Հայաստանի տնտեսությունը կտրուկ կզարգանա, և կնպաստի ցեղասպանության ճանաչմանը
Հայաստանի տնտեսությունը կտրուկ կզարգանա, բայց ցեղասպանության ճանաչումը ավելի դժվար կլինի
Դա կապ չունի ցեղասպանության ճանաչման հետ,պարզապես Հայաստանի տնտեսությունը կտրուկ կզարգանա
Թուրքերը կլցվեն Հայաստան սեփականություններ կստեղծեն, մեջիթներ և կփորձեն թրքացնել Հայաստանը
Քո կարծիքով սահմանի բացումը կարգելակեն այսպիսի միամիտ պատճառով? Համաձայն եմ, շատ մեծ վիրավորանք է գյուլի համար՝ հայի զավակ լինելը, ինչպես յուրաքանչյուրիս համար կյանքը ավարտված կլիներ, եթե հանկարծ հայտարարվեր, թե մեր պապերից մեկը /պապերը/ թուրք է եղել
Այստեղ շատ նուրբ կետեր կան: Թուրքիային այժմ այդքան էլ ձեռնտու չէ սահմանի բացումը: Կա Արցախի հարցը, ինքը գիտակցում է մեր նպատակը՝ այլընտրանք Վրաստանի միջոցով արտաքին աշխարհի հետ կապվելու համար, քանի որ վաղ թե ուշ, հնարավոր է, որ Ռուսաստանը որոշի մի անգամ էլ զորահանդես անել Վրաստանում: Իրանի միջոցով Եվրոպայի հետ չենք կապվի, որին այդպես ջերմ ձգտում են մեր իշխանությունները: Կարճ ասած՝ Թուրքիան հստակ պատկերացնում է իրերի վիճակը և փորձում է հնարավորինս օգտվել՝ թեկուզ զիջումների գնով. քանի որ կարծում եմ առանց նախապայմանների սահման բացելը այդքան էլ նրանց նպատակների մեջ չի մտնում
Թուրքիան Եվրոպային էլ է սպառնում. եթե չեք ընդունում ձեր շարքերը, ես էլ կթեքվեմ դեպի իսլամ ու կդառնամ նոր իսլամոցենտրիզմի ֆունդամենտը: Սա արդեն լուրջ սպառնալիք է...
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Կարծում եմ Թուրքիան թքած ունի ղարաբաղյան հարցի վրա, ուղղակի ևս մեկ պատվիրակ սահմանը փակ պահելու ու Ադրբեջանն իրա ազդեցության տակ պահելու համար և, երբ ժամանակը գա ինքը չի նայելու այս հարցին:
Թուրքիան արդեն հասել է մի հատվածի, որտեղից հետ գնալը իրա համար ինքնասպանությունա:
Թուրքիան երբեք հետ չի գնա արևելք, դա սուտի խաղեր են, դա նաև շատ լավ հասկանում են եվրոպայում:
Վերջին խմբագրող՝ Norton: 14.01.2009, 13:05:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ