Մեջբերում KGD-ի խոսքերից Նայել գրառումը
Դու հայրենասիրական որևէ երգ գիտե՞ս, կամ լսած ես, երգիչ ճանաչում ես, եթե չես հավանել ուրեմն քո խնդիրն է, խորհուրդ կտամ լսել: Կուկ ջան մենք խոսում ենք ոչ թե այսօրվա ՀՅԴ-ից այլ 100-ից ավել տարիք ունեցող կուսակցությունից, պետք չի ամեն ինչ մոռանալ և ուրանալ: Դա քո խնդիրնա եթե դու ջահերով երթը, եթե Համահայկական բանակումները, երիտասարդությանը համախմբելը, Հայ դատի խնդիրը քննարկելը, համարում ես անիմաստ: Միակողմանի մի մտածի, ինչ գիտես դու ՀՅԴ-ի պատմությունից, ճիշտա միշտ էլ եղել են դավաճաններ, ցանկացած կուսակցությունում, բայց միանշանակ պետք չի խոսել նրանց մասին, որպես ազգի խայտառակություն: Ցանկացաց կուսակցության անցյալն էլ եթե էդքան փորփրեն պարզա, որ մութ էջեր շատ կհայտնաբերեն: Ես միշտ հեռու եմ եղել քաղաքականությունից և չեմ էլ ուզում վիճել քեզ հետ, բայց իմ, և ոչ միայն իմ կարծիքով ՀՅԴ-ն արժնի չի, որ ազգի խայտառակություն համարվի: Ամեն դեպքում գոնե հարգենք ազգային դաշնակցական հերոսներին: Վերջ...
Նորից եմ ասում` մի՛ խառնիր հայրենասիրական երգերը կուսակցության հետ, դրանք տարբեր բաներ են: Էլի՞ բերեմ ալմ-ի տխուր օրինակը, էլի՞ բերեմ թափթփուկ աստղիկների օրինակները: Կուսակցությունը դա քաղաքական միավորում է, ոչ թե երգի համույթ: Անցած գրառմանս մեջ խնդրեցի, որպեսզի բերես օրինակներ, թե ինչ է արել այդ կուսակցությունը ազգիս համար. չես բերում օրինակներ: Հայ Դատի խնդիրն ինձ համար օրինակ չի, դա ընդամենը վերնագիր է, դու կոնկրետ նշի, թե ինչ է արել Հայ Դատի համար, ի՞նչ առավելության է հասել, ի՞նչ հաղթանակներ, դրանք նշի, որ հասկանանք, թե ինչ ասել է հյդ: Դաշնակցական հերոսներին հարգել ու հարգում եմ, բայց դա չեմ վերագրում այդ կոսակցությանը, չեմ վերագրում, քանի որ չեք կարողանում հերքել վերը նշված խայտառակ փաստերը: Ու խնդրում եմ` մի թերագնահատիր իմ` պատմության մասին գիտելիքները հա, մի երկու բառ էլ, եթե կարելի է, սրճարանների առաստաղները հրազենով նախշելու մասին, խնդրում եմ