User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Էջ 5 80-ից ԱռաջինԱռաջին 1234567891555 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

  1. #61
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաշնակցությունը ոչ ազգային կուսակցություն է ոչ էլ ՄԻՖ…այն ազգային խայտառակություն է
    Ի՞նչ գիտես դու ընդհանրապես ՀՅԴ-ի մասին, նրանց պատմությունից տեղյա՞կ ես, որ նման հայտարարություններ ես անում, կամ հայտարարություն անելուց առաջ համոզվել ե՞ս դրա մեջ, փաստեր ու՞նես, ինչպե՞ս կարող ես ասել, որ ազգի խայտառակություն են, միայն այսօրվա օրով մի չափի, ես համաձայն եմ, որ յուրաքանչյուր կուսակցություն էլ ունի, թե իր դրական և թե իր բացասական կողմերը: Հայերս սովոր ենք միայն վատը տեսնել ու քննադատել, այ հենց դա է մեր ազգային խայտառակությունը, մի գործող ազգային կուսակցություն նշիր, որ ունենա պատմություն, ունենա այդքան ազգագրական երգեր, որ մինչև հիմա երգվում է, գրված գրքեր, ունենա երիտասարդական հավաքներ, բանակումներ, Հայ դատ: Եվ այսքանից հետո էլ նրանք ազգի խայտառակություն են համարվու՞մ: Եթե ասեիր, որ երբեմն սխալ քաղաքականություն են վարում, ես կհամաձայնվեի քեզ հետ, որովհետև անսխալ մարդ, կամ կուսակցություն չկա: Նշիր 10 դաշնակ ազգի խայտառակող և ես կնշեմ 20 դաշնակ ազգային հերոս: Տեղյակ ես Ֆիդայինների մասին՝ Նիկոլ Դուման, Անդրանիկ, Գևորգ Չաուշ, Աղբյուր Սերոբ, արդյո՞ք այս հերոսերն էլ են ազգի դավաճաններ: Տեղեկություն ունե՞ս «Վան» գործողությունից կամ «Լիսբոնի հերոսապատումից»: Նորից եմ կրկնում,որ ես չեմ ասում, թե երեկվա ու այսօրվա Դաշնակցությունը վարում է անթերի քաղաքականություն, բայց որ նրանց համարես ազգի խայտառակություն՝ ես դրա հետ համաձայն չեմ:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Second Chance (12.01.2009), T!gran (13.01.2009), Դավիթ (12.01.2009)

  3. #62
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Կարող եմ միայն ավելացնել,որ Դաշնակցությունը շատ մեծ դեր խաղաց աշխարհում պահպանել և չմարել Մեծ Եղեռնի
    վրեժխնդրության բոցը Սփյուռքահայության սրտերում ,Սովետական Հայաստանի օրոք: Դա ժխտել չի կարելի:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  4. #63
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Մեջբերում KGD-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ գիտես դու ընդհանրապես ՀՅԴ-ի մասին, նրանց պատմությունից տեղյա՞կ ես, որ նման հայտարարություններ ես անում, կամ հայտարարություն անելուց առաջ համոզվել ե՞ս դրա մեջ, փաստեր ու՞նես, ինչպե՞ս կարող ես ասել, որ ազգի խայտառակություն են, միայն այսօրվա օրով մի չափի, ես համաձայն եմ, որ յուրաքանչյուր կուսակցություն էլ ունի, թե իր դրական և թե իր բացասական կողմերը: Հայերս սովոր ենք միայն վատը տեսնել ու քննադատել, այ հենց դա է մեր ազգային խայտառակությունը, մի գործող ազգային կուսակցություն նշիր, որ ունենա պատմություն, ունենա այդքան ազգագրական երգեր, որ մինչև հիմա երգվում է, գրված գրքեր, ունենա երիտասարդական հավաքներ, բանակումներ, Հայ դատ: Եվ այսքանից հետո էլ նրանք ազգի խայտառակություն են համարվու՞մ: Եթե ասեիր, որ երբեմն սխալ քաղաքականություն են վարում, ես կհամաձայնվեի քեզ հետ, որովհետև անսխալ մարդ, կամ կուսակցություն չկա: Նշիր 10 դաշնակ ազգի խայտառակող և ես կնշեմ 20 դաշնակ ազգային հերոս: Տեղյակ ես Ֆիդայինների մասին՝ Նիկոլ Դուման, Անդրանիկ, Գևորգ Չաուշ, Աղբյուր Սերոբ, արդյո՞ք այս հերոսերն էլ են ազգի դավաճաններ: Տեղեկություն ունե՞ս «Վան» գործողությունից կամ «Լիսբոնի հերոսապատումից»: Նորից եմ կրկնում,որ ես չեմ ասում, թե երեկվա ու այսօրվա Դաշնակցությունը վարում է անթերի քաղաքականություն, բայց որ նրանց համարես ազգի խայտառակություն՝ ես դրա հետ համաձայն չեմ:
    Հայրենասիրական երգեր երգելով, երիտասարդական խմբեր, ջահերով անիմաստ երթեր, անիմաստ լոզունգներով: Սա՞ է կուսակցությունը: Սրանո՞վ ենք հպարտանում, ասում, որ ունենք կուսակցություն, որը դարերի պատմություն ունի: Հայրենասիրական երգեր երգելով կուսակցություն չեն դառնում, այդ երգերը երգելով կարող են դառնալ ալմ-ի աստղիկներ, ներկայիս շոու բիզնես կոչված աղբի մի մասը կազմող թափթփուկներ, բայց ոչ երբեք կուսակցություն: Հերոսների անուններ նշելով սփյուռքահայերի գրպանները մտնող հանցագործների որջը կուսակցություն չես սարքի, եղել են հերոսներ, եղել են նաև թափթփուկներ, ու քանակը հաշվելով, գումարում-հանում անելով երբեք ես հասնի ցանկալի արդյունքի, սա մաթեմատիկա չի, սա քաղաքականություն ա, եթե կուզես` պատմություն: Մի դավաճան կարող է այնքան վնաս տալ, որ ոչ տասը, ոչ քսան հերոս չկարողանան վերադարձնել կորցրածը: Իզուր է անուններ թվարկելը: Եվ եթե այսօր խոսում ենք կուսակցությունից, պետք չէ ետ գնալ դարերով: Այժմ խոսում ենք այսօրվա դաշնակներից, ոչ թե հարյուր տարի առաջ եղած դաշնակցությունից: Մի՞թե վերջին ընտրությունների միայն քարոզարշավը բավական չէր, որպեսզի բոլորը համոզվեին դրա խայտառակություն լինելու մասին: Մի՞թե դեռ կան մարդիկ, ովքեր այսօրվա դաշնակներին գնահատում են Աղբյուր Սերոբի կատարած հերոսություններով:
    Մեծ Եղեռնի, այդ մեծ ողբերգության Հարցը սարքելով իրենզ լոզունք, թալանում են սփյուռքահայությանը, ու ոչինչ չեն անում, բացի տարին մեկ անգամ ջահերով երթից: Ցույց տուր, նշի, թե ինչ են անում այսօր նրանք, քո ասած` կուսակցությունը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (12.01.2009), murmushka (12.01.2009), Norton (12.01.2009), Աբելյան (12.01.2009), Հայկօ (12.01.2009), Քամի (12.01.2009)

  6. #64
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Ներկայիս դաշնակցությունը մի քիչ այլ է անցյալ դարի դաշնակցությունից և երկուսն էլ բասացական դրսևորումներ ունեն: Ներկայիս դաշնակցության տարբերությունը էնա որ կուսակցության շարքերում գրեթե «մարդ» չկա, մնացել են հատուկենտ մարդիկ, ովքեր դեռ հավատում են դաշնակցության գաղափարախոսություններին: Դուք չեք պատկերացնի թե 15-20 տարվա մեջ ինչքան մարդա դուրս եկել դաշնակցությունից, ոչ թե սովորական մարդիկ, այլ հիմնականում գիտնականներ, դոցենտներ և այլն: Եվ դուրս գալու պատճառը ենա եղել, որ տեսել են, որ դաշնակցությունը շեղվելա իրա ճանապարհից և այդ մարդիկանց օգտագործել են իրենց գրպաններ լցնելու համար: Ես ինքս տենց շատ մարդկանց եմ ճանաչում, որ պատմում են թե ինչա կատարվում դաշնակցության ներսում, մնում եմ զարմացած: Իսկ Աղբյուր Սերոբի և այլոց դաշնակցական լինելը դեռ դաշնացության մասին ոչինչ չի ասում: Դաշնակցությունը չի որ կռվելա հայրենիքի համար, այլ այդ մարդիկ են անհատապես կռվել իրենց հայրենիքի համար, ուզումա թող հնչակյան լինեին, մեկա իրանք ամեն դեպքում հայրենիքը պաշտպանելու էին: Ու մեկել ավելացնեմ, որ ես ավելի եմ նախընտրում ԲԱՑԱՀԱՅՏ տականք հանրապետականներին, քան դաշնակցության գաղափարախոսությունների քողի տակ թաքնված այլանդակ դաշնակցականներին:

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (12.01.2009), Kuk (12.01.2009), Norton (12.01.2009), Հայկօ (12.01.2009), Ձայնալար (12.01.2009), Քամի (12.01.2009)

  8. #65
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    KGD ու hetanos, մի հատ էս թեմայի չորրորդ գրառումը կարդացեք ու փորձեք փաստերով հերքել, բավականին հետաքրքիր կլինի բանավեճն այդ կոնտեքստում:

    http://cpanel.host.am/~akumb/showpos...77&postcount=4
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #66
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Մեջբերում KGD-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ գիտես դու ընդհանրապես ՀՅԴ-ի մասին, նրանց պատմությունից տեղյա՞կ ես, որ նման հայտարարություններ ես անում, կամ հայտարարություն անելուց առաջ համոզվել ե՞ս դրա մեջ, փաստեր ու՞նես, ինչպե՞ս կարող ես ասել, որ ազգի խայտառակություն են, միայն այսօրվա օրով մի չափի, ես համաձայն եմ, որ յուրաքանչյուր կուսակցություն էլ ունի, թե իր դրական և թե իր բացասական կողմերը: Հայերս սովոր ենք միայն վատը տեսնել ու քննադատել, այ հենց դա է մեր ազգային խայտառակությունը, մի գործող ազգային կուսակցություն նշիր, որ ունենա պատմություն, ունենա այդքան ազգագրական երգեր, որ մինչև հիմա երգվում է, գրված գրքեր, ունենա երիտասարդական հավաքներ, բանակումներ, Հայ դատ: Եվ այսքանից հետո էլ նրանք ազգի խայտառակություն են համարվու՞մ: Եթե ասեիր, որ երբեմն սխալ քաղաքականություն են վարում, ես կհամաձայնվեի քեզ հետ, որովհետև անսխալ մարդ, կամ կուսակցություն չկա: Նշիր 10 դաշնակ ազգի խայտառակող և ես կնշեմ 20 դաշնակ ազգային հերոս: Տեղյակ ես Ֆիդայինների մասին՝ Նիկոլ Դուման, Անդրանիկ, Գևորգ Չաուշ, Աղբյուր Սերոբ, արդյո՞ք այս հերոսերն էլ են ազգի դավաճաններ: Տեղեկություն ունե՞ս «Վան» գործողությունից կամ «Լիսբոնի հերոսապատումից»: Նորից եմ կրկնում,որ ես չեմ ասում, թե երեկվա ու այսօրվա Դաշնակցությունը վարում է անթերի քաղաքականություն, բայց որ նրանց համարես ազգի խայտառակություն՝ ես դրա հետ համաձայն չեմ:
    Էս թեմայի էջերն էի թերթում, էս հոդվածը տեսա.
    http://www.akumb.am/showthread.php?p=895517#post895517

    Ինքս ամբողջությամբ չեմ կարդացել հոդվածը, բայց մի հետաքրքիր հատված աչքովս ընկավ։
    Տես թե քո նշած հերոսի՝ Անդրանիկի հետ Դաշնակցությունը ոնց է վարվել.
    Հեռագիր թուրքական կառավարությանը.
    «Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային». Կոստանդնուպոլիս
    .
    Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:
    .
    Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ`
    Հ. Քաջազնունի
    .
    Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր`
    Արամ փաշա Մանուկյան
    .
    Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ`
    Սահակյան
    .
    Հուլիսի 17-ին, 1918թ.»:
    (Ջ. Կիրակոսյան, «Առաջին համաշխարհային պատերազմը եւ հայերը», Ե.-1965թ.):
    Դե հիմա ասեք, ուրիշ ո՞նց կարելի է որակել սա, եթե ոչ խայտառակություն։

    Հոդվածի ամբողջական տարբերակը ստեղ կա.
    http://septemberi21.blogspot.com/200...g-post_06.html
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 12.01.2009, 18:05:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (12.01.2009), Zangezur (12.01.2009), Բիձա (18.07.2009)

  11. #67
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներկայիս դաշնակցությունը մի քիչ այլ է անցյալ դարի դաշնակցությունից և երկուսն էլ բասացական դրսևորումներ ունեն: Ներկայիս դաշնակցության տարբերությունը էնա որ կուսակցության շարքերում գրեթե «մարդ» չկա, մնացել են հատուկենտ մարդիկ, ովքեր դեռ հավատում են դաշնակցության գաղափարախոսություններին: Դուք չեք պատկերացնի թե 15-20 տարվա մեջ ինչքան մարդա դուրս եկել դաշնակցությունից, ոչ թե սովորական մարդիկ, այլ հիմնականում գիտնականներ, դոցենտներ և այլն: Եվ դուրս գալու պատճառը ենա եղել, որ տեսել են, որ դաշնակցությունը շեղվելա իրա ճանապարհից և այդ մարդիկանց օգտագործել են իրենց գրպաններ լցնելու համար: Ես ինքս տենց շատ մարդկանց եմ ճանաչում, որ պատմում են թե ինչա կատարվում դաշնակցության ներսում, մնում եմ զարմացած: Իսկ Աղբյուր Սերոբի և այլոց դաշնակցական լինելը դեռ դաշնացության մասին ոչինչ չի ասում: Դաշնակցությունը չի որ կռվելա հայրենիքի համար, այլ այդ մարդիկ են անհատապես կռվել իրենց հայրենիքի համար, ուզումա թող հնչակյան լինեին, մեկա իրանք ամեն դեպքում հայրենիքը պաշտպանելու էին: Ու մեկել ավելացնեմ, որ ես ավելի եմ նախընտրում ԲԱՑԱՀԱՅՏ տականք հանրապետականներին, քան դաշնակցության գաղափարախոսությունների քողի տակ թաքնված այլանդակ դաշնակցականներին:
    Հմաձայն եմ այսօրվա դաշնակները շատ են տարբերվում երեկվա դաշնակներից, բայց հավատացած եղիր, որ նվիրյալներ դեռ կան: Մի համեմատիր նրանց հանրապետականների հետ, և միանշանակ այլանդակներ մի համարիր:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  12. #68
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայրենասիրական երգեր երգելով, երիտասարդական խմբեր, ջահերով անիմաստ երթեր, անիմաստ լոզունգներով: Սա՞ է կուսակցությունը: Սրանո՞վ ենք հպարտանում, ասում, որ ունենք կուսակցություն, որը դարերի պատմություն ունի: Հայրենասիրական երգեր երգելով կուսակցություն չեն դառնում, այդ երգերը երգելով կարող են դառնալ ալմ-ի աստղիկներ, ներկայիս շոու բիզնես կոչված աղբի մի մասը կազմող թափթփուկներ, բայց ոչ երբեք կուսակցություն: Հերոսների անուններ նշելով սփյուռքահայերի գրպանները մտնող հանցագործների որջը կուսակցություն չես սարքի, եղել են հերոսներ, եղել են նաև թափթփուկներ, ու քանակը հաշվելով, գումարում-հանում անելով երբեք ես հասնի ցանկալի արդյունքի, սա մաթեմատիկա չի, սա քաղաքականություն ա, եթե կուզես` պատմություն: Մի դավաճան կարող է այնքան վնաս տալ, որ ոչ տասը, ոչ քսան հերոս չկարողանան վերադարձնել կորցրածը: Իզուր է անուններ թվարկելը: Եվ եթե այսօր խոսում ենք կուսակցությունից, պետք չէ ետ գնալ դարերով: Այժմ խոսում ենք այսօրվա դաշնակներից, ոչ թե հարյուր տարի առաջ եղած դաշնակցությունից: Մի՞թե վերջին ընտրությունների միայն քարոզարշավը բավական չէր, որպեսզի բոլորը համոզվեին դրա խայտառակություն լինելու մասին: Մի՞թե դեռ կան մարդիկ, ովքեր այսօրվա դաշնակներին գնահատում են Աղբյուր Սերոբի կատարած հերոսություններով:
    Մեծ Եղեռնի, այդ մեծ ողբերգության Հարցը սարքելով իրենզ լոզունք, թալանում են սփյուռքահայությանը, ու ոչինչ չեն անում, բացի տարին մեկ անգամ ջահերով երթից: Ցույց տուր, նշի, թե ինչ են անում այսօր նրանք, քո ասած` կուսակցությունը:
    Դու հայրենասիրական որևէ երգ գիտե՞ս, կամ լսած ես, երգիչ ճանաչում ես, եթե չես հավանել ուրեմն քո խնդիրն է, խորհուրդ կտամ լսել: Կուկ ջան մենք խոսում ենք ոչ թե այսօրվա ՀՅԴ-ից այլ 100-ից ավել տարիք ունեցող կուսակցությունից, պետք չի ամեն ինչ մոռանալ և ուրանալ: Դա քո խնդիրնա եթե դու ջահերով երթը, եթե Համահայկական բանակումները, երիտասարդությանը համախմբելը, Հայ դատի խնդիրը քննարկելը, համարում ես անիմաստ: Միակողմանի մի մտածի, ինչ գիտես դու ՀՅԴ-ի պատմությունից, ճիշտա միշտ էլ եղել են դավաճաններ, ցանկացած կուսակցությունում, բայց միանշանակ պետք չի խոսել նրանց մասին, որպես ազգի խայտառակություն: Ցանկացաց կուսակցության անցյալն էլ եթե էդքան փորփրեն պարզա, որ մութ էջեր շատ կհայտնաբերեն: Ես միշտ հեռու եմ եղել քաղաքականությունից և չեմ էլ ուզում վիճել քեզ հետ, բայց իմ, և ոչ միայն իմ կարծիքով ՀՅԴ-ն արժնի չի, որ ազգի խայտառակություն համարվի: Ամեն դեպքում գոնե հարգենք ազգային դաշնակցական հերոսներին: Վերջ...
    Վերջին խմբագրող՝ ԿԳԴ: 12.01.2009, 19:37:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  13. #69
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Ակումբի հարգարժան անդամները արդեն այնքան փաստեր են բերել, որ արդեն ամոթելա խոսել դաշնակցության՝ որպես սուրբ կուսակցության, մասին: Փոքրիկ երեխայի պարզ տրամաբանությամբ ամեն ինչ պարզ է և հասկանալի: Եթե էլի չեք համոզվում, ապա կարդացեք պատմաբան Լեոյի գրածները դաշնակցության գործունեության մասին: Եվ մի փորձեք այդ կուսակցությանը խորհրդավորություն տալ: Լավ մի հատ փաստ էլ բերեմ, էլ չեմ դիմանում: Հիշեք թե, որ կուսակցությունը Գարեգին Նժդեհին հրամայեց լքել Սյունիքը, մնացածը դուք եզրակացրեք................

  14. #70
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Մեջբերում KGD-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու հայրենասիրական որևէ երգ գիտե՞ս, կամ լսած ես, երգիչ ճանաչում ես, եթե չես հավանել ուրեմն քո խնդիրն է, խորհուրդ կտամ լսել: Կուկ ջան մենք խոսում ենք ոչ թե այսօրվա ՀՅԴ-ից այլ 100-ից ավել տարիք ունեցող կուսակցությունից, պետք չի ամեն ինչ մոռանալ և ուրանալ: Դա քո խնդիրնա եթե դու ջահերով երթը, եթե Համահայկական բանակումները, երիտասարդությանը համախմբելը, Հայ դատի խնդիրը քննարկելը, համարում ես անիմաստ: Միակողմանի մի մտածի, ինչ գիտես դու ՀՅԴ-ի պատմությունից, ճիշտա միշտ էլ եղել են դավաճաններ, ցանկացած կուսակցությունում, բայց միանշանակ պետք չի խոսել նրանց մասին, որպես ազգի խայտառակություն: Ցանկացաց կուսակցության անցյալն էլ եթե էդքան փորորեն պարզա, որ մութ էջեր շատ կհայտնաբերեն: Ես միշտ հեռու եմ եղել քաղաքականությունից և չեմ էլ ուզում վիճել քեզ հետ, բայց իմ, և ոչ միայն իմ կարծիքով ՀՅԴ-ն արժնի չի, որ ազգի խայտառակություն համարվի: Ամեն դեպքում գոնե հարգենք ազգային դաշնակցական հերոսներին: Վերջ...
    Թող առաջին հերքին այդքանը հասկանան և ըմբռնեն ներկայիս կուսակցության անդամները, բայց հաստատ դաշնակցությունը իր անցավորների գործը չի հարգում, մենակ ընտրությունից ընտրություն այդ մարդկանց անունը և դաշնակցական երգերը օգտագործում է միայն ձեն հավաքելու համար: Մենք այդ մարդկանց հարգում ենք և ՀԱՐԳՈՒՄ ԵՆՔ այդ մարդկանց ոչ թե որպես դաշնակցական, այլ որպես ԱՆՀԱՏ:

  15. #71
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Մեջբերում KGD-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու հայրենասիրական որևէ երգ գիտե՞ս, կամ լսած ես, երգիչ ճանաչում ես, եթե չես հավանել ուրեմն քո խնդիրն է, խորհուրդ կտամ լսել: Կուկ ջան մենք խոսում ենք ոչ թե այսօրվա ՀՅԴ-ից այլ 100-ից ավել տարիք ունեցող կուսակցությունից, պետք չի ամեն ինչ մոռանալ և ուրանալ:
    Սաթենիկ ջան, անձամբ իմ՝ խիստ բացասական վերաբերմունքը դաշնակցություն կուսակցության նկատմամբ պայմանավորված է ոչ այնքան իր վերջին տարիների գործունեության, այլ ողջ ժամանակաշրջանի, իր ողջ պատմության ու արարքների հետ: Ընդհանրապես կա մի բանաձև. բազում ազնիվ ու հայրենասեր մարդիկ դառնում դաշնակցականներ ու նրանք բոլորը խաբված են լինում: Դաշնակների մեծ մասը հայրենասերներ են, իսկ այ կուսակցության գործունեությունն ու բռնած ուղին ավելի շուտ հակահայ են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (12.01.2009), Norton (12.01.2009), Zangezur (13.01.2009)

  17. #72
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Մեջբերում KGD-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու հայրենասիրական որևէ երգ գիտե՞ս, կամ լսած ես, երգիչ ճանաչում ես, եթե չես հավանել ուրեմն քո խնդիրն է, խորհուրդ կտամ լսել: Կուկ ջան մենք խոսում ենք ոչ թե այսօրվա ՀՅԴ-ից այլ 100-ից ավել տարիք ունեցող կուսակցությունից, պետք չի ամեն ինչ մոռանալ և ուրանալ: Դա քո խնդիրնա եթե դու ջահերով երթը, եթե Համահայկական բանակումները, երիտասարդությանը համախմբելը, Հայ դատի խնդիրը քննարկելը, համարում ես անիմաստ: Միակողմանի մի մտածի, ինչ գիտես դու ՀՅԴ-ի պատմությունից, ճիշտա միշտ էլ եղել են դավաճաններ, ցանկացած կուսակցությունում, բայց միանշանակ պետք չի խոսել նրանց մասին, որպես ազգի խայտառակություն: Ցանկացաց կուսակցության անցյալն էլ եթե էդքան փորփրեն պարզա, որ մութ էջեր շատ կհայտնաբերեն: Ես միշտ հեռու եմ եղել քաղաքականությունից և չեմ էլ ուզում վիճել քեզ հետ, բայց իմ, և ոչ միայն իմ կարծիքով ՀՅԴ-ն արժնի չի, որ ազգի խայտառակություն համարվի: Ամեն դեպքում գոնե հարգենք ազգային դաշնակցական հերոսներին: Վերջ...
    Նորից եմ ասում` մի՛ խառնիր հայրենասիրական երգերը կուսակցության հետ, դրանք տարբեր բաներ են: Էլի՞ բերեմ ալմ-ի տխուր օրինակը, էլի՞ բերեմ թափթփուկ աստղիկների օրինակները: Կուսակցությունը դա քաղաքական միավորում է, ոչ թե երգի համույթ: Անցած գրառմանս մեջ խնդրեցի, որպեսզի բերես օրինակներ, թե ինչ է արել այդ կուսակցությունը ազգիս համար. չես բերում օրինակներ: Հայ Դատի խնդիրն ինձ համար օրինակ չի, դա ընդամենը վերնագիր է, դու կոնկրետ նշի, թե ինչ է արել Հայ Դատի համար, ի՞նչ առավելության է հասել, ի՞նչ հաղթանակներ, դրանք նշի, որ հասկանանք, թե ինչ ասել է հյդ: Դաշնակցական հերոսներին հարգել ու հարգում եմ, բայց դա չեմ վերագրում այդ կոսակցությանը, չեմ վերագրում, քանի որ չեք կարողանում հերքել վերը նշված խայտառակ փաստերը: Ու խնդրում եմ` մի թերագնահատիր իմ` պատմության մասին գիտելիքները հա, մի երկու բառ էլ, եթե կարելի է, սրճարանների առաստաղները հրազենով նախշելու մասին, խնդրում եմ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  18. #73
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաշնակցությունը ոչ ազգային կուսակցություն է ոչ էլ ՄԻՖ…այն ազգային խայտառակություն է
    Ցանկացած խայտառակություն ի վերջո ունենում է իր ավարտական «խայտառակ» տեսքը, իսկ Դաշնակցությունը շարունակական խայտառակություն է:
    ArmFootball.com / First Armenian Front

  19. #74
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սաթենիկ ջան, անձամբ իմ՝ խիստ բացասական վերաբերմունքը դաշնակցություն կուսակցության նկատմամբ պայմանավորված է ոչ այնքան իր վերջին տարիների գործունեության, այլ ողջ ժամանակաշրջանի, իր ողջ պատմության ու արարքների հետ: Ընդհանրապես կա մի բանաձև. բազում ազնիվ ու հայրենասեր մարդիկ դառնում դաշնակցականներ ու նրանք բոլորը խաբված են լինում: Դաշնակների մեծ մասը հայրենասերներ են, իսկ այ կուսակցության գործունեությունն ու բռնած ուղին ավելի շուտ հակահայ են:
    Չուկ ջան ես լրիվ հասկանում եմ, թե դու ինչ ես ուզում ասել, համաձայն եմ, որ իսկապես նվիրված դաշնակները հայրենասերներ են, ես խոսում եմ այդ մարդկանց մասին: Մ՞իթե կարելի է ազգի՝ թեկուզ այդ մի քանի նվիրյալ դաշնակներին, ազգի խայտառակություն համարել: Մի քիչ զգույշ պետք է լինել նման հայտարարություն անելու համար: Վերջ, թե ես խի էստեղ գրառում արեցի, իմ համար հանգիստ ձեր ծաղրանկարները կանեի:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  20. #75
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    08.10.2008
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Մեջբերում KGD-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ գիտես դու ընդհանրապես ՀՅԴ-ի մասին, նրանց պատմությունից տեղյա՞կ ես, որ նման հայտարարություններ ես անում, կամ հայտարարություն անելուց առաջ համոզվել ե՞ս դրա մեջ, փաստեր ու՞նես, ինչպե՞ս կարող ես ասել, որ ազգի խայտառակություն են, միայն այսօրվա օրով մի չափի, ես համաձայն եմ, որ յուրաքանչյուր կուսակցություն էլ ունի, թե իր դրական և թե իր բացասական կողմերը: Հայերս սովոր ենք միայն վատը տեսնել ու քննադատել, այ հենց դա է մեր ազգային խայտառակությունը, մի գործող ազգային կուսակցություն նշիր, որ ունենա պատմություն, ունենա այդքան ազգագրական երգեր, որ մինչև հիմա երգվում է, գրված գրքեր, ունենա երիտասարդական հավաքներ, բանակումներ, Հայ դատ: Եվ այսքանից հետո էլ նրանք ազգի խայտառակություն են համարվու՞մ: Եթե ասեիր, որ երբեմն սխալ քաղաքականություն են վարում, ես կհամաձայնվեի քեզ հետ, որովհետև անսխալ մարդ, կամ կուսակցություն չկա: Նշիր 10 դաշնակ ազգի խայտառակող և ես կնշեմ 20 դաշնակ ազգային հերոս: Տեղյակ ես Ֆիդայինների մասին՝ Նիկոլ Դուման, Անդրանիկ, Գևորգ Չաուշ, Աղբյուր Սերոբ, արդյո՞ք այս հերոսերն էլ են ազգի դավաճաններ: Տեղեկություն ունե՞ս «Վան» գործողությունից կամ «Լիսբոնի հերոսապատումից»: Նորից եմ կրկնում,որ ես չեմ ասում, թե երեկվա ու այսօրվա Դաշնակցությունը վարում է անթերի քաղաքականություն, բայց որ նրանց համարես ազգի խայտառակություն՝ ես դրա հետ համաձայն չեմ:
    Սա ինչ հետաքրքիր բաներ էս գրել, հիմա իմ հետ խօսիր, ես ինքս դաշնակցական եմ մինչեւ հիմա բայց պատիւս փրկելու համար հրաժարական դիմում եմ ներկայացրել: էդ ինչով էս ուզում մեր աչքը կոխես այդ քան խօսում էս պատմութեան ու երգերի մասին: դա ինչ է նշանակում թէ ով քանի հրգ գիտի, ուցես ասեմ, Գառնիկ Սարգսեան, Ներսիկ, Վիգեն Դիսչեքենեան, եւ ....: Պատմութեան մասին էս խօսում, հիմի ասա թէ իրականում դաշնակցութիւնը ինչ բերաւ Անդրանիկի, Նժդեհի, Միհրանի, Գեւորգ Չաւուշի գլխին: Դէ միայն հրապարակ էս իջել ու խօսում էս պատմութիւնից ու երգից, դրանք բոլորը չի նշանակում թէ ովա դաշնակցութիւնը: ես դաշնակցութիւնը գնահատում եմ ներկայով, այո ճիշտ էս եթէ իւրաքանչիւր կուսակցութեան պատմութիւնը փորփրենք շատ բաներ կը տեսնենք եւ ճիշտ դրա համար է որ այսօրւայ դաշնակցութիւնն է ինձ համար չափանիշ: Կուզես ասեմ թէ ինչ ինչ բաներ են անում էդ դաշնակցականները իրանում, որտեղ որ ես եմ հիմա: գիտես խօսում են հայրենիքից եւ կողոպտում բոլորին, յետոյ ոչ մի բան էլ չեն անում այլ հակառակը աւելի դրամ գանձելու ժողովրդին զզւացնելով արտագախտեցնում են դէպի ԱՄՆ եւ մի լաւ գումար են գանձում արտագախտիղներին մկրտութեան վկայական տալով:
    ինչոր է դաշնակցութիւնը այսօր պարպւել է մտքից եւ այլեւս չունի մտաւորականութիւն եւ այդ պատճառով հասնում են Քաջազնունիի այն յայտնի գրութեանը թէ Դաշնակցութիւնը այլեւս անելիք չունի:

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nareco (13.01.2009), Zangezur (13.01.2009), Բիձա (18.07.2009), Հայկօ (12.01.2009)

Էջ 5 80-ից ԱռաջինԱռաջին 1234567891555 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •