Սխալ մարդկանց վրա էս հույս դնում, դրանք Սերժից դժգոհում են գիտակցելով, որ գովելու բան չկա ու վախենալով, որ եթե չդժգոհի վաղ թե ուշ իրեն հիշեցնելու են։
Իսկ, որ վաղ թե ուշը գալու է դրանում կասկած չկա ոչմեկի մոտ։
Հիմա հիմնական դժվարությունը հասկացնել, որ դուք ավելի ուժեղ եք քան իրենք կարծում են։
Դրանք կասկածում են, որ ունակ եք նորարարության ու միակ պատճառաբանությունը Լևոնի անձն է - բազմաթիվ անգամ եմ կրկնվել, անձի միջոցով առավել ևս վարկաբեկված ինչպես ԼՏՊ ոչինչ չես փոխի։
Բայց այսօր փաստը ԼՏՊն չէ, այլ այս խայտառակ թխած դատական գործը, որը կախված չէ նրանից թե ԼՏՊի հետ են այն մարդիկ, ովքեր պայքարում են այդ անարդարության դեմ, թե ոչ։
Ակընհայտ է, որ անգամ այդ գործում տուժող կողմ ճանաչվածները բացարկ են հայտատարում դարատանին, դա պետք է շեշտել - հայաստանյան դատա-իրավական համակարգի նկատմամբ վստահության բացակայություն է։
Կան իհարկե թաքնված սերժանտներ, օրինակ դաշնակացական կուս.տոմսեորով, որոնք հայ պետության արդար իշխանության գոյության երգն են երգում ու միայն ընդվզում են, երբ այդ "արդար" իշխանությունը փորձում է Արցախը հանձնել։ Նայիր մյուս ֆոռումներն, բլոգները, նույնիսկ ամենաբաց իրենց հայտարարողներղ կամ openarmenia.com խոսում են անարդարություննեիր մասին, երբ կոնկրետ իրենց կաշվին է հասնում հարցը։ Ապշած եմ, որ 7ի գործի մասին ոչ մի «ազատամիտ» ձայն չի հանում - չնայալ մեղք են ստրուկները, երևի վախեցած են, որ կարող են կորցնել շղթաները, որոնցով իրնեց պետք եղած դեպքում տերերը քաշում հանգստացնում են։
"Մյուսը ես եմ" լավ կարգախոս է, մնում է գնալ էշի ականջում պախկվածներին հասցնել, որ "ՄՅՈՒՍԸ ԴՈՒ ԵՍ" - երթ ու հանրահավաքներ անել հասկացնել, որ այօր չարեցին վաղն իրենք են նստելու ամեն անհեթեթ մեղադրանքով ու հանցակազմի բացակայությամբ մեղադրյալի աթոռին «իշխանություն զավթելու» փորձի մեղադրանքով, հերիք է նույնիսկ մտածես թե ցանկանում ս իշխանությունը փոխվի։
Կարծում եմ հիմա առիթ է ստեղծվել, որ ՀԱԿն կոչ անի մտածել, ու միգուցե նորից բոլորի հետ Հայրիկյանների, դաշնակներին, Մանուկյանների ևյլն հանդիպումների գնա Հայաստանում դատական իրավական համակարգի վերականգման ուղիներ փնտրելու համար։
Պետք է այնպես ներկայանալ, որ արդեն դու իշխանություն ես ու զբաղվում ես կարևոր հարցերով - դատական համակարգը կարգավորում ես, չէ որ իշխանության գալուց հետո պիտի անես, իսկ ինչու սպասել ու նման շնորհակալ գործը արդեն չսկսել։
Խառնում ես ամեն ինչ իրար։
Խոսքը սերժանտների ու հաբռգիստների մասին է, նրանք ասում են, որ իրենք 7 մարդով միտինգ անելը արդեն իշխանության զավթում են համարում, ես ել կոչ եմ անում նման ակցիա կազմակերպել 7 հոգով հավաքվել ու "Հայաստանի իշխանությունը մենք ենք" գոչել։ ՀԱԿ հանրահավաք սկսել չսկսելու մասին ուրիշ թեմա է ու կարծես թե դրա մասին արդեն վերջին ժողովի ժամանակ ոչ միայն Սեֆիլյանը, այլև Դեմիրչյանն ու Արամ Սարգսյանն են ակնարկել, էլ չասած ժառանգության մասին։
Իսկ եթե ընդհամենը ցանկանաում ես արտահայտվել, որ քեզ համար ՀԱԿ ասում ենք հասկանում ԼՏՊ, ԼՏՊ ասում ենք հասկանում ՀԱԿ, լավ իմացանք, հաշվի կարռնենք ու հուսանք, որ չես հիասթավի եթե պարզվի, որ դա միևնույն բանը չէ, օրինակ, որ ՀԱԿ կարող է լինել և նա, որ ԼՏՊի նման չի մտածում)
Վերջին խմբագրող՝ voter: 22.12.2008, 21:24:
Այո՛, քո ասածը սխալ էի հասկացել
Բայց դու էլ ես խառնում:
Մասնավորապես երեկավ ժողովում Դեմիրճյանն ասել է, որ ինքը կարծում է, որ հանրահավաքները ճիշտ կլինի փետրվարին կամ մարտին վերսկսել, ինչը ՀԱԿ որդեգրած սկզբունքն է, այնպես որ հակասություն չկա: Նույն էլ Արամ Սարգսյանը:
Իսկ ժառանգությունն ու Ժիրայր Սեֆիլյանը ոչ մեկից ոչ մի բանով կախված չեն և ցանկացած ժամանակ կարող են հանրահավաք անցկացնել, եթե իհարկե կարողանանՑավոք այս հարցում նրանք սահմանափակվում են քո նման գնահատականներ հնչեցնելով (կրկնում եմ, այս հարցում, ոչ թե ընդհանրապես):
Ինչ վերաբերվում է յոթ հոգով հավաքվելուն ու գոռալուն, ապա ասեմ, որ օրինակ նույն այդ գործի դատաքննության ժամանակ հազարավոր մարդիկ հավաքվել էին դատարանի մոտ, վանկարկում էին բազում կոչեր, իսկ ձեռքներին բռնած ունեին «Ես եմ մյուսը...» կարգախոսով պլակատներ: Այդ հազարավորներից մեկն էլ, ի դեպ, ես էի, որովհետև ի տարբերություն շատերի ոչ միայն խոսում եմ, այլև գործում:
Հասարակ պրովոկացիա, ապատեղեկատվություն, կեղծիք: Սա կոչվում է, ներիր իհարկե, բայց Մանուկյանական ձեռագիր![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հասկացա՞ք ընկերներ իշխանությունների պատասխանը. բռնությունը շարունակել մինչև վերջ ու նստացնել 7–ին։ Սրանք երկիրն էլ կծախեն, իրենց մամաներին էլ հետը, ԲՏ–երքի հետ ի՞նչ դատավարություն, ինչ երկխոսություն, ի՞նչ ծակ մեշոկ։ Սրանք փամփուշտներից բացի ուրիշ լեզու երբեք չեն հասկանա ու ընդդիմության այս երկար–բարակ քաշքշոցին անիմաստ բան է, տականքները գյոլ են տվել ու խեղդում են արդեն, շանս չկա։ Իրենք եթե իշխանությունը կորցնում են, ապա կորցնում են ամեն ինչ, քանի որ իրենց ամեն ինչը հենց իշխանությունն է, որ կա։ Առանց դրա նրանք բոլորն էլ ռեշոտկայի հետևից նայելու ապրանք են, քանի որ ԲՏ–ությունից բացի ուրիշ կերպ չեն կարող ապրել։ Դրա համար էլ թող ոչ ոք չկասկածի, նրանք թքած ունեն Հայաստանի հզորության վրա էլ, վարկանիշի վրա էլ, ապագայի վրա էլ։ Այնպես որ հայ ժողովուրդ ու հարիֆություն, գլխիդ ճարը տես։Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ այսօր շատ ավելի ոստիկաններ կային, քան սովորական քաղաքացիներ: Ընդ որում` նրանք եկել էին շատ ավելի շուտ, քան կսկսվեր ՚7-ի գործովՙ դատավարությունը:
Ոստիկանները շատ խիստ եւ կոպիտ էին մարդկանց նկատմամբ: Դահլիճ չէին թողնում մտնել ՚7-ի գործովՙ մեղադրվողների նույնիսկ ամենամոտ հարազատներին: Ալեքսանդր Արզումանյանի քույրը` Նելլի Արզումանյանը,այդպես էլ չկարողացավ ներս մտնել:
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Վլադիմիր Օսիպյանը անձամբ էր հրում մարդկանց եւ թույլ չտվեց նախկին արտգործնախարարի քրոջը առաջ անցնել` նշելով, որ դահլիճը լիքն է եւ նստելու տեղ չկա:
Դահլիճը իրոք լիքն է, սակայն հարազատները մնացել են դրսում: Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, բղավելով դուրս եկավ դահլիճից` նշելով, որ ոչ թե հարազատներն են դահլիճում նստած, այլ այնպիսի երիտասարդներ են նստած, որոնց ոչ-ոք չի ճանաչում:
Դատավարությունը դեռ չսկսված` կես ժամ ընդմիջում հայտարարվեց: Վանատուրցի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը, երբ ներս էր մտնում, հետեւի շարքում նստածներից մեկն նրան ասաց.՚Կալյասկայիդ չխաբնվես, հաստատ գլուխդ կջարդեմՙ:
Վերջին շարքում նստած են կասկածելի սափրագլուխներ, եւ հավաքվածները վախենում են, որ կարող է ընդհարում առաջանա:
40 րոպե ուշացումով սկսվեց ՚7-ի գործովՙ դատավարությունը եւ նորից ընդմիջվեց: Հենց սկզբում դատավոր Մնացական Մարտիրոսյանը սկսեց կողմերին բացատրել իրենց իրավունքները` հայտարարելով, որ անհարգալից վերաբերմունքի դեպքում ինքը կարող է ամբաստանյալներին հեռացնել դահլիճից:
՚7-ի գործովՙ մեղադրվող պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը զայրացավ ու դատավորին ասաց, որ իրենց չդիմի ամբաստանյալ բառով: Ի դեպ, դատավորը հայտնեց, թե դատի ուշ սկսվելու պատճառը մեղադրյալ Գրիգոր Ոսկերչյանի առողջական վիճակն է, նրան ուշ են բերել դատարան: Այստեղ չդիմացավ Ալեքսանդր Արզումանյանը, որը հայտարարեց` շոու է, եւ բոլորին էլ պարզ է, որ պատճառը Ոսկերչյանի առողջական վիճակը չէ, այլ նրա նկատմամբ բռնություն է կիրառվել: Աղմուկ բարձրացավ, եւ դատը ընդմիջվեց:
Նշենք, երբ մեղադրյալներին բերեցին դահլիճ, նրանց միայն մի փոքր խումբ ողջունեց, քանի որ մյուսները բոլորովին անծանոթ մարդիկ էին: Ի դեպ, կարգադրիչներն այսօր շատ կոպիտ են վերաբերվում լրագրողներին` խոչընդոտելով նրանց աշխատանքը:
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 23.12.2008, 15:26:
Si vis pacem, para bellum
Չե դա պրովոկացիա չէ, այլ փաստ, որը ևս մեկ անգամ հաստատեցիր, հայտարարելով ապատեղեկատվությունը ակընհայտ փաստը, որ ՀԱԿ կարող է լինել և ԼՏՊի պես չմտածողը, առնվազն Սեֆիլյանը դա բաց հայտարարել է, որ տերբեր կարծիքներ ԼՏՊի հետ նա ունի։
Բայց այդ ամենը դեռ հանգամանք չէ գնալ ՀԱԿի դեմ քանի դեռ հույս կա, որ այն դիտվում է, կամ կդիտվի որպես հավաքական ընդիմություն և ոչ միայն ԼՏՊին կից ու ԼՏՊի կարծիքը միայն արտահայտող կառույց։
Մանուկյանական է ձեռագիրս թե, ոչ չգիտեմ, բայց մի բան կարող եմ ասել, որ շատ բաներում Մանուկյանի հետ ընդհանրություններ ունեմ, բայց կան հարցեր, որոնց վերաբերյալ լրիվ հակադիր կարծիքի եմ, քանի որ ընդհամենը նրա որոշ գաղափարներին եմ համակրում և ոչ թե նրա անձին, որը իր գինը չգիտես ինչու չի գիտակցում ու շարունակում է սերժանտների վրա հույս դնել, նրանց գաղափարակիր համարել ու բանակցել։
Լիովին վստահել անձի բոլոր գործողություններին ու անելիքներին, ինչը ԼՏՊի կողմնակիցներից շատերի մոտ կա – թերություն է, քանի որ գաղափարակիր անձին, եթե քննադատող չկա ապա նրա ասածները զրկված են արժեվորվելու ու հղկվելու հնարավորությունից։
Օրինակի համր, գիտական աստիճան ստանալը հնարավոր է միայն եթե օպոնենտներդ, որոնք պարտավորվում են քննադատել գորխդ, հարգված ու արժեք ունեցքղներ են։
ԼՏՊն Սեֆիյլանի ու մի քիչ Ժառանգության տեսքով օպոնենտներ գտել է, մնում է ինչպես նշեցի, այդ շրջանը ընդլայնի նրանցող, ովքեր Մարտի մեկի հանցագործության հետ կապ չունեն, այսինքն իշխանություն չեն, բայց և իր անվերապահ համակիրների շարքեում չեն ու պատրաստ են քննադատել ԼՏՊի գաղափարներն ու գործողությունները։
Նման քաղաքական քննարկումների միջավայր ստեղծելու դեպքում, ժողովրդի այն չկողմնորոշված մասին, որ ԼՏՊի հետ չի ցանկանում լինել, բայց և հաբռգիստների ու սերժանտներից ազատվելու ցանկություն ունի, կարելի է ակտիվացնել։
Քաղաքական դաշտը վերականգնել է պետք, որտեղ իրարա արժանի հակադիր կարծիքների քաղաքական ուղղություններ ու գաղափարներ կան, այդ դաշտում հաբռգիստները իրենց ապաշնորհությամբ կմնան մայթին ու միայն կդիտեն, ինչպես են ձևավորվում քաղաքական ուղղություներ ու Հայաստանը առաջ է շարժվում...
Վերջին խմբագրող՝ voter: 23.12.2008, 15:39:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի փաստաբանները փոխանցել են, որ առավոտյան զննություն կատարելու պատրվակով հատուկջոկատայինները մտել են Գրիգոր Ոսկերչյանի խուց, դուրս են հրավիրել բոլոր բանտարկյալներին բացի Ոսկերչյանից, նրան հարցրել են, թե ինչ գործով է նստած, ապա իմանալով, որ մարտի 1-ի հետ կապված, դաժան ծեծի են ենթարկել:
Սա ռեպրեսիայի տիպիկ օրինակ է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ Ա1+ԳՐԻԳՈՐ ՈՍԿԵՐՉՅԱՆԻՆ ԾԵԾԵ՞Լ ԵՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ
[15:55] 23 Դեկտեմբերի, 2008
image
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
prev next
՚7-ի գործիՙ դատական նիստն այսօր 45 րոպե ուշացումով էր սկսվել ոչ թե գործով անցնող մեղադրվող Գրիգոր Ոսկերչյանի` վատ առողջական վիճակի համար նրան ուշ դատարան բերելու պատճառով, այլ, որ նրան ծեծի էին ենթարկել:
Այսինքն` դատը ուշ սկսվելու մասին դատավոր Մնացական Մարտիրոսյանի պատճառաբանությունը չէր համապատասխանում իրականությանը:
՚Փաստորեն դատարանի կողմից չարձանագրվեց այն փաստը, որ այսօր ՚Նուբարաշենՙ քրեակատարողական հիմնարկում կատարվել է քրեական հանցագործություն. Քրեական պատիժներ իրականացնող վարչության հատուկ նշանակության աշխատակիցները ստուգել են իմ պաշտպանյալի խուցը` բոլորին դուրս հանելով եւ նրան մենակ թողնելով: Ոսկերչյանին հարցրել են, թե որ հոդվածով է նա մեղադրվում: Իմանալով, որ նա անցնում է ՚7-ի գործովՙ` ղեկավարի կողմից հարվածներ են հասցրել նրա դեմքին` ականջի հատվածում եւ գլխինՙ,- ասաց Գրիգոր Ոսկերչյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը` ավելացնելով, որ իր պաշտպանյալին այսօր նույնիսկ հնարավորություն չտվեցին դատարանում հանդես գալ հայտարարությամբ:
Տեղի ունեցած քրեական հանցագործության կապակցությամբ Ոսկերչյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդագրություն ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին` մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Փաստաբանը նաեւ հայտնեց, որ իր պաշտպանյալի խցում որեւէ բան չեն հայտնաբերել եւ ընդհանրապես` Քրեական պատիժներ իրականացնող վարչության հատուկ նշանակության աշխատակիցների իրավասությունից դուրս է քրեակատարողական հիմնարկի խցում նման ստուգումներ անցկացնելը եւ մեղադրվողի նկատմամբ ուժ եւ բռնություն կիրառելը:
՚Նրանց գործողությունները վկայում են այն մասին, որ նրանք նախապես իմացել են, թե ում մոտ են գնում, հակառակ դեպքում նրան մենակ չէին թողնի խցում: Դեպքին ականատես են եղել նաեւ 6-7 աշխատակիցներ, մեկուսարանի այդ օրվա հերթապահը: Կողքի խցի աշխատակիցները, որոնց նույնպես դուրս են բերել, եթե նրանք ականատես էլ եղած չլինեն, ապա այդ ծեծի ձայները հաստատ լսած կլինեն:
Մարտի 1-ի զոհերից Գոռ Գլոյանի շահերի պաշտպան Արմեն Խաչատրյանը հայատարարեց, որ այսօրվա դատավարության գլխավոր սադրիչը դատավոր Մնացական Մարտիրոսյանն էր. ՚Նա, ով անհարգալից վերաբերմունքի համար այսօր գործով անցնող մեղադրվողների նկատմամբ սանկցիա էր կիրառում, ինքը չհարգեց այն նույն օրենսգիրքը, որով նա առաջնորդվում էրՙ:
Խաչատրյանը նկատի ուներ այն փաստը, որ դատավորը դատական նիստը հետաձգեց այն պատճառաբանությամբ, որ մեղադրվողները անհարգալից վերաբերմունք ցուցաբերեցին դատարանի նկատմամբ` դատավորի ներս մտնելուց ոտքի չկանգնեցին:
Փաստաբան Հովիկ Արսենյանն այսօր ոստիկանների աննախադեպ առատությունը, դահլիճում սափրագլուխների առկայությունը, լրագրողների աշխատանքը խոչընդոտելը, գործով անցնող մեղադրվողների հարազատներին դահլիճ չթողնելը, իսկ դահլիճում գտնվողների հետ էլ կոպիտ վարվելը գնահատեց. ՚Այսպիսի գռեհիկ պահվածքը թույլ է տալիս ասել, եթե դատավարությունը օրինական ընթանա, հերքվելու են քաղբանտարկյալներին առաջադրված բոլոր մեղադրանքները: Այս իշխանությունները նորմալ դատավարությունից ձերբազատվելու համար սկսել են պրովոկացիանները: Խնդիրը մեկն է` անել հնարավոր եւ անհնարինը, որպեսզի դատական նիստը տեղի ունենա դռնփակ: Մինչ օրս տեղի ունեցած բոլոր դատավարությունները կրկես են եղելՙ:
Արսենյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ Մարտի 1-ի բոլոր գործերով մեղադրվողները, որոնք քաղբանտարկյալներ են երբեք ոտքի չեն կանգնում. ՚Հիմա դատավորը որոշեց նկատել այդ փաստը: Ի՞նչ է` նախորդ դատական նիստում նա չէ՞ր նկատել այն փաստը, որ մեղադրվողները եւ տուժողների հարազատները ոտքի չեն կանգնում: Հետեւաբար, ակնհայտ է, որ դատավորին հանձնարարություն է տրված նման միջոցներով փորձել զսպել մեղադրվողներինՙ:
Ի դեպ, ԱՆ քրեակատարողական վարչության պետի մամլո խոսնակ Արսեն Բաբայանը հերքեց Գրիգոր Ոսկերչյանին ծեծի ենթարկելու փաստը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Voter, այնուամենայնիվ կարդացի գրառումդ ու հայտարարում եմ, որ հասարակ զրպարտությամբ ու փաստերի խեղաթյուրմամբ ես զբաղվել: Ապատեղեկատվություն ասելով նկատի եմ ունեցել քո ցանկացածը իրականի տեղ անցկացնելու փաստը, որ իբր ես կամ շարժման մեջ այլ մեկը Տեր-Պետրոսյանին ու ՀԱԿ-ը նույնացնում են: Հայտարարում եմ, որ ի տարբերություն քեզ ու քո նման մտածող անձնանց մենք անձնապաշտ չենք ու հերիք ա ձեր արշինով մեզ չափեք ու փորձեք շեղել քննարկման ընթացքը էժանագին տրյուկներով, ապատեղեկատվությամբ, զրպարտությամբ, ձեր ցանկացածը իրականի տեղ անցկացնելու փորձերով:
Փոխարենը կոչ եմ անում մի քիչ քաղաքացիական գիտակցություն ձեռք բերել ու չսահմանափվել ինչ-որ ֆորումում կամ ֆորումներում բարձրաձայն անիմաստ մտորումներով, այլ կատարվող բացահայտ անարդարությունների դեմ պայքարի դուրս գաք, վերջապես ձեր անձնապաշտությունը կամ անձնատացությունը, որոնք նույն որակներն են տարբեր դրսևորումներով, մի կողմ դնելով:
Որովհետև մեղքը, որ այսօր 7 ազգի նվիրյալներ դատվում են անտեղի, որ նրանցից մեկն այսօր ծեծվել է և այլ բազում անօրինությունները, ինչպես նաև երկիրը առաջ դեպի խորտակում գնալու փաստը նաև ձեր այս որդեգրած քաղաքականության (իրականում քաղաքականության բացակայության) արդյունքն է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Գտնում եմ, որ սույն մեջբերումս (աղբյուրը՝ Ա1+) համապատասխան է թեմային.
ՀԵՆՑ ԻՄԱՑԵԼ ԵՆ, ՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ է ՄԱՍՆԱԿՑԵԼ
[18:34] 24 Դեկտեմբերի, 2008
՚Նուբարաշենՙ ՔԿՀ-ի 66 խցի կալանավոր Գեւորգ Մանուկի Մանուկյանը դիմում է ուղարկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Արմեն Հարությունյանին, իսկ պատճենները ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին:
՚Ես` Գ. Մ. Մանուկյանս 2008թ. մայիսի 10-ից գտնվում եմ անազատության մեջ: 20.11.2008թ. դատապարտվել եմ չորս տարի ազատազրկմամբ ՀՀ քր. օրի. 225-րդ հոդվածի 2-րդ մասով` դատավճիռը բողոքարկված է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում: 23.12.2008 թվականին` առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում մոտ 30 հոգուց բաղկացած սպայական անձնակազմը մտավ 66 խուց եւ բոլորին բացի մեկ տարեց մարդուց դուրս հրավիրեցին: Սպաներից մեկը ինձ հարցրեց, թե դու ինչու չես սափրվել, որին ես պատասխանեցի, որ ընկեր եմ կորցրել: Այնուհետեւ ինձ հարցրին, թե դու ինչու ես հայտնվել այստեղ, ես պատասխանեցի, որ մասնակցել եմ հանրահավաքների: Իմ պատասխանից անմիջապես հետո ինձ սկսեցին դաժան ծեծի ենթարկել, այնուհետեւ ես կորցրեցի գիտակցությունս:
Ես պնդում եմ, որ այս վերնշված արարքը բարբարոսություն է իմ նկատմամբ եւ հրավիրում եմ բոլորիդ ուշադրությունը ու պահանջում եմ արագ արձագանքեք կատարվածին:
Սույն դիմումը ուղարկում եմ իմ պաշտպան Ի. Պետրոսյանի միջոցովՙ,-ասված է դիմում: :
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
A1+՚Ըստ հավաստի տեղեկությունների, ոստիկանության ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրահանգվել է դեկտեմբերի 27-ին ՚7-ի գործովՙ դատավարության ընթացքում կոշտ սադրանքներ կազմակերպել քաղբանտարկյալների հարազատների նկատմամբ, դատարանի դահլիճում հասնել այնպիսի իրավիճակի ստեղծման, որը թույլ տա դատավորին, հղում կատարելով օրենքի՝ հասարակական կարգը դատարանի շենքում պահպանելու մասին համապատասխան հոդվածին, փակ դատավարության անցկացման որոշում կայացնել£ Ընտրվել է հատկապես այդ օրը, քանի որ հաջորդ օրվանից տեւական ժամանակով դադարում են հրապարակվել թերթերը, Ծննդյան տոների ու նոր տարվա կապակցությամբ չեն աշխատելու միջազգային կազմակերպություններն ու նրանց ներկայացուցչությունները, օտարերկրյա դեսպանատները
Ելնելով վերոհիշյալից, եւ վիժեցնելու համար վարչախմբի նենգ մտադրությունը, Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում քաղբանտարկյալների հարազատներին, ընկերներին ու աջակիցներին ոչ մի դեպքում չմտնել դատարանի դահլիճ Դատավարական այս պրոցեսում եւս վարչախմբին զսպող մեր ամենահզոր զենքը հրապարակայնությունն է, տեղեկատվության արագ տարածումը, միջազգային կառույցների ու դիվանագիտական ներկայացուցչությունների հակազդեցության կազմակերպումը£ Դատարանի դահլիճ չմտնելու այս մարտավարությունը մենք կշարունակենք մինչեւ տոներից հետո կվերականգնվի մամուլի ու հիշատակված կառույցների ու հիմնարկների բնականոն աշխատանքը
Բոլորս, ինչպես նախորդ երկու օրերին, ներկա կլինենք դատավարությանը դատարանի շենքի բակումՙ,-ասված է Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ:
իշխանությունները սադրանքների չհասնելով` հազիվ սկսած հետաձգեցին դատը
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ