Փաստորեն ըստ ձեզ պետությունը պատասխանատու է ինչ–ինչ խնդիրների համար, ու որպեսզի այդ խնդիրները չանտեսի (իշխանությունը), բավականին ուժգին դժգոհություն պետք է լինի բնակիչների կողմից։ Սա է ձեր պատկերացրած պետական կառավարման մեխանիզմը։ Իսկ եթե ըստ ձեզ արժանի նախագահի թեկնածու չկա, ապա կարելի է թեթև նայել, որ մի «անարժան» թեկնածուն սպանում ու բանտարկում է մյուս «անարժան» թեկնածուի կողմնակիցներին զուտ նրա համար, որ վերջիններս ի տարբերություն ձեզ կարծում են, որ այդ թեկնածուն թերևս ավելի արժանի է իրենց նախագահելուն։ Եվ այդ խնդրին թեթև նայելով հանդերձ կարելի է անցնել մյուս ավելի կարևոր խնդիրներին, և ուժգին դժգոհություն արտահայտել բնության կամ առողջության վերաբերյալ անարդարությունները լուծելու համար, ասենք ինչի՞ Հայաստանը դաշտավայրեր քիչ ունի, ու քարքարոտ ոչ բերրի տարածքները շատ են, կամ ինչի Աստված հայերին այդքան առողջություն չի տալիս, որ Նոր Տարվա օրերին հնարավորինս քիչ մարդիկ մեռնեն ինֆարկտից, ստամոքսի խոցից կամ էլ աղիքային սուր ինֆեկցիաներից։
Իսկ հետաքրքիր է ի՞նչ չափանիշներով է որոշվում թեկնածուի արժանի լինելը, փաստորեն նախագահ դառնալը դա ձեր կարծիքով ինչ–որ շնորհի արժանանալու պես մի բան է, այսինքն այնուամենայնիվ նախագահին ընտրելիս կարելի է ասել, որ ընտրողները նրան լավություն են անում, որին պետք է արժանի լինել։ Ահա թե ինչ։ Այ նման մտածելակերպի պատճառով էլ առաջացել ու շարունակում են առաջանալ մեր բոլոր դժբախտությունները, որ պաշտոնի կարևորությունը գնահատում ենք որ թե գործերի մեծությամբ այ զուտ դիրքով։
Հիմա թեմայի շուրջ։ Նոր Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն չի եղել արդեն երեք անգամ, որի պատճառով տարածվեց գավառական մտածելակերպը, որոշ թուլեք մտածեցին որ հենց իրենք են երկրի տերն ու տիրակալը, տնավորվեցին պետական կառույցներում ու երկիրն էլ վերածվեց մի մեծ քուչայի, համապատասխան բազարներով ու քուչայական հարաբերություններով։ Հիմա էլ երկրի շատ քաղաքացիներ նույն սովետական մտածելակերպով ասում են պետություն՝ հասկանում են իշխանություններին, ասում են իշխանություն՝ հասկանում են պետություն։ Այսինքն եթե իշխանություն չես, ապա պետությունից դուրս ես։ Եվ որևէ մեկը այս քուչայի մեջ եթե ասի՝ ով քաղաքացի, դու ես պետությունը, պետությունը քոնն է, ու դու պետության մասնիկ ես, դու չլինես պետությունը չի լինի, բլա բլա բլա… ապա դա կլիներ ծիծաղելի, եթե այդքան տխուր չլիներ։
Էջանիշներ