրծքային ձայնը:
    - Պատմեք ինձ Ձեր և ջութակահար Խաչատրյանի հարաբերությունների մասին:
    - Իդեալ բառի իմաստին ծանո՞թ եք կարծում եմ, - Դիլանյանի կասկածանքը մի երեք վայկյան տևեց, - նա իմ իդեալն է մի քանի հարթություններում:
    Տղամարդը լուռ նայեց իր երաժշտական պատերից մեկին ու շարունակեց.
    - Նախ, որպես աշակերտ, մարդ, որը սովորում է: Բառի բուն, իսկական իմաստով: Երբ ուզում ես քամել քեզ մատուցածից հնարավոր ամեն ինչը, մինչև վերջին կաթիլը: Երբ ագահի պես քեզնով ես անում, այն ամենն ինչ տալիս են գրքերն ու ուսուցիչը: Երկրորդը... կայացած հանճարի իդեալը, երբ դու ծառայում ես քո հանճարին, և ոչ թե հանճարդ ես քեզ ծառայեցնում... երբ քո ձիրքը նաև քո պատիժն է, քաղցր պատիժը, որի համար ամեն օր պատասխան ես տալիս տաժանակիր աշխատանքով... հասկանո՞ւմ եք,- հանկարծ ինքն իրեն ընդհատեց:
    - Կարծում եմ, - գլխով արեց մայորը, - նկատի ունեք, որ Խաչատրյանը չի մեծամտացել և շարունակել է զարգացնել իր մեջ ջութակահարին:
    - Նման մի բան, - ներողամիտ ժպտաց Դիլանյանը և շարունակեց,- և ամենակարևորը, մարդու իդեալը: Հովսեփը մարդ է: Ու դրանով ամեն ինչ ասված է:
    - Դուք տեսե՞լ եք Խաչատրյանի Ստրադիվարիուսը, մոտիկից, նկատի ունեմ, ասենք իրենց տանը:
    - Այո, տեսել եմ, - անտարբեր պատասխանեց Դիլանյանը:
    - Ե՞րբ:
    - Գողանալուց երկու թե երեք օր առաջ:
    - Իսկ Դուք որտեղի՞ց գիտեք գողանալու մասին:
    - Մայոր, սիրելիս, ես Ձեր երկու տարիքին եմ և արդեն խաղացել եմ բոլոր հնարավոր խաղերը՝ սարի սմբուլը ներառյալ: Քաղաքում երկու նոտա իմացող ամեն մի շունը գիտի արդեն այդ մասին:
    Մայորը լռեց:
    - Ձեզ կոնկրետ ի՞նչն է հետաքրքրում, գողացել եմ ես Ստրադիվարիուսը, թե ո՞չ:
    - Նաև դա,- մայոր Կարապետյանը շփոթված էր թվում:
    - Ոչ սիրելիս, չեմ գողացել: Ես գող չեմ: Ես սիրողական մակարդակի կոլեկցիոներ եմ:
    "Բոլորդ էլ այդ եք ասում" - մտածեց մայորն ու վեր կացավ:
    - Որտե՞ղ էիք գողության գիշերը:
    - Կոնկրետ օրը կհիշեցնե՞ք:
    - Հուլիսի քսանի, լույս քսանմեկի գիշերը:
    - Տանը, քնած էի, մայոր:
    - Որևէ մեկը կարո՞ղ է դա հաստատել:
    Դիլանյանը կիսաժպիտ նայեց մայորին:
    - Չգիտեմ, Ձեզ հետ կոնտակտի մեջ կմտնի թե կամաչի, բայց ջութակներիցս մեկը խոսող է, կարող եք իրեն հարցնել:
    Մայորի մոտ ծիծաղելու ցանկություն առաջացավ, որը նա զսպեց և պաշտոնական տոնով ասաց.
    - Խնդրում եմ չբացակայել քաղաքից, Սուրեն Կառլովիչ: Դուք կարող եք անհրաժեշտ լինել հետագա հարցաքննությունների համար:


    - Արմեն, խնդրում եմ, Սերգեյ Գրիգորիչից կվերցնես Դիլանյանի տանը տեղազննում կատարելու ստորագրած թույլտվությունը, - իր թղթերի նշումներն աչքի անցկացնելով ասաց մայոր Կարապետյանը, - կարծում եմ, որ դա անհրաժեշտ է այդ հետքը մինչև վերջ տանելու ու ավարտելու համար:
    - Լավ, - հոգնած համաձայնեց Մինասյանը:
    Օրն արդեն վերջանում էր:
    - Քաղաքի բոլոր խանութներն ու շուկաները, որ զբաղվում են ոսկու վաճառքով, արդեն տեղյակ են գողացված ապրանքի նկարագրությանը, - տեղեկացրեց մայորին Մինասյանը, - մնում է տեսնենք՝ ինչ դուրս կգա դրանից:
    - Լավ:
    - Ի դեպ, Խաչատրյանի տանից գողացել են նաև մի շատ հին ու հազվագյուտ գիրք, որը համարվում է Նիկոլո Ամատիի աշակերտներից մեկի օրագիրը: Այն հիմնականում հենց Ամատիի մոտ սովորելու տարիների մասին է: Մի հարյուր տարվա հրատարակություն է:
    Մայորը հետաքրքրված նայեց:
    - Տիկին Սեդան ասաց, որ շատ քիչ մարդ գիտեր այդ գրքի մասին... թեև երևացող տեղ է դրված եղել, գուցե պարզապես ձեռքի հետ վերցրել են, տեսել են թանկարժեք բան է:
    - Համենայն դեպս դրա մի տեղից դուրս գալն ավելի հավանական է քան ոսկեղենինը,- ասաց մայորը և տուփից հանելով սիգարետը ժպտաց պատրաստակամ իրեն մոտեցող Մինասյանին:


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 04.08.2010, 01:47:

  21. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (04.08.2010), ars83 (06.06.2011), Chuk (04.08.2010), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (04.08.2010), murmushka (04.08.2010), Sambitbaba (01.12.2012), Աթեիստ (04.08.2010), Եկվոր (23.10.2010), Լուսաբեր (22.10.2010), Շինարար (04.08.2010), քաղաքացի (04.08.2010)

  22. #12
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալաթեա, չպարզվե՞ց՝ ում մոտ ա ջութակը վախում եմ՝ բոլոր երկարաձգված գործերի պես փակվի ու արխիվ գցվի

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (23.10.2010)

  24. #13
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շուտով կշարունակեմ:
    Քիչ մը խառն էի

  25. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենաշատը դուրս էկավ էն, որ մայոր Կարապետյանի անունը Անժելա ա Լիլ թող երրորդ սիգարետից պարզ դառնա էլի: Թող ընթերցողդ մի քիչ երկար տառապի` չհասկանալով, թե էս մլիցուն խի են սաղ զաժիգալկա առաջարկում?)
    +1 Ինձ էլ մի պահ թվաց, թե ես եմ ինչ-որ բան խառնում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  26. #15
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակություն
    /ուշացման համար՝ ներողություն /

    - Շնորհավորում եմ, Կարապետյան, գլուխը դռան անցքից ներս մտցրեց Մինասյանը, - կոլեկցիոների տան աղբահավաքությունն իրենն արել է:
    Մայորը հարցական նայեց:
    - Թղթերի զամբյուղի միջից կիսավառված-կիսամոխրացած բացիկ են գտել, որի վրա մերոնք վերծանել մի երկու բառ, - Մինասյանը ժպտաց:
    - Մինասյան, խոսիր դե, - չդիմացավ մայորը:
    - Խաչատրյանի ձեռքով գրված բացիկն է՝ ուղարկած մորը, Բելգիայից:
    Կարապետյանն արագ վեր կացավ:
    - Մոր հետ արդեն կապվել ենք, ճանապարհին է:
    - Դիլանյա՞նը:
    - Հարցաքննությունների սենյակում է:

    Երբ արդեն միջանցքում էին՝ Մինասյանը հարցրեց:
    - Գյուրջինյան Արամի ցուցակից ինչ կա, պետքակա՞ն էր:
    - Գրեթե բոլորի հետ զրուցել եմ: Միայն երեք հոգու հետ չեմ կարողացել կապվել: Մեկը Ղազախստանում է՝ իր՝ Աստանայի գիշերային ակումբի գործերով, մեկը մահացել է երեք ամիս առաջ, իսկ երրորդը, Վաչե Կարմիրյանը, պարզապես կորած է: Ու ինչն է ամենահետաքրքիրը..
    - Ի՞նչը, - հռետորական հարցին ավտոմատ արձագանքեց Մինասյանը:
    - Կարմիրյանն ապրում է Դիլանյանի շենքում, կողքի մուտքում: Պատկից հարևաններ են:
    - Ինչկի՞ց:
    - Պատ, Մինասյան, պետական, սովետական պատ, որով բաժանվում են նրանց պուճուրիկ խոհանոցները:
    Մինասյանը ժպտաց և թեքվեց ձախ՝ դեպքի ելքը.
    - Ես գնացի Խաչատրյանի մորը դիմավորելու:
    - Իմ աշխատասենյակում կսպասեք՝ վերջացնեմ գամ, - ուսի վրայից նետեց մայոր Անժելա Կարապետյանը:

    Դիլանյանը կարծես սմքած ու նիհարած լիներ առաջին հանդիպումից հետո, որն ընդամենը երկու օր առաջ էր: Կարապետյանը նայեց սեղանին դրած նրա ձեռքերին: Հանգիստ էին, դող չկար:
    Հայացքը բարձրացրեց և տեսավ, որ Դիլանյանն ուշադիր իր դեմքին է նայում:
    - Ի՞նչն էիք ստուգում, - անսքող հետաքրքրությամբ հարցրեց նա, - լվացվել եմ, ճիշտ եմ ասում:
    - Պարոն Դիլանյան, Դուք գիտե՞ք ինչու եք այստեղ:
    - Փոքր-ինչ ավելի լոկալ արտահայտվեք մայոր... այստեղ՝ այս սենյակո՞ւմ, այստեղ՝ Երևանո՞ւմ ... թե այստեղ՝ երկրագնդի վրա այս մեղավոր:
    - Դուք շատ հումորով ու հետաքրքիր մարդ եք, Սուրեն Կառլովիչ, որի տանից մի քանի ժամ առաջ գտել են ապացույց, որ Ստրադիվարիուսի ջութակը հենց Դուք եք գողացել:
    - Ես ոչինչ չգիտեմ այդ թղթակտորի մասին, սիրելիս: Գուցե դա հենց ձեր ման եկող մասնագետներն են հենց ձեռքի թեթև շարժումով սահեցրել աղբանոցիս մեջ: Լսել եմ՝ նման բաները լավ են ստացվում միլիցիայի մոտ:
    - Դուք անիմաստ ծախսում եք իմ և ձեր ժամանակը, Սուրեն Կառլովիչ:
    - Ես ձեզ ասում եմ ճշմարտությունը, մայոր: Իսկ քննիչի աշխատանքը ո՞րն է...այո, այո, գտնել, ջրի երես հանել ճշմարտությունը: Այս դեպքում ջրի երես հանելու ոչինչ չկա: Ես չգիտեմ,թե այդ թուղթն ինչպես է հայտնվել իմ տանը:
    - Մեզ ապացույց է պետք որ դուք չեք ստում:
    - Դուք նախ ապացուցեք, որ ես ստում եմ, - հաճելի ժպտաց Դիլանյանը:
    - Ես տիպված եմ լինելու Ձեզ նախնական կալանք տալ:
    - Յոթանասուներկու ժամ, մինչև ուղիղ ապացույց չգտնեք, գիտեմ:
    - Նախ, արդեն գտածն ավելի քան ուղիղ է, հավատացեք և երկրորդը... փաստաբան գտեք ձեզ համար:
    Դիլանյանը հանգիստ տարուբերեց գլուխը:

    Արդեն դռան մոտ մայորը շուռ եկավ:
    - Սուրեն Կառլովիչ, Դուք ճանաչո՞ւմ եք Վաչե Կարմիրյանին:
    - Ինչպես չէ, - մրթմրթաց կոլեկցիոները, - երկու անգամ իր ծակ խողովակների ջրով խոհանոցս հյուրասիրել է, երկու անգամն էլ այս տարի, - ու շարունակեց ավելի ցածրաձայն արտահայտվել, որը մայորը նախընտրեց չլսելու տալ:
    - Ուրի՞շ:
    - Հանդիպել խոսել ենք միայն ծախսերը փակելու մասին, էլ ինչ հետ խոսեմ դրա հետ... տարրական դասարանի իր դիպլոմով:
    - Ձեր տա՞նն եք հանդիպել:
    - Բա էլ ո՞րտեղ.. սրճարա՞ն տանեի:

    Խաչատրյանի մայրը ձեռքի սուրճի բաժակը ցած դրեց ցոլեֆանապատ, մոխրացած իրեղեն ապացույցի կողքը և Մինասյանի գլխի քաջալերող շարժումից հետո ասաց:
    - Այս բացիկն այն գրքի մեջ էր, Ամատիի աշակերտի օրագրի, որ մյուս իրերի հետ գողացել են..ես էի դրել, որ մոտիկ լինի, հաճախ կարդամ: Գրադարակի վրա էր...
    Նրա աչքերում արցունքներ էին քարացել:


    շարունակելի

  27. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.10.2010), ars83 (06.06.2011), Chuk (18.03.2011), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (23.10.2010), murmushka (22.10.2010), My World My Space (23.10.2010), Sambitbaba (01.12.2012), Tianshi (26.12.2010), Եկվոր (23.10.2010), Լուսաբեր (22.10.2010), Շինարար (22.10.2010), Ջուզեպե Բալզամո (26.10.2010)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 91
    Վերջինը: 24.12.2013, 23:59
  2. Վարդան Օսկանյանի գործը
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 132
    Վերջինը: 11.10.2012, 20:08
  3. Գործը վարում են գիտակները
    Հեղինակ՝ Erkrazi, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.09.2011, 16:16
  4. «Լոգիկադ ուտեմ» կամ 7ի գործը
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 103
    Վերջինը: 21.05.2009, 23:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •