Օրինակի համար Կոկա կոլա, Ֆանտա, Սփրայթ և ոչմիայն: Այս հյութերը մասնագետների կարծիքով քիմիա են և ահավոր վնասում են առողջությանը: Բայց լսելով այդ խոսքերը, մարդիկ շարունակում են ըմպել, քանի որ իրոք նրանք զովացուցիչ են և մարդիկ չեն հավատում նրանց վնասակար լինելուն: Ես միշտ խմել եմ նման հյութեր, անտեսելով այդ խոսքերը: Ինչպե՞ս եք վերաբերվում: Խմու՞մ եք, թե ոչ: Եվ խնդրում եմ բացատրեք, թե իրենք ի՞նչ հիվանդություններ կարող են առաջացնել և որքանո՞վ են նրանք վնասակար: Մասնագետները խորհուրդ են տալիս խմել բնական հյութեր, բայց ինձ թվում է, մեր այսպես կոչված «բնական հյութերը» նույն բանն են, ինչ կոկա կոլան և այլն...: Իսկական բնական հյութ կարելի է համարել այն դեպքում, երբ աչքիդ առաջ օրինակ նարինջը վերցնեն և ճզմեն բաժակի մեջ: էդ դեպքում ես այն իրոք կհամարեմ բնական հյութ և օգտակար: Թե չէ ի՞նչ գիտես, ինչ ներկանյութեր և տարբեր բաներ են խառնում այդ բնական հյութերի մեջ: