Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
Այսինքն դու ուզում ես ասել, որ ԼՏՊ - ի դեմ լենելը ավտոմատ ձևով նշանակում է կողմ լինել ՍՍ - ի՞ն… Ինձ պաշտոնական հայտարարություններ են պետք չեն, որ կարծիք կազմեմ ինչ-որ բանի մասին… Այսօրվա համակարգի հեղինակը ԼՏՊ է… Նույնիսկ այն օլիգարխներին, որոնք կանգնած են ՍՍ - ի կողքին ժամանակին ԼՏՊ է ուժ տվել, հարստացրել և նույն ձևով այսօրվա համակարգում գտնվող շատ մարդկանց…
Հիմա ենթադրենք դու ֆիրմայի ղեկավար ես, ինձ էլ որպես մասնագետ, ուղարկում ես վերապատրաստման, օժանդակում ես ու ֆիրմայումդ գործի ես տեղավորում, որ ես զարգացնեմ ֆիրման։ Ես էլ սկբից ձև եմ տալիս, թե աշխատում եմ հանուն ֆիրմայի բարգավաճման ու որոշ ժամանակ անց սկսում եմ տակդ փորել, քեզ հեռացնել եմ տալիս ու թալանում եմ ֆիրման։ Ու քեզ դրանից հետո էլ ֆիրմայի ղեկավար չեն ընտրում, որովհետև ըստ քո տրամաբանության դու ես ֆիրմայի թալանչիությունների հեղինակը, ինչքան էլ ասես, թե ուզում ես ղեկավար նորից դառնալ, որ ֆիրման իմ նմաններից ազատես։