Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
Սխալ համեմատություն էր, այդ իշխանությունը այն է, որ ասենք դու քո տան վրա իշխանություն ունենաս կուզես էս աթոռը ստեղ կդնես կուզես ընդեղ....
Ճիշտն ասած ես չգիտեմ թե Աստված ինչու է այդպես արել, /ինչպես որ չեմ հասկանում թե ինչու է որդեր ու սարդեր ստեղծել/ երևի մի օր կիմանամ բայց դա այդպես է Աստված հենց Ինքը Ադամին ու Եվային առաջին անգամ կաշվից հագուստներ հագցրեց
Էստեղ՝ http://www.bigfamily.am/veg/index.ph...d=10&Itemid=16
«Աստվածաշունչը և բուսակերությունը» թեմայով վերլուծություն կա, եթե հետաքրքրում է կարդա, հուսով եմ հարցերիդ պատասխան կլինի։


Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
Հա շատ դաժան տեսարան է Դրա համար էլ ես չեմ անի, բայց դա նույն է չէ որ ես քիլեր վարձեմ ուրիշը մորթի նրան, ասենք չեմ գնի կենդանի հավ ու մեկին խնդրեմ մորթի նրան...
Ես գնում եմ արդեն մորթվածը, որը եթե ես չգնեմ կգնի ուրիշ մեկը, հասկանում ես այն արդեն կերակուր է կապ չունի թե ոնց է դարձել բայց երբ ես նրան գնում եմ նա արդեն կերակուր է ու եթե ես նրան չուտեմ միևնույն է նրա համար բան չի փոխվի չի կենդանանա...
Չէ, իհարկե կփոխվի։ Հայտնի օրենք է. պահանջարկն է ծնում առաջարկը։ Եթե մսեղենից հրաժարված մարդիկ 10%-ով պակասեն, 10%–ով կպակասի նաև ամեն օր մորթվող կենդանիների թիվը։ Եթե մարդիկ ընդհանրապես բուսակեր դառնան, էլ ոչ մի կենդանի չի մորթվի կերակուր դառնալու համար։