User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հայաստանում 2009–ին՝

Քվեարկողներ
32. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ամեն ինչ գնալու է միայն դեպի լավը:

    2 6.25%
  • Կունենանք ավելի շատ ձեռքբերումներ, քան կորուստներ:

    10 31.25%
  • Կունենանք ավելի շատ կորուստներ, քան ձեռքբերումներ։

    1 3.13%
  • Չգիտեմ, անորոշ վիճակ է, բախտի հույսին ենք։

    9 28.13%
  • Մռայլ է, ոչ մի լավ բան չեմ սպասում։

    10 31.25%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Հայաստան 2009, ինչպե՞ս է Ձեր քաղաքական տրամադրությունը։

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստան 2009, ինչպե՞ս է Ձեր քաղաքական տրամադրությունը։

    Դեժա վյուի է գուցե նման, բայց այնուամենայնիվ հետաքրքիր կլինի իմանալ Ակումբի անդամների տրամադրվածությունը այս տարվա նկատմամբ։ Ի՞նչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը այս տարի՝ ըստ Ձեր ներքին համոզման, տրամաբանության, կարծիքի, Նոր Տարվա գիշերը տեսած երազի և վերջապես պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ կանխատեսումների։
    Ուզում եմ սկսել Սերժ Սարգսյանի Ամանորյա ուղերձից, որովհետև ըստ իրեն ամեն ինչ լավ է լինելու

    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորի ուղերձը
    01.01.2009
    Սիրելի հայրենակիցներ,

    Հաշված րոպեներ անց միասին կդիմավորենք նոր տարին: Մենք թերթում ենք անկախ Հայաստանի տարեգրության ևս մեկ էջ, որ լի է թե նվաճումների ու ոգևորության դրվագներով, թե բարդ իրադարձություններով ու լուրջ փորձություններով: 2008 թվականը մեզ համար փոփոխությունների, դժվար ու պատասխանատու որոշումներ ընդունելու շրջան էր: Այն մեր երկրի ու մեր տնտեսության առջև հարուցեց լրջագույն խնդիրներ, ի հայտ բերեց մի շարք մարտահրավերներ:
    Նախ ընտրություններն ու քաղաքական ցնցումներն էին լուրջ փորձություն մեր երկրի համար: Հաջորդ մարտահրավերը կարևորագույն ապրանքատեսակների միջազգային գների շեշտակի բարձրացումն էր: Դրան հետևեցին ակտիվ ռազմական գործողությունները հարևան պետությունում` հանգեցնելով կարևորագույն տրանսպորտային ուղիների անգործունակությանը: Տարվա վերջին հատվածն արդեն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված խնդիրները հաղթահարելու ժամանակահատվածն էր: Այսօրինակ զարգացումներից մենք դուրս ենք գալիս շատ երկրների համար բաղձալի կայունությամբ, ավելացող եռանդով ու ամրացող կամքով: Մենք բազում խնդիրներ ունենք և պատրաստ ենք նոր լուծումների:
    Արցախյան շարժման 20-ամյակի տարում նկատելիորեն ակտիվացավ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը: Շարունակվեցին բարեփոխումները` նոր լիցք ստանալով ոստիկանության, հարկային ու մաքսային համակարգերում, կրթության ու առողջապահության ոլորտներում: Ավարտին հասցվեց Հայաստան-Իրան գազամուղը: Սպիտակի ավերիչ երկրաշարժի 20-րդ տարելիցին մենք ամրագրեցինք բոլոր անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու մեր ծրագրերը:

    Անցնող տարին աշխույժ մշակութային կյանքի ու մարզական լուրջ ձեռքբերումների տարի էր, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության տեսանելի դրսևորումների ու հայ ինքնության շուրջ աշխարհասփյուռ հայության համախմբման նոր մոտեցումների ժամանակահատված: Այն նաև համարձակ, իրենց ծավալով ու նշանակությամբ նախադեպը չունեցող տնտեսական գերծրագրեր նախաձեռնելու տարի էր, որը մեկ անգամ ևս փաստեց, որ կարող ենք և հենց մենք պետք է շենացնենք մեր տունը` Հայաստան հայրենիքը:

    Սիրելի հայրենակիցներ,

    Ամանորը սպասելիքների տոն է: Այս պահին` տոնական սեղաների շուրջ, ակնկալում ենք, որ նոր տարին մեր հարազատների ու մերձավորների կյանքում դառնա շրջադարձային:

    Բոլորիս միավորում են նույն պարզ ու մարդկային ցանկությունները: Մենք մաղթում ենք, որ գալիք տարին լինի խաղաղ ու բարեբեր, որ սահմանը հսկող մեր որդիները ողջ ու առողջ վերադառնան, որ մեր երեխաները լավ սովորեն, օտար ափերում վաստակող ամուսինները տուն վերադառնան և մեր ընտանիքներում տիրեն ջերմությունն ու համերաշխությունը: Մեր ծնողներին մաղթում ենք առողջություն և արևշատություն:
    Նոր տարին դինավորում ենք ընտանիքի անդամներով շրջապատված: Շնորհավորենք նաև նրանց, ովքեր իրենց պարտքն են կատարում աշխատավայրերում, ովքեր այս պահին մարդկային կյանքեր են փրկում կամ ապահովում են մեր անվտանգությունը:

    Ամանորը բարության տոն է: Իմ անկեղծ մաղթանքն է, որ կարողանանք բազմապատկել մեր օջախներում իշխող բարությունը, որ գալիք տարին լինի սիրո և միասնության տարի, իսկ անցնող տարվա տագնապներն ու մտահոգությունները մնան անցյալում: 2009 թվականին մենք շատ անելիքներ ունենք: Հավատանք, որ հաջողության ենք հասնելու միասին` ուս-ուսի:

    Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,

    Ամանորը նաև հույսի ու հավատի տոն է: Այս օրերին բոլորիս համար մի պահ վերանում են ընթացիկ խնդիրները, և նորովի են կարևորվում մնայուն արժեքները: Ամենքս մեր հարազատներին ու ընկերներին մաղթում ենք առողջություն, հաջողություններ և երջանկություն: Այդ նույն մաղթանքները հղում եմ նաև ես` հավատալով, որ բոլորիս բարի ցանկություններն իրականություն կդառնան:

    Վստահ եղեք, ամեն ինչ լավ է լինելու:

    Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Amourchik (03.01.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս բարձրացնել տրամադրությունը:
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.01.2014, 02:58
  2. Սմայլիկներ և ձեր ներկա պահի տրամադրությունը
    Հեղինակ՝ Terminator, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 60
    Վերջինը: 25.04.2009, 07:56
  3. Գրառումներ: 116
    Վերջինը: 19.01.2009, 11:54
  4. Գրառումներ: 22
    Վերջինը: 27.12.2008, 16:07
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •