Որտեղի՞ց գիտես... Ի՞նչ պրոբլեմ, ի՞նչ բան...

Ինչի՞ մասին ա խոսքը:
hetanos, ես հիմա՛ եմ ապրում: Պատմափիլիսոփայական երկ գրելու մտադրություն չունեմ, հինգ հարյուր տարի էլ չեմ կարող սպասել՝ տեսնելու համար, թե ոնց է ՀՅԴ-ն Ստամբուլը դարձնում արյան ծով: Ինձ, որպես ՀՀ քաղաքացու, հետաքրքրում ա էստեղն ու էսօրը: Իսկ էսօր տեսնում եմ, որ էդ կուսակցությունը երկերեսանի, սապոնվող, քամակը իշխանություններին դեմ տվող կուսակցություն ա, որ ամեն ինչ անում ա՝ իրանց Բյուրօն անսասան պահելու համար, ընդհուպ մինչև մարտի մեկի զոհերի դիակների վրայով քայլելը: Հա՛, լավ են խոսում, հա՛, ճիշտ են երբեմն ասում, բայց էդ ու՞մ ա պետք: Վահան Հովհաննիսյանը վեր էր կենում ԱԺ ամբիոնից մի հատ բոցաշունչ ճառ էր ասում, դնում կանկրետնի հիմնավորում էր (ընդ որում՝ լրիվ ճիշտ ու խելացի փաստարկներով), թե ինչու՞ իրենք բոլորը պետք է դեմ քվերակեն տվյալ նախագծին (ցանկացած նախագիծ), ու հետո դնում էին սաղ խմբակցությունով կո՛ղմ էին քվեարկում՝ հենց իրա գլխավորությամբ: Կամ մինչև ընտրությունները ի՞նչ էին ասում: Բա հիմա՞: Էդքան խոսում են Հայաստանի ու ազատագրման մասին. մեկը մի անգամ նշել ա՞, թե էդ ու՛մ օրոք են հայերը գրավել Ղարաբաղն ու յոթ շրջանները:
Չէ՜, դաշնակներից շատերը, իհարկե, լավ, ազնիվ մարդիկ են, բայց մի հատ խոշոր ու անուղղելի թերություն ունեն՝
դաշնակ են:
Էջանիշներ