- անմահություն...Մահ... իսկ հետո՞
- անմահություն...Մահ... իսկ հետո՞
Чеширский КотЭ
Լիքը ծախս:Մահ... իսկ հետո՞
Լուրջ եմ ասում: Թեման խիստ պրակտիկ թեմա է: Ինչ-որ մեկի մահից հետո նախ և առաջ մտածում են տեղի, իշաոտնուկների, աման-չամանի, դուդուկի փողի, մարշուտկա վարձելու մասին և ոչ երբեք՝ թե յուր էկտոէներգետիկն կվինտեսենցիան առ լույսն է չվելու, թե առ ծծմբաշունչ կաթսան:
DIXIcarpe noctem
Առաջին նախադասությանը համաձայն եմ լիովին, բայց երկրորդին՝ ոչ, քանի որ տարբերություն չեմ տեսնում դրախտ գնալու և Աստծո մոտ գնալու միջև, ինչպես նաև դժոխք գնալու և Սատանայի մոտ գնալու միջև։ Էդպիսի չոր ու ցամաք սահմանազատում ուղղակի չի կարող լինել՝ դրախտ կամ դժոխք։ Ի՞նչ է որոշակի միավորնե՞ր կան սահմանած, որ միայն էդքանը հավաքելու դեպքում պիտի դրախտ ընկնես, իսկ, ասենք, մի միավոր պակաս հավաքելու դեպքում «չընդունվես» դրախտ ու կտրուկ կերպով ուղևորվես դեպի դժոխք։Չէ, ինչ–որ հեչ խելքին մոտիկ չի, ոչ էլ սրտին, ի դեպ։
Մարդիկ հոգևոր զարգացման ամենատարբեր մակարդակներ են ունենում, ու չեն կարող կամ էս կողմ լինել, կամ էն կողմ։
Ինձ համար մի օրենք կա. մարդ իր երբևէ կատարած ցանկացած արարքի համար պատասխան է տալիս վաղ թե ուշ, իսկ դա միմիայն հոգու անմահության ու վերամարմնավորման գաղափարն ընդունելու դեպքում է հնարավոր պատկերացնել։
Իմ կարծիքով, դա մեծագույն մոլորությունն է։ Ախր ոչ մի արարք, ոչ մի գործողություն չի կարող «չեղարկվել», քանի որ ցանկացած գործողություն որոշակի հետևանքներ է ծնում՝ համապատասխանաբար դրական կամ բացասական, ու էդ հետևանքներն էլ, նույնիսկ եթե տվյալ մարդու հետ արտաքինից անմիջականորեն կապ չունենան, միևնույն է, այսպես թե այնպես, վաղ թե ուշ ազդելու են նրա վրա։ Մարդ իր արածների համար միշտ պատասխան է տալիս, հակառակ դեպքում կխախտվեր տիեզերքի օրինաչափությունն ու ներդաշնակությունը։
Մահից հետո, թաղում են քեզ, դնում հողի տակ, հետո դու փտում ես, ու ասում են, որ հող ես դառնում.............
ՀԳ.Բայց ես հավատում եմ, որ այնուամենայնիվ դրանով ոչինչ չի վերջանում, այլ միայն սկսվումա, նոր կյանք…
Ու ընդհանրապես կյանքը անիմաստ է, ըստ Վանգայի՝կործանման մեխանիզմը միացված է, մնացելա 00:00-ն հասնի ու պուսկ լինենք դեպի հող:
Եթե մահից հետո կյանք չկա, ինձ ես կյանքն էլ պետք չի![]()
Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 25.12.2008, 00:53:
Чеширский КотЭ
Այո՛, կա...ըստ Վանգայի չգիտեմ որ թվին մարդը կարողանալու է նույնիսկ խոսել Աստծու հետ:
Հավատում եմ որ կա, միշտ էլ հավատացել եմ, նույնիսկ եթե աչքովս էլ տենամ որ չկա, միևնույն է էլի կհավատամ...
Կարևորը մարդ իր երկրային կյանքը արժանվույն ապրի, վայելի, որ հետո չափսոսա, չղջա իր արարքների համար, ինչպես նշեց Ոլուանան, ամեն մեկս պատասխանատու ենք մեր արարքների համար ու մեր արարքները կարող են նաև անդրադառնալ մեր երեխաների կարմայի վրա(բայց դա արդեն այլ թեմա է )
Վերջին խմբագրող՝ Արշակ: 25.12.2008, 12:45: Պատճառ: Ջնջված է ջնջված անլուրջ գրառման մեջբերումը ու դրան պատասխանող մասը
Чеширский КотЭ
Այ մարդ կյանքներդ ապրեք ախպոր պես...Այո՛, կա...ըստ Վանգայի չգիտեմ որ թվին մարդը կարողանալու է նույնիսկ խոսել Աստծու հետ:
Հավատում եմ որ կա, միշտ էլ հավատացել եմ, նույնիսկ եթե աչքովս էլ տենամ որ չկա, միևնույն է էլի կհավատամ...
Կարևորը մարդ իր երկրային կյանքը արժանվույն ապրի, վայելի, որ հետո չափսոսա, չղջա իր արարքների համար, ինչպես նշեց Ոլուանան, ամեն մեկս պատասխանատու ենք մեր արարքների համար ու մեր արարքները կարող են նաև անդրադառնալ մեր երեխաների կարմայի վրա(բայց դա արդեն այլ թեմա է )
Կյանքը արժանավայել ապրեք ու բարություն գործեք.. մահվանից հետո կյանքը տևում է էնքան ինչքան ձեզ հիշում են ու անցնում է էնքան լավ ինչքան լավ բաներ են հիշում ...
Վերջին խմբագրող՝ Արշակ: 25.12.2008, 12:46: Պատճառ: ջնջված է ջնջված գրառման մեջբերումը ու դրա պատասխանը
Loading your personal settings....
Կոմայի մեջ ընկած շատ մարդիկ, պատմում են, որ տեսել են Աստծուն, Հիսուսին, Դժողքը կամ Դրախտը և եթե դրանք սուտ լինեյին, ապա այդէան շատ մարդիկ չէին խոսի դրա նց մասին…Տարիներ առաջ, թերթերում մի սենսացիոն լուր տպագրվեց, ըստ որի, գիտնականները կարողացել են այնպիսի մի խորը փոս փորեն, որտեղից լսվում էին Դժողքից եկող ձայներ՝ ատամների կրճտոց, լաց ու կոծ, աղաղակներ և այլն…
![]()
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Ապեր տենց հիմա որ Գուգլում գրես կարողա Սատանեքի հետ նկարված մարդիկ էլ գտնվեն...
Մի քիչ Ռեալի նայեք էլի...
Հիմա կարողա մեր հարևաններից մի 5-6 հատ ալկաշ ինձ համառորեն համոզեն որ Տիգրան Մեծին են տեսել.. ես սկսեմ տարածել որ Տիգրան մեծը կենդանիա ու մեր կողքի շենքիցա... կարողա սենց մի որոշ ժանանակ հետո մարդիկ սկսեն դրան էլ հավատալ...![]()
Loading your personal settings....
Լավ էր ասված, բայց չես կարծում, որ եթե սուտ լիներ, այդքան մարդ ոնց կարող էր, համարյա նույն բները պատմել. խոսքը Կոմայի մեջ ընկածների մասին է և, ի դեպ, բոլորն էլ, կոմայից ուշքի գալուց հետո, որ նրանք անցնում են մի նեղ ու մութ թունելի միջով…
ՀԳ. Հորս ընկերներից մեկն էլ, ով նույնպես կոմայի մեջ էր ընկել, նույնպես ասում է այդ թունելի մասին ու, որ տեսել է Հիսուսին ու խոսել է հետը (նա մինչ այդ աթեիստ էր և չեր հավատում Աստծուն և հանդերձյալ կյանքին, բայց Կոմայից հետո, դարձավ իսկական հավատացյալ)… ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ…
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ