Ես էլ կգրեմ:
Դուր չեկավ....
երևի նրանից է, որ վերջերս եմ կարդացել մի գործ, կրկին ինցեստի մասին ու էնքան ցնցող տպավորություն էր թողել, որ սա ուղղակի խամրեց: Հետո ինձ՝ որպես ընթերցողի ու մեկի, ով ինքը փորձեր ա անում գրելու, մի քիչ անհետաքրքիր են ուղղակի նկարագրությունները, տենց ես էլ կարող եմ

այ եթե բացահայտեիր որոշ նյուանսներ իր այն զգացածի, այն ապրումների, որոնք թաքնված են, այլ ոչ թե միայն նրանց մասին գրեիր, որոնք այնպես էլ պարզ էին, հաստատ շատ ավելի հետաքրքիր կլիներ:
Դու ընդամենը գրել ես երևույթի մասին, նենց, կողքից, ոնց որ ասես՝ երեխեք, նայեք, սենց բան էլ կա աշխարհում

գիտենք, նորություն չի: Քեզնից ոչինչ չէիր ներդրել, ուղղակի շարադրել էիր, իսկ դա, կարծում եմ, այնքան էլ բարդ բան չէ: Մի քիչ խոհերով, զգացողություններով համեմելը չէր խանգարի ըստ իս, թեև շատ հնարավոր է, որ սխալվում եմ:

Էջանիշներ