Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
Հասկանում եք, եթե մենք ընդունում ենք Աստծո գոյությունը և մեզ էլ համարում ենք Նրա արարածներ , ապա պետք է նաև հասկանանք, որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով և նմանությամբ, ասել է թե իր նման բանական և անմահ: Ֆիզիկական անմահությունը միառժամանակ վերցվեց մարդուց մեղք գործելու պատճառով, սակայն, հոգու անմահությունը մնաց: Հոգին որևէ ձև կամ կերպար չունի. մենք սովոր ենք հոգին ընկալել ֆիլմային տարբերակներով: Հոգին լույս է մարդու մարմնի մեջ, լույս որը կենդանություն է պարգևում մարդուն: Եթե մարդը ապրում է սրբակենցաղ կյանքով ապա այդ լուսը ավելի է պաըծառանում և հակառակը: Այստեղից է գալիս այն գաղափարը, որ Քրիստոսին կամ սրբերին պատկերում են լուսեպսակով` Նիմբ-ով: Գիտականորեն ապացուցված է որ մարդկային մարմինը ունի ճառագայթում, և այդ ճառագայթումը տեղի է ունենում ի շնորհիվ հոգու այդ լույսի:
Խնդրում եմ նշեք սա ձեր կարծիքն է թե ներկայացնում եք եկեղեցու դիրքորոշումը այս հարցի մասին։
Ավելացնեմ որ փոքր ինչ պատկերացում էի կազմել ձեր հավատքի մասին, բայց որ այսքան խղճուկ էր այն չգիտեի, կներեք իհարկե, բայց ավելի լավ է գիտությամբ զբաղվեք…