Ձեռքիս տակ երկու գիրք կա հիմա «Ապրեցեք Առողջ » , «Երկարակեցության գաղտնիքները» Վ.Շ. Ասլանյան. շատ լավ գրքեր են ցավոք չունեմ էլ տարբերակը, բայց կարող էք գնել այստեղից
վստահեցնում եմ շատ կարևոր տեղեկություններ կգտնենք առողջ ապրելակերպի մասին![]()
Love has an enemy, but it is already defeated!
Էս մասի վերաբերյալ Ուլուանան ասեց, առանձնապես ավելացնելու բան չունեմ (ավելի ճիշտ ունեմ, բայց երկար պատմությունա ու դժվար կարողանամ նենց բացատրել, որ համաձայնվես, նենց որ համարենք, որ չունեմ)
Ըստ մարդու կապկային ծագման դարվինյան տեսության, մարդը սկսեց նաև մսով սնվել, երբ անտառներից տեղափոխվեց տափաստաններ ու անապատներ։ Բայց ես ինքս չեմ ընդունում մարդու կապկային ծագման տեսությունը։ Սովետի ժամանակ էդ տեսությունը ներկայացվում էր որպես միակ ճշմարիտ, բայց հիմա քանի գնում դրա հիմքերը խարխլվում են ու այլ տեսություններ են առաջ քաշվում։ Ավելի հակված եմ կարծելու, որ կապիկն է մարդուց առաջացել ( որպես դեգրադացված ճյուղ, գուցե կենդանիների հետ խաչասերվելու արդյունքում), քան հակառակը։ Բայց սա շատ լայն ու բարդ թեմա է, ծավալվելու հավես չունեմ։
Մարդու ծագման վերաբերյալ տարբեր կրոնական ուսմունքներ ևս նշում են, թե մարդը երբ սկսեց միս ուտել (սովորաբար որպես վայրենացում ու դեգրադացիա է ներկայացվում)։ Օրինակ, քրիստոնեության մասով էս թեմայում մի քիչ գրվել էր։
Չնայած բուսակերներ միշտ էլ եղել են։ Վերջին դարի նորամուծություն չի էլի, ինչպես շատերը կարծում են։
Չէ, պիտի որոշվի հիմնական «ճաշատեսակով»։ Բանն այն է, որ մսային սննդի համար երկար աղիքը վատ է. մարսված մսի արագ նեխող մնացորդները հնարավորին չափ շուտ պիտի դուրս գան, որպեսզի քիչ թունավորեն օրգանիզմը։ Այսինքն՝ «ինչքան երկար ենքան լավ» սկզբունքը ցանկացած սննդի համար չի գործում։ Մսայինի համար կարճն է լավ, բուսականի համար՝ երկարը։
Ճիշտն ասած կենդանաբանության ու ֆիզիոլոգիայի մեջ ես էլ առանձնապես խորացած չեմ, նենց որ դժվար սպառիչ պատասխան տամ, բայց ինչպես իմ կարծիքով արդեն ցույց տրվեց իմ ու Ներսեսի քննարկումը, մարդը ավելի շատ ոչ թե ամենակերներին է նման ֆիզոլոգիայով, այլ պտղակերներին, հացահատիկակերներին։
Համ էլ ըստ էության, ամենակերներ կոչվածներն էլ որպես հիմնական սնունդ կամ մսակեր են կամ բուսակեր, բայց նաև հիմնականից տարբեր սնունդ ուտելու ունակությամբ։
Ի՞նչ պտղակեր կենդանիներ կան։
Նորից եմ ասում, կենդանաբանության գիտելիքներս չեն ներում, որ սպառիչ պատասխանեմ, ու հավանաբար այլ, ավելի լավ օրինակներ էլ կան, բայց մի քանիսը նշեմ։
Ամենամոտը երևի կապիկներն են։ Նաև կրծողները, որ հացահատիկ, ընկուզեղեն են ուտում հիմնականում։ Խոզերը, որոնք բնության մեջ հիմնականում արմատներ, կաղին, ընկույզ, ու այլ պտուղներ են ուտում։ Խոզերը երբեմն նաև կենդանիներ են ուտում, բայց դա ավելի շատ բացառիկ երևույթ է քան հիմնական սնունդ։
Սննդով պայմանավորված առանձնահատկությունները.
Աղիքների մասին արդեն ասվեց,
առանց ժանիքների, տափակ սեղանատամներով ատամնաշարի մասին ասվեց,
Ձեռքերի կառուցվածքը, որոնք որսի համար հարմար ճանկեր չունեն, մատները ավելի հարմար են պտուղներ քաղելու, եղունգները՝ կլպելու, քան որևէ այլ բանի համար։
Տեսողությունը, ի տարբերություն գիշատիչների, ավելի հարմար է ստատիկ մրգերը տեսնելուն, քան շարժվող կենդանիներին։ Գիշատիչները շատ ավելի լավ են տեսնում ժարշվող կենդանիներին, քան ստատիկ օբյեկտները։
Տեսողության գունավորությունը, որը պետք է գալիս մրգերի բնույթը, խակն ու հասածը, քաղցրը անհամից նայելով տարբերելու համար։
Ստամոքսահյութի, թքի բաղադրությունը ավելի համապատասխանում է ածխաջրային սննդին, քան սպիտակուցային։ Չնայած կոնկրետ սննդից կախված որոշ չափով բաղադրությունը փոխվելու հնարավորություն կա։
Եվ այլն։ Մի քիչ ուսումնասիրելու դեպքում շատ բան կարելի է գտնել։
Իմ կարծիքով ճիշտ չէին վարվում։ Բայց դա շա՜տ ծայրահեղ, մասնավոր դեպք է։ Դա չի կարելի ընդհանրացնել բոլորի վրա։ Ու իմիջիայլոց, էդ երբ է տենց բան եղել։Ես որ առաջին անգամ եմ լսում։
Բայց եթե ագրեսիվութամբ նայենք, մսակերությունը ագրեսիայի, ոչ հումանիզմի դրսևորում է։
Էլ չեմ ասում, որ մսային սնունդը մարդուն ավելի ագրեսիվ է դարձնում։ Բուսակերները որպես կանոն շատ ավելի մեղմ բնավորության, հումանիստ մարդիկ են։ Ասածս չի նշանակում, թե բուսակեր մարդը չի կարող ագրեսիվ լինել, կամ հակառակը. նպաստող գործոն կարելի է համարել։ Նույնիսկ կենդանիների վրա դիտարկումներն են դա ցույց տալիս։ Օրինակ, եթե շանը ոչ մսային սնունդ ես տալիս, շատ հանգիստ է դառնում, իսկ մսայինի դեպքում ագրեսիվանում են։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 26.12.2008, 21:00:
Ցանկացած տիպի գաղափարախոսության հետևորդների մեջ էլ միշտ գտնվում են ագրեսիվ ծայրահեղականներ, որոնք իրենց պահվածքով անպատվում են այդ գաղափարախոսության իսկական կրողներին ու ընդհանրապես գաղափարախոսությունը։ Բայց մի՞թե նմանների պահվածքով պիտի գնահատենք այդ գաղափարախոսությունը։
Ագրեսիայի ու հիստերիկության նմանատիպ դրսևորումներին միշտ էլ խիստ բացասաբար եմ վերաբերվել՝ անկախ նրանից, թե ինչ գաղափարախոսություն է ընկած դրանց հիմքում։Օրինակ կերդանական մորթի օգտագործելու հակառակորդները ճիշտ էին՞ վարվում, օգտագործողներին հարձակման ենթարկելով ու նրանց մոթիներ վրա ներկ լցնելով![]()
•Բուսական ծագման համեղ ու էկզոտիկ սնունդ
•Առողջարար, միստիկ համերով թեյեր
•Մարմնարվեստ / բոդի արտ` իսկական հինայով և այլ ներկերով
•Մեղմ ու հանդարտեցնող լուսավորություն
•Ոգեղեն ու էկզոտիկ երաժշտություն աշխարհի տարբեր մշակույթներից
•Յուրահատուկ ֆիլմեր
•Ապակե և այլ իրերի, հագուստների վրա նկարելու ստեղծագործական վիճակներ
•Խոհարարական առողջ ընդվզումներ` ի հեճուկս Մակդոնալդային մշակույթի
•Մերսման կարճ, բայց ահագին հիշվող դասընթաց հնդկական յուղերով
•Ֆոտո-սեսիա
•Տեսաֆիլմի նկարահանում հենց դեպքի վայրում /դեպքը հենց մեր հանդիպումն է, ու դու գլխավոր հերոսն ես…/
•…ու այսպես շարունակ… արի կիմանաս, կզգաս ու հետո ուրիշներին կպատմես…
Կռահեցիք?~~Եվ այսպես Հունվարի 1–ին, ժամը 19:00–ից սկսած մինչև ինչքան դիմանանք, հավաքվելու ենք մի հյուրընկալ տանը ու շարունակենք ամանորյա քեֆային տրամադրությունները` այս անգամ առանց մսեղենի, միայն բուսական ծագման սնունդով, հյութերով ու որոշ էկզոտիկ հավելումներով:
Հետդ կարող ես բերել նաև`
• Կես հատ կաղամբ
• 5 գազար
• 3 խնձոր
• 5 մանդարին
• 2 նարինջ
• 100 գրամ պանիր
• 1 թթվասեր
• 1 հաց
• Մի քիչ կանաչի
• 1 լիմոն
• Մի քանի փոքր մոմ
• 1 փոքր բարձիկ` հատակին նստելու համար ,քանի որ որոշել ենք մեր ոչ այնքան մեծ տարածքը լավագույնս օգտագործել: Բոլորիս տներում էլ կան տարբեր մութաքայանման բաներ, այ դրանցից մեկը վերցրու ու արի մեր քեֆին:
• Զանազան Դիմակներ. Գուցե մեր այդ երեկույթ-խնջույքը նաև դիմակահանդեսի վերածվի, եթե յուրաքանչյուրս մի դիմակ բերենք հետներս: Ինչ պարտադիր է սպասել հելլոուինին դիմակավորվելու համար
• Մի քիչ չրեղեն` ամանորյա սեղանից
• Ու այստեղ չթվարկված ցանկացած այլ բան, որ որևէ կերպ կապված չէ ինչ որ մեկի կյանքը վտանգի ենթարկելու հետ /օրինակ ինչպես միսն ու նման բաներն են կապված/
Խնդրում եմ նախապես գրանցվել, կամ հաստատել Ձեր համաձայնությունը [email protected] հասցեով կամ զանգահարել Վահագին 093 240 446
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
Արշակ լուրջ չեմ հասկանում, մի հատ թվերին նայի էլի, քո բերված աղբյուրներում ընդհանրապես 4մ է նշված: Էտ տարբերակներն էլ էի տեսել բայց ասեցի տենց դաժան բաներ չգրեմ: Մեռած մարդու աղիների երկարությունը ինչ կապ ունի ախր սննդի ընդունման և մարսման հետ չեմ հասկանում: Ակնհա՞յտ չի, որ պետք է վերցնել կենդանի վիճակում աղիքի երկարությունը: Հիմա կարողա մեռած վիճակում ամեն կենդանում մոտ տարբեր չափովա երկարում, մի մասի մոտ էլ ընդհանրապես չի երկարում, մեզ ինչ կտա դրանց համեմատությունը կենդանի ժամանակ սնվելու պրոցեսսը ուսունասիրելու համար: Պա՞րզ չի որ կլոր 0:
Մի հատ էլ շեշտեմ, որ մեռած վիճակում երկարությունը բացարձակ ինֆորմացիա չի պարունակում: Իսկ թե ինչպես են չափում ինձ թվում է պարզ է: Մարդունը ո՞նց են չափում: Այ լրիվ նույն կերպ էլ չափում են կենդանիներինը: Օրինակ՝ նարկոզ են տալիս ու փորը բացում են չափում են: Կամ ուրիշ ձև, ու դա պրինցիպիալ չի, փաստն այն է որ ոնց մարդուննեն չափում, նույն պրինցիպով կարող են կենդանիներինն էլ չափել: Նաև պատկորացրեք թե, գիշատիչ կենդանիների 3 անգամվա թիվը ընդունենք որպես անատոմիկ երկարություն: Այդ դեպքում կա երկու տարբերակԻնչպես գրված է առաջին մեջբերման մեջ կենդանի վիճակում աղիքները ձգված են ու ավելի կարճ են լինում քան մեռած վիճակում։ Բայց որքան նկատեցի հիմնականում դիտարկվում է մեռած վիճակում աղիքների երկարությունը, որը կոչվում է անատոմիական երկարություն։ Կենդանիների դեպքում էլ կարծում եմ մեռած ժամանակ է չափվում հերձելով (կենդանի վիճակում դժվար է պատկերացնել, թե ինչպես պիտի ճշգրիտ չափեին)։
ա) եթե ընդունենք որ մահանալուց հետո երկարում է 2 անգամ ինչպես մարդու դեպքում, ապա կենդանի ժամանակ երկարությունը կլինի մարմնից 1.5 անգամ ավել, որը ստացվումա համարյա մի հատ ուղիղ խողովակ բերանից մինչև հետանցք: Պատկերացնու՞մ ես այդպիսի բան, անձամբ ես ոչ: Եթե նման բան էլ լիներ հաստատ մի տեղ գրած կլիներ
բ) եթե ընդունենք որ երկարում է ուրիշ հարաբերությամբ կամ ընդհանրապես չի երկարում, որեմն ինչպես վերում գրել եմ, նման տվյալները ոչ մի ինֆորմացիա չեն պարունակում:
Եկանք նրան, 7-10մ դա իրականությանը չհամապատասխանող թիվ է: Վերցնում ենք վիկիի միջին թիվը բարակ աղու համար 4-7 ու հաստ աղու համար 1.5 ստացանք 5.5-8.5մ, միջինում 7մ:
Այսպիսով ստացվում է որ մարդու բարակ ու հաստ աղիքների գումարային երկարությունը կազմում է մոտավորապես 7-10 մետր։
ու նկատենք, որ բերված աղբյուրները ակադեմիական բժշկության справочник–ային տվյալներ են, այլ ոչ թե բուսակերների սայթերից։
Ընդունեցի դիտողությունը, հաշվում ենք 1մ:
Հիմա անցնենք մարմնի երկարությանը։
Ինչպես են չափում կենդանիների մարմնի երկարությունը.
Այսինքն՝ մարմնի երկարությունը չափվում է գլխի ծայրից ողնաշարի երկայնքով մինչև պոչի հիմքը։ Այսինքն, առանց պոչի ու վերջույթների։Длина тела измеряется:
а) — у мелких млекопитающих (насекомоядных, рукокрылых, зайцеобразных, грызунов, мелких хищников) — мерной линейкой или штангенциркулем от конца морды до заднепроходного отверстия, животное измеряют, положив его на спину и выпрямив позвоночник.
б) — у крупных млекопитающих (крупных хищников, ластоногих, копытных) — от конца морды до верхней стороны основания хвоста. Измерение производится лентой по спине, следуя ее изгибам.
http://zoometod.narod.ru/kyz/kyznesov_vvedenie_2.html
Длина тела зверей - это расстояние от кончика носа до корня
хвоста. Промеры осуществляют вдоль позвоночника и изгибов туловища
измерительной рулеткой.
http://zakon.nau.ua/rus/doc/?uid=2049.2947.0
Այսպիսով, կենդանիների հետ ճիշտ համեմատություն անելու համար մարդու մարմնի երկարությունն էլ պետք է հաշվել նույն ձևով, ինչ կենդանիների դեպքում, այսինքն՝ մարմինի երկարությունը չափել առանց վերջույթների։ Իսկ այդ դեպքում մարդու մարմնի երկարությունը ստացվում է ոչ թե 1.7 մ, այլ մոտավորապես 1 մետր։
ստացանք միջինում 7 որը ըստ իմ վերը բերված տվյալների բերում է դուզ ամենակերների վրա:Այսինքն՝ ստացվում է, որ մարդու աղիքների երկարությունը 7-10 անգամ մեծ է մարմնի երկարությունից։
Այսինքն՝ էսպիսի հաշվարկի դեպքում հենց ըստ քո բերած տվյալների, մարդը ամենաշատը հացահատիկակերներին է մոտ, քան գիշատիչներին, ձկնկերներին ամենակերներին ու խոտակերներին։
Ցանկացած գաղափարախոսություն ներշնչվում է, ու բուսակերությունը հատկապես չէի համարի մարդու բնական ընտրություն, այլ տեսնում եմ որպես գաղափարախոսությամբ առաջնորդվող ուղեղի թելադրանքի արդյունք:
Գաղափարախոսություններ որդեգրելն անընդունելի չեմ համարում, բայց այնպիսիններին, որոնք գործ ունեն օրգանիզմի հետ, զգուշավորությամբ կվերաբերվեի:
Իմ համոզմամբ, պայմաններում, ուր մենք ապրում ենք, միսը անհրաժեշտ սննդամթերք է: Գուցե որոշ օրգանիզմներ առանց լուրջ խնդիրների հաղթահարում են դրա բացակայությունը, բայց մեծ մասամբ նման դիետան, կարծում եմ, կարող է խաթարել որոշ բաներ:
Ոչ միայն ուղեղի։ Անձամբ իմ դեպքում (նաև գիտեմ, որ ոչ միայն իմ) շատ մեծ դեր է ունցել նաև զուտ հուզական ոլորտը։ Դեռ վաղ մանկուց միշտ խղճի խայթ եմ զգացել միս ուտելիս, նկատի ունեմ՝ երբ սկսել եմ գիտակցել, որ ուտում եմ ինչ–որ սպանված կենդանու։ Էլ չեմ ասում, թե ոնց էին միշտ վրաս ազդում կենդանիներին մորթելու տեսարանները։ Գյուղում մի քանի անգամ ականատես եմ եղել մորթման արարողությունների, մի անգամ նույնիսկ վատացել եմ... Գուցե ոմանք ասեն՝ իսկ ի՞նչ պարտադիր էր, որ երեխա ժամանակ նման դաժան տեսարանների ներկա լինեիր, իսկ ես մտածում եմ՝ իսկ ինչու՞ չպիտի երեխան իմանա, թե ինչ ճանապարհով է ձեռք բերվում այն միսը, որն ինքը հաճույքով ուտում է։ Ու նաև միշտ հակասություն եմ տեսել կենդանիներին սիրելու, փայփայելու, նրանց մասին հոգ տանելու և նրանց մորթելու ու ուտելու միջև։ Օրինակ, ինչու՞ են մեզ մանկուց սովորեցնում, որ թռչուններին պետք է կերակրել, բայց արի ու տես, որ այդ նույն թռչուններին նաև հանգիստ խղճով կարելի է մորթել և ուտել...Բա ու՞ր կորավ էդ հումանիզմ կոչվածը։ Փաստորեն, կամ կեղծ էր, կամ էլ պետք եղած դեպքում այն քնեցվում է ինքնախաբեությամբ։ Երկու դեպքն էլ ինձ համար անընդունելի են։
Ինչ վերաբերում է բուսակերության գաղափարախոսությունն ընդունելուն, ապա կարծում եմ՝ դա պետք է լինի լիարժեք կերպով գիտակցված ու մարսված, այսինքն՝ թե՛ հուզականորեն, թե՛ գիտակցաբար մարդը պետք է յուրացրած լինի այն, պատրաստ լինի դրան, որպեսզի ոչ թե սեփական անձի վրա ճնշում գործադրելու միջոցով կամ մոդային հետևելու մղումով լինի, այլ ինքնաբուխ։ Թե չէ ես էլ մարդիկ գիտեմ, որոնք երևի պահի ներշնչանքով բուսակեր են դարձել, բայց կարճ ժամանակ անց վերադարձել են մսակերության, քանի որ լիարժեք կերպով յուրացրած չեն եղել էդ գաղափարախոսությունը, իրենցը դարձած չի եղել։ Նման դեպքերում գուցե ճիշտ էլ է վերադառնալ մսակերության, քանի դեռ դու դա չես անում ներքին մղումով։
Համաձայն եմ, եթե զգուշավորությամբ վերաբերվել ասելով նկատի ունես նախքան դրանք կիրառելը հետաքրքրվել, ուսումնասիրել տվյալ գաղափարախոսության հիմքերը, նպատակները, հնարավոր հետևանքները՝ օգուտներն ու վնասները, բայց ոչ երբեք՝ առանց ծանոթ լինելու, պարզապես էստեղից–էնտեղից պատահաբար լսած կցկտուր ու հաճախ աղավաղված տեղեկությունների հիման վրա խրտնել ու խուսափել։Գաղափարախոսություններ որդեգրելն անընդունելի չեմ համարում, բայց այնպիսիններին, որոնք գործ ունեն օրգանիզմի հետ, զգուշավորությամբ կվերաբերվեի:
Սխալ կիրառման դեպքում ցանկացած նորամուծություն էլ կարող է խաթարել շատ բաներ։ Այն, որ միսն անհրաժեշտ ու անփոխարինելի չի օրգանիզմի համար, արդեն կարծեմ նույնիսկ ակադեմիական բժշկությունն է ընդունել, ուրիշ բան, որ մարդն արդեն սովորել է մսին ու չի ուզում հրաժարվել դրանից։ Երբևէ չեմ լսել մսի բացակայությունից տուժած որևէ մեկին մասին,Իմ համոզմամբ, պայմաններում, ուր մենք ապրում ենք, միսը անհրաժեշտ սննդամթերք է: Գուցե որոշ օրգանիզմներ առանց լուրջ խնդիրների հաղթահարում են դրա բացակայությունը, բայց մեծ մասամբ նման դիետան, կարծում եմ, կարող է խաթարել որոշ բաներ:մինչդեռ հակառակ դեպքերը բազմաթիվ են ու անժխտելի։ Իհարկե, եթե մարդը միս չուտի ու միաժամանակ այլ աղբյուրներից չստանա այն անհրաժեշտ սննդանյութերը, որոնք նաև մսի մեջ կան, բնական է, որ դրանից առողջությունը կտուժի, բայց սննամթերքների բաղադրություններին քիչ թե շատ ծանոթ ցանկացած մարդ կհասկանա, որ դա տեղի է ունեցել ոչ թե հենց մսի բացակայությունից, այլ դրանում պարունակվող որոշակի սննդանյութերի պակասից, որոնք չեն ներմուծվել օրգանիզմ այլ մթերքների միջոցով։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.12.2008, 20:14:
ես դրան գաղափարախոսություն չեի ասի, օրինակ եթե մարդ չի ծխում չեմ կարծում որ դա ինչ որ հատուկ ապրելակերպ այլ բնական և առողջ, նույն ել միս չուտելու դեպքում:Ցանկացած գաղափարախոսություն ներշնչվում է
ճիշտ է մարդը այդքան արագ չի շարքից դուրս գալիս միս օգտագործելու դեպքում սակայն առողջ ապրելու ցանկացողի համար 20 տարի հետո ծանր հիվանդություննել ա ներկայի խնդիր:Доктор Уильямс Коллинз, из Нью-Иоркского Маймондского Медицинского Центра, обнаружил у животных, питающихся мясом, "почти неограниченную способность регулировать содержание в организме насыщенных жиров и холестерина". Если в течение длительного времени добавлять животный жир в пищу кролика, то уже через два месяца стенки его кровеносных сосудов засорятся жировыми отложениями, вызывая тяжелое заболевание, сходное с атеросклерозом человека, пищеварительная система которого также не предназначена для переваривания мяса. И как мы видим далее, чем больше люди едят мясо, тем больше они болеют.
երևի պետք է հաշվի առնել որ միջինում մեծահասակ մարդը
արդեն միս օգտագործում է և գուցե դրանից արդեն օրգանիզմում փոփոխություններ լինի
Նորածին երեխայի միջին բոյըсредний рост - 50 см
http://pregnancy.ephotolink.ru/newborn/
ոտքերի չափսը չեմ իմանում ինչքան ա, ենթադրենք 60/40 , ով նորածին երեխա ունի թող չափի ասի
վերցնենք միջինը (340+460)/2=400Длина кишечника новорожденного ребенка 340 - 460 см
http://medbiol.ru/medbiol/anatomia/0001f0ce.htm
400սմ/30 սմ = 13 սմ
ի դեպ ձիու մոտ 12 սմ է
չնայած ինձ թվում է քանի որ մենք մասնագետ չենք նման քննարկումը լուրջ չի..длина кишечника у лошадей в 12 раз превышает длину тела.
...
Շատ սխալա Մսակերությունը համեմատել Ծխելու հետ...ես դրան գաղափարախոսություն չեի ասի, օրինակ եթե մարդ չի ծխում չեմ կարծում որ դա ինչ որ հատուկ ապրելակերպ այլ բնական և առողջ, նույն ել միս չուտելու դեպքում:
Ծխելը վնասակար սովորություն է որով մարդկությունը վարակվել է մի 5 դար առաջ...
Իսկ ՄԻս մարդիկ կերել են Միշտ հիշեք քարանձավների վրայի որսի տեսարանները...
Ես Նույնիսկ կանեի հակառակ համեմատությունը Մսակերությունն է Չծխելու նման քանի որ մարդու նորմալ վիճակն է... իս Բուսակերությունը գոնե այնքանով է աննորմալ որ մեծամասնությունը մսակեր են... ու միշտ էլ եղել են.. էլ չեմ ասում որ դարերի ընթացքում մարդ արարածը Մսակեր է եղել...
ԴՎԳրեյի մտքերը բավականին տեղին են![]()
Loading your personal settings....
մսակերությունը վատ սովորությունա որով մարդկությունը վարակվելա ավելի վաղ ժամանակներից, տարբերությունը ժամանակի մեջ է.,,
Մարդիկ քարանձավների ժամանակ իրար ել գուցե կերել դա չի նշանկում որ ճիշտ էին արել նաև դա չի բացառում որ զուգահեռ միս ուտողներին եղել են միս չուտողներ, ճիշտ ինչպես 5 դար առաջ եղել են չծողներ [այս կարծիքի է նաև մի պատմաբան ըստ որի մարդիկ բաժանվել սպանելով սնունդին հասնելու և բուսակերների վաղ շրջաններում երբ մարդկությունը նոր էր նվաճում երկիրը ]:Իսկ ՄԻս մարդիկ կերել են Միշտ հիշեք քարանձավների վրայի որսի տեսարանները...
Բուսակերությունը նույնպես շատ հին պատմություն ունի,
Ըստ պատմաբանների գլադիատորները ոչ միայն միս չեն կերել այլև նրանց դա խստորեն արգելվել է, նրանց սննունդի բաղադրիչներից է եղել տարբեր չորացված մրգեր որոնց շնորհիվ նրանք գերուժեղ եին, իսկ ստրուկներին պարտադրվել է միսը:
Ի դեպ հիմա նույնպես շատ օլիմպիական չեմպիոններ բուսակեր են:
Հանկ Արոն (ԱՄՆ-ի բեյսբոլի չեմպիոն), Բիլի Ջին Քինգ (ԱՄՆ-ի թենիսի չեմպիոն), Բիլ Ուոլթոն (ԱՄՆ-ի բասկեթբոլի խաղացող), Կարլ Լյուիս (ԱՄՆ-ի մարզիկ, Օլիմպիադաների իննապատիկ ոսկե մեդալակիր), Էդվին Մոզիս (ԱՄՆ-ի մարզիկ, երկակի ոսկե մեդալակիր), Ելենա Վալենդզիկ (Գերմանիայի բոքսի չեմպիոն), Ալեքսանդր Դարգաց (գերմանացի մարզիկ, մարմնամարզության չեմպիոն, բժիշկ) և այլն:
Կամ վերցնենք ամենահին /արևելքի/ կրոնները ` հինդուիզմ, ջայնիզմ, շինտոիզմ ինչոր տեղ նաև բուդդիզմը .. այս բոլոր կրոններում բոլոր հարգված մարդկանց սնունդի մեջ չկար և չեր ել կարող լինել մի, սնունդ առանց սպանության մասին գրվել է վեդիկ գրությումներում [7000-2.500 մ.թ.ա]: Հիմա նույնպես արևելքում քիչ տարածված չե բուսակերությունը ուղղակի արևմուտքի մշակույթի ազդեցություն ը իր հետքը թողում է հատկապես Չինաստանի վրա:
բուսակերությունը տարածում է գտել նաև արևմուտքում հատկապես Հունաստանում, անտիկ փիլիսոփայության մեջ կգտնես շատ մտքեր այս թեմայով:
Պլատո, Պլուտարխ. Պյութագորաս, Սոկրատ, Դիոգեն, Արիստոտել, Էպիկյուր.. նրանք բոլորը բուսակեր են եղել, Լեոնարդո դա Վինչի, Լև Տոլստոի .. մի խոսքով.. շատ են
իմ կարծիքով բուսակերություն ավելի շատ սոցիալական երևույթ է քան բնական կարիքի, եթե մարդ ծնվի բնության մեջ ու առանց որևէ մարդու ազդեցության մեծանա ինձ թվում է նա կնախընտրի իր սնունդը ստեղծել հողի բարիքներից:
վաղ ժամանակներում այն ցեղերը ովքեր մսի հույսով են ապրել հեշտ վիճակում չեն եղել քանի որ մարդը լինելով ուժեղ շատ արագ վերացնում էր անտառի կենդանիներին իսկ բնությունը չեր հասցնում վերականգնվել, ուստի միակ տարբերակը մնում էր քոչել ~ թողելով փարթամ անտառը և բերրի հողը /կարելի է ասել դրախտը/ այն մարդկանց ովքեր նախընտրում եին սեփական բերանով ծամել սնունդը այլ ոչ անասուների միջոցով:
ծխողները նույնպես մեծամասնություն են.. անորակ երաժշտություն լսողները երևի նույնպես մեծամասնություն են..մեծամասնությունը մսակեր են...
պետք չի մեծամասնությանը ենթարկել, սա Հայաստանում իրոք բարդ խնդիր է շատերը չեն դիմանա ընկերների/ծանոթների/բարեկամների ծաղրանքներին եթե փորձեն դառնալ բուսակեր
...
Մսակերության ու ծխելու միջև զուգահեռներ տանելը ճիշտ չի: Ծխելը սովորության խնդիր է. ոչ ոք, երբևէ ծխած չլինելով, ծխելու պահանջ չի զգում: Նույնը չի կարելի ասել մսի մասին, քանի որ սա այն սննդամթերքներից է, որոնց որոշակի բաղադրակազմը մարդու օրգանիզմի նորմալ աշխատանքի պահանջներից է, և շատ բնական երևույթ է, օրինակ, երբ մարդը, ասենք, երբ համեմատաբար երկար ժամանակ միս չի կերել, հատկապես հենց միս ուտելու պահանջ է զգում, ու հատկապես հենց մսից կերակրատեսակներն են գրգռում ախորժակն ու ստամոքսը: Բուսակերներն իհարկե կփաստեն, որ իրենք, անհիշելի ժամանակներից միս կերած չլինելով հանդերձ, նման պահանջներ չեն ունենում, դեռ ավելին՝ տհաճություն են ապորւմ մսի տեսքից կամ հոտից: Հաճույքով հավատում եմ: Բայց գտնում եմ, որ այստեղ մսի նկատմամբ գաղափարական հակակրանքն է հենց սովորության հետևանք, ինչպես, օրինակ, ծխելը: Վերջապես նրանք միս չեն ուտում ոչ թե նրա համար, որ օրգանիզմը չի վերցնում, այլ քանի որ խղճի դեմ են դա համարում:
Ի դեպ, մի ֆիլմ հիշեցի. մեկին ծանոթացնում են մի տարօրինակ աղջկա հետ, որը ոչ միայն մսակեր չի, այլ բուսակեր էլ չի, ու սեղանի շուրջ նստած, սրտի ցավով պատմում էր, թե ինչպես է ապրում գազարի ցավը, երբ նրան կծում են…
Եթե երեխային՝ չներշնչված բնական էակին դնես ուտելիքների մեջ, որոնց մեջ միս լինի, երեխան այն կտանի բերանն ու հաճույքով կուտի. իր օրգանիզմը գիտի դրա անհրաժշտության ու պահանջի մասին: Մինչդեռ խոտը, ասենք, չի վերցնի, կամ եթե փորձի էլ, դա կլինի վերջինը :
Ինչ վերաբերում ա այսպես ասած գիտականորեն ուսումնասիրված ու դուրս բերված որոշակի տեսություններին, ըստ որոնց մսի բաղադրանյութերին փոխարինող այլ սննդամթերքներով կարելի է կոմպենսացնել մսի ռացիոնը, ապա դրանք ընդամենը մարդու ուղեղի արդյունք տեսություններ են, էսպերիմենտալ բաներ, և մսից կատարելապես հրաժարվելը երբեք չես կարող իմանալ թե ինչ խախտումներ կարող է հարուցել վաղ, թե ուշ:
Մսի չարաշահումը, ինչպես և ամեն ինչինը, լի է վտանգներով, բայց պակաս անվտանգ չի դրա լրիվ բացակայությունը, հատկապես ներիկայիս պայմաններում՝ կլիմայական, սոցիալական ու էլի լիքը միջավայրային բաներ:
Chuk (30.12.2008), dvgray (30.12.2008), Rhayader (30.12.2008), StrangeLittleGirl (30.12.2008), Սամվել (30.12.2008)
Չէ,Բարեկամ-ի խոսքերից
Մսակերության ու ծխելու միջև զուգահեռներ տանելը ճիշտ չի: Ծխելը սովորության խնդիր է. ոչ ոք, երբևէ ծխած չլինելով, ծխելու պահանջ չի զգում: Նույնը չի կարելի ասել մսի մասին, քանի որ սա այն սննդամթերքներից է, որոնց որոշակի բաղադրակազմը մարդու օրգանիզմի նորմալ աշխատանքի պահանջներից է, և շատ բնական երևույթ է, օրինակ, երբ մարդը, ասենք, երբ համեմատաբար երկար ժամանակ միս չի կերել, հատկապես հենց միս ուտելու պահանջ է զգում, ու հատկապես հենց մսից կերակրատեսակներն են գրգռում ախորժակն ու ստամոքսը: Բուսակերներն իհարկե կփաստեն, որ իրենք, անհիշելի ժամանակներից միս կերած չլինելով հանդերձ, նման պահանջներ չեն ունենում, դեռ ավելին՝ տհաճություն են ապորւմ մսի տեսքից կամ հոտից: Հաճույքով հավատում եմ: Բայց գտնում եմ, որ այստեղ մսի նկատմամբ գաղափարական հակակրանքն է հենց սովորության հետևանք, ինչպես, օրինակ, ծխելը: Վերջապես նրանք միս չեն ուտում ոչ թե նրա համար, որ օրգանիզմը չի վերցնում, այլ քանի որ խղճի դեմ են դա համարում:անգամ անհիշելի ժամանակներից միս չուտող բուսակերները ևս ունենում են ցանկություն միս ուտելու, ուղղակի նրանց մոտ գիտակցականի պահը այնքան է ամրապնդված, որ կարողանում են հաղթահարել այդ ցանկությունը:
Հետո էլ մի պատկերացրեք, որ անցնել բուսակերությն դա հեշտ գործ է, երբեմն պետք է լինում պայքարել և առավելությունը տալ ցանկությանը կամ համոզմունքին, իսկ դա հեշտ չի: Իմ էսքան տարվա դիտումները ցույց են տալիս, որ մարդիկ ավելի հեշտությամբ բուսակերությունից անցում են կատարում դեպի մսակերություն, քան հակառակը:
Լավ, արդեն ջղայնացա, ուրեմն կգրեմ:
Անձամբ ես բուսակերներին (վեգետարյաններին, իրանք էլ են հայ) վերաբերվում եմ նույն կերպ, ինչ մարդկանց, ովքեր միայն միս են ուտում:
Լավագույն դեպքում՝ քմծիծաղով:
Երբ մի հիանալի անձնավորություն՝ Օվսանան (հիանալի բառը նրա նկատմամբ կիրառում եմ առանց իրոնիայի փոքրագույն նշույլի, քանի որ շատ եմ հարգում նրա կատարած աշխատանքը բնության ու կենդանիների պահպանության բնագավառում) սկսեց ինձ ապացուցել, որ «չկա աստված բացի սպանախից ու մուհամմեդը նրա մարգարեն է», ես քիչ էր մնում ծիծաղից սատկեի:
Իսկ հիմա լրջանամ ու պատմեմ ձեզ բուսակերության բոլոր վնասների ու սարսափների մասին:
Սկսենք նրանից, որ բուսակերությունը խախտում է աղիքների միկրոֆլորան ու երկարատև՝ երեք տարուց ավել տևած բուսակերության դեպքում գրեթե 60 տոկոս հավանականություն կա դիզբակտերիոզ ստանալու: Երկու տուժածներ աչքիս առաջ ունեմ, երկուսն էլ հիմա մզզում են, բայց իրենց սխալը չեն ուզում ընդունել:
Բուսական սննդի մեջ պարունակվում է չմարսվող բջջանյութ, որն ինքնին շատ լավ երևույթ է՝ մաքրում է ստամոքսաղիքային տրակտը: Բայց դրա չարաշահումը բերում է ստամոքսի ու աղիների լորձաթաղանթների վնասման: Սա առանձնապես մեծ վտանգ է, երբ մարդիկ կտրուկ անցնում են բուսակերությամբ ու կարող է բերել գաստրիտների ու խոցային հիվանդությունների: Այս երևույթին դիմակայելու համար բուսակերի աղիքները երկարում են, իսկ լորձաթաղանթը՝ կոշտանում, բայց դրա համար ժամանակ է պետք:
Երկաթը հարյուր տոկոսով մարսվում է միայն հեմայից, այսինքն՝ հեմոգլոբինից, որը պարունակվում է կարմիր մսի մեջ: Իսկ բուսական սննդից երկաթը յուրացվում է չնչին քանակությամբ, ինչն իր հերթին բերում է երկաթի դեֆիցիտին:
Երկաթադեֆիցիտային անեմիան երեխաների մոտ բերում է տկարամտության:
...
Բուսական սնունդը մարդկանց դարձնում է պակաս ագրեսսիվ, կասեք: Ավելի խորը նայեք՝ այն ընդամենը պակասեցնում է մարդու ֆիզիկական ու սեռական ակտիվությունը, քանի որ աղքատ է միկրոէլեմենտներով, որոնք խթանում են հորմոնների արտազատումը:
Գիտեի՞ք արդյոք ստատիստիկան ցույց է տալիս, որ արական սեռական օրգանի միջին երկարությունների տարբերությունը միս ուտողների ու չուտողների կազմում է մոտ երեքից հինք սանտիմետր: Իհարկե, չափսը նշանակություն կարող է և չունենալ, բայց դա ինքնին տեստաստերոնի անբավարար արտադրության նշան է:
Կենդանիներին չուտելը խղճահարությունից ընդամենը ճաշակի ու խղճի հարց է: Ես հոգով-սրտով գիշատիչ եմ, ու ոչ մի մեղքի զգացողություն չեմ ունենում նույնիսսկ «ամենամռութ» գազանիկին ուտելուց, եթե, իհարկե, լավ է պատրաստված: Հավի խրթխրթան տոտիկների ծայրի կռճիկների համար ընդհանրապես գժվում եմ: Այս հարցում ճիշտ ու սխալ չկա: Ճաշակի հարց է: Պարզապես, բարեհոգիներս, մտածեք, որ եթե աշխարհը բուսակերության անցնի, տնական կենդանիների տեսակների բացարձակ մեծամասնությունը կդատապարտվի ոչնչացման:
Անցնենք առաջ: Ես չեմ ժխտում, որ մսային սննդի չարաշահումը բավականին բացասական հետևանքների կբերի: Այդ հետևանքները ես կարող եմ նշել ոչ պակաս տպավորիչ ցուցակում, քան բուսակերության տվածների (այստեղ ես ընդամենը մի քանի պարզ օրինակ բերեցի): Իմ ասածն այն է, որ պետք չի ոչինչ էլ չարաշահել: Ամեն ինչ չափի մեջ է լավ:
Իսկ բուսակերությունը... մոդայիկ երևույթ է, կանցնի: Միայն մի բան եմ խնդրում, ՄԻ ՀԱՄԱՐՁԱԿՎԵՔ ՊՆԴԵԼ, թե դուք եք միակ ճշմարտությունն ու դադարեք փրփուրե բերաններին պայքարել մեր՝ միս ուտողների դեմ:
Գրածիս իմաստն այն չի, որ բուսակերներին մսակեր դարձնեմ: Նորից եմ կրկնում, դա ամեն մարդու անձնական գործն է: Պարզապես հիմարություն է բուսակերների՝ իրենց առանձին կաստա հայտարարելն ու մնացածին վերևից նայելը (չնայած սա ճիշտ է ոչ բոլոր բուսակերների նկատմամբ):
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Սամվել (30.12.2008)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ