User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատու՞մ եք, որ մահից հետո կյանք կա

Քվեարկողներ
133. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, հավատում եմ

    75 56.39%
  • Ոչ, չեմ հավատում

    34 25.56%
  • Չեմ կարող պատասխանել

    24 18.05%
Էջ 7 67-ից ԱռաջինԱռաջին ... 345678910111757 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 991 հատից

Թեմա: Մահ... իսկ հետո՞

  1. #91
    Սկսնակ անդամ alone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Riddle-ի խոսքերից
    Մահ... իսկ հետո՞... Նրանք, ովքեր կարող են մեզ ասել, դեռ չգիտեն պատասխանը, իսկ նրանք, ովքեր գիտեն, արդեն չեն կարող ասել...
    Իսկ որտեխ մնաց «Կլինիկական մահը» կամ «Լեթարգիկ քունը»
    ԲԱՐԵՎ

  2. #92
    Սկսնակ անդամ alone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Դու ևս մի անգամ հաստատում ես իմ ասածը, այն է՝ դու, ինչպես և շատերը, առասպել, հեքիաթ կամ ֆանտաստիկա ես համարում այն ամենը, ինչի մասին գաղափար չունես։

    Նույն հաջողությամբ ինձ համար էլ ծիծաղելի է (քո երևակայությունը ամենայն հավանականությամբ չի բավականացնի պատկերացնելու համար, թե ինչ աստիճանի ) այն, որ դու և շատ ուրիշներ կարծում եք, որ ընդամենը մի կյանք եք ապրում, որից հետո հայտնվում եք կամ ինչ-որ երկնային արքայությունում՝ դրախտում, որտեղ միայն հեքիաթային փերիներ ու թևիկներով հրեշտակներ են սավառնում, կամ էլ դժոխքում, որտեղ պոզավոր սատանաները մարդկանց վիթխարի կաթսաների մեջ հավերժ այրում են։ Ճիշտն ասած՝ հենց դրանք են ինձ հեքիաթ հիշեցնում։ Դրանից էլ լավ հեքիա՞թ։
    Ամբողջ հարցն այն է, որ մարդիկ հաճախ չեն գիտակցում, որ այդ դժոխք ու դրախտ կոչվածներն իրականում սիմվոլիկ նշանակություն ունեն։

    Իսկ ինչ վերաբերում է հոգու՝ «գնդակի նման գլորվելուն ու մեկ այլ մարմնի մեջ խցկվելուն», ապա չեմ հիշում, որ այստեղ որևէ մեկը նման բան ասած լինի։ Եթե կյանքում մարդկանց քայլելը կամ ընդհանրապես շարժվելը գլորվել եք համարում, այդ դեպքում հոգու՝ մարմնից դուրս գալն էլ կարելի է գլորվել անվանել։ Բացի դրանից, հոգին ոչ մի տեղ չի «խցկվում», այլ մտնում է, բայց ոչ թե նախորդ մարմնից դուրս գալուց անմիջապես հետո, այլ որոշակի փուլեր անցնելուց հետո, որոնք տարբեր մարդկանց մոտ տարբեր են լինում։
    Ախր այս թեման այն թեմաներից է, որտեղ ցանկալի է պարզապես կարծիք
    հայտնել,այլ ոչ թե մթնոլորտ շիկացնել: Ասեմ ինչու.
    Նախ հոգևոր զրույցը պետք է լինի այնպիսին, որ ազնվացնի,մաքրի ու կատարելագործի մասնակիցներին և շրջապատը:
    ԵՎ երկրորդ՝ մեծ հոգևոր ուսուցիչները ոչ թե զրուցել կամ կարդացել են մեր
    նման, այլ ամբողջ հոգով , էությամբ տրվել ու ապրել են տարբեր կրոններով:
    Ու խոստովանել են, որ ամեն անգամ հասել են միևնույն կետին
    ԲԱՐԵՎ

  3. #93
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Ժող հոգու մասին ինչ-որ մեկը կուզենա լսել,հոգեբանի և հոգեբուժից,այստեղ տպեմ,կամ առանձին թեմա...

  4. #94
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Հավատու՞մ եք, որ մահից անդին ինչ-որ բան կա, թե՞ համարում եք, որ մահը վերջն է ամեն ինչի։ Անկասկած, ամեն մեկն էլ իրեն գոնե մի անգամ այս հարցը տված կլինի, բայց շատերը, որոշ ժամանակ դրա մասին մտածելոուց հետո, հաճախ պատասխան չգտնելով, թողնում են այդ միտքը և այդպես էլ մնում անորոշ վիճակում՝ ստիպված հաշտվելով նորին մեծություն Անխուսափելիի հետ...

    Ժամանակակից բժշկության մեջ (ամենահին ոչ միստիկական) կա մի ախտանիշ, որն անվանվում է ֆրանսերեն «դեժա վյու» բառերով։ Դա մի հոգեվիճակ է, երբ մարդուն թվում է, թե ներկայիս զգացողությունը ճշգրտորեն տեղի է ունեցել անցյալում։ «Դեժա վյու», մի զգացողություն, որ ներկայումս դիտված ամեն ինչը (մարդիկ, իրադարձություններ, իրավիճակներ) արդեն դիտվել է անցյալում։ Հոգեկան հիվանդության ախտանիշների շարքին են դասվում նաև «դեժա անտանդյո»՝ արդեն լսած, և «դեժա էպրովե»՝ արդեն զգացած, ախտանիշները։Հավանաբար շատերը, բնականոն կյանքում հոգեպես առողջ լինելով, ունեցել են նման զգացողություններ՝ զարմանալով դրանց պայծառության ու արժանահավատության վրա։

    Արտասահմանում կատարած հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց երկու երրորդն ունեցել է այդ զգացողությունները։
    Հիմնվելով բազմաթիվ գիտափորձերի արդյունքների, ինչպես նաև զանազան փաստերի վրա՝ այժմ արդեն կարելի է վստահաբար պնդել հոգու գոյության մասին, այն մասին, որ կյանքը չի սկսվում ծնունդով և չի ավարտվում մահով։ Այսինքն՝ խոսքը վերամարմնավորումների շղթայի՝ անոչնչանալի թաղանթի մշտական նորացման մասին է։ Այդ մասին նախկինում խոսել են նաև ճանաչված հեղինակությունները։ Օրինակ, Վոլտերը նշել է. «Երկու անգամ ծնվելն ավելի զարմանալի չէ, քան մեկ անգամը. բնության մեջ ամեն ինչ ենթարկված է վերածննդի օրենքին»։ Կամ, Ա. Էյնշտեյնն ասել է. «Գիտությունը չի կարող բացարձակ հավաստի փաստարկներ բերել հավերժական վերադարձի գաղափարի դեմ»։

    Վերամարմնավորման տեսությունը հստակ հիմնավորում է ստանում հատկապես այն սեանսների ժամանակ, որոնք իրականանում են մարդուն քնի և արթնության միջև գտնվող վիճակի մեջ ընկղմելու մեթոդով, որ առանձնակի դրսևորվում է ինտուիցիան։ Այդ ժամանակ մարդն ընկալում է իրականությունը, միաժամանակ նրա գիտակցության մեջ հայտնվում են անցյալի նույնքան վառ տեսարաններ։
    Մարմնավորումների միջև ընկած ժամանակահատվածում հոգևոր աշխարհում անձի գտնվելը կախված է երկրային կյանքի արդյունքներից, երբ ամեն մի արարք կամ միտք պայմանավորում է կոնկրետ հետևանքները (պատճառահետևանքային օրենք)։ Բնության մեջ չկան պարգևներ կամ պատիժներ, գոյություն ունի միայն պատճառ և հետևանք։ Հանճարները կամ գերշնորհալի երեխաները ոչ թե աստվածային շնորհների օրինակ են, այլ նախորդ կյանքում համառ աշխատանքի արդյունք։ Այս կյանքում հանդիպող բոլոր հանգամանքները առանց բացառության մեր նախկին գործողությունների արդյունք են, այսինքն՝ մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, որոնք ինքներս ենք նախապատրաստել։ Իրենց հերթին մեր ներկայիս արարքները ձևավորում են ապագա կյանքի պայմանները։

    Վերամարմնավորման գաղափարի գիտակցումը, բացի արտասովոր լինելուց, օգնում է մարդուն բուժվել ներկա կյանքի ախտերից, հատկապես նևրոզներից, ֆոբիաներից։ Ահա ասվածը հաստատող մի դեպք։ Քառասունհինգամյա մի ճարտարագետ անբացատրելի վախ էր զգում և ցավեր՝ մեջքի շրջանում, եթե նրա հետևից գնում էին 2-3 մարդ։ Ռեգրեսիայի ժամանակ (նախորդ կյանքի մեջ ընկղմվելը և վերհիշելը) նա տեսավ, որ ինչ-որ ժամանակ սպանվել է մեջքին արձակած կրակոցից։ Այնտեղ, ուր մխրճվել էր գնդակը, նա խալ ուներ։ Բացատրական զրույցից հետո վախն անհետացավ։

    Հիշենք 70-ական թվականների սենսացիան։ Արևմտյան Բեռլինում ապրող տասներկուամյա Էլենա Մարկարդը, ծանր հարվածից հետո գիտակցության գալով, սկսել է խոսել անթերի իտալերեն, որին նախկինում չէր տիրապետում։ Ընդ որում՝ աղջիկը պնդում էր, որ իր անունը Ռոզետա Կաստելյանի է, ծնվել է Իտալիայում, 1887 թ., մահացել է 1917 թ.։ Երբաղջկան տարել են այն տունը, որի հասցեն նա նշել էր, դուռը բացել է վաղուց մահացած Ռոզետայի դուստրը։ Էլենան, ճանաչելով նրան, ասել է. «Ահա իմ դուստր Ֆրանսան»։

    Ահա մեկ այլ հետաքրքիր պատմություն։ Տիտու անունով մի տղա սկսել է պնդել, թե իր անունը Սուրեժ Վարմա է, ունի կին՝ Ումա անունով, և երկու երեխա։ Իբր ինքը Ագրայի խանութներից մեկի տերն է։ Վախեցած ծնողները երեխային վերցնում են և գնում Ագրա, և պարզվում է, որ այդ քաղաքում իսկապես ապրել էր ոմն Վարմա, որը հինգ տարի առաջ իր խանութի առջև սպանվել էր գլխին արձակված կրակոցներից։ Հանգուցյալի այրին որոշում է հանդիպել այդ տարօրինակ տղային և երեխաների հետ միասին գնում է նրա մոտ։ Տղան երեխաներին էլ է ճանաչում, ասում նրանց անունները, ինչպես նաև նշում այնպիսի մանրուքներ, որոնք կարող էին իմանալ միայն այրին և ինքը՝ հանգուցյալը։ Այն տեղերում, որտեղ սպանվածի վերքերն էին եղել, Տիտուն խալեր ուներ, իսկ գնդակի ելքի տեղում՝ սպիներ։
    ....իսկ հետո սկիզբ նոր կյանքի/ բա բայց իմ կարծիքով պետք չե որ մենք մտածենք դրա մասին.....
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  5. #95
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Vro-ի խոսքերից
    ....իսկ հետո սկիզբ նոր կյանքի/ բա բայց իմ կարծիքով պետք չե որ մենք մտածենք դրա մասին.....
    Այդ դեպքում ինչո՞ւ եք թեմա բացել «Ո՞րն է նպատակը» անունով: Իմ կարծիքով պետք չէ, որ մենք մտածենք դրա մասին... ամեն մարդ տարբեր նպատակներով է այս աշխարհ գալիս...
    Ներեցեք, որ օֆֆտոպ եմ անում, բայց չգիտեի, թե որ թեմայում ճիծտ կլիներ սա գրել.....
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  6. #96
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Այդ դեպքում ինչո՞ւ եք թեմա բացել «Ո՞րն է նպատակը» անունով: Իմ կարծիքով պետք չէ, որ մենք մտածենք դրա մասին... ամեն մարդ տարբեր նպատակներով է այս աշխարհ գալիս...
    Ներեցեք, որ օֆֆտոպ եմ անում, բայց չգիտեի, թե որ թեմայում ճիծտ կլիներ սա գրել.....
    ես նկատի ունեմ որ դրա մասին չմտածենք, թե ինչ կա մահից հետո, որովհետև համոզված եմ մեզանից ոչ ոք չի տեսել դա, այնպես որ իչքան ել որ մտածենք դրա մասին մեկե չեք կարող հստակ ասել թե ինչ կա մահից հետո, բայց եր նոր կյանքա սկսվում դա հաստատ է, նայած ում համար ինչ կյանք: Պարզապես հիմա որ դեռ ապրում ենք իմաստ չկա մտածել թե ինչ կլինի մահից հետո. մի խոսքով կարճ ասեմ, ես հավատում եմ դրախտին և դժողքին, ուստի քանի դեր ողջ եմ աշխատեմ այնպես ապրել որ հայտնվեմ մահիցս հետո դրախտում:
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  7. #97
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Vro-ի խոսքերից
    ես նկատի ունեմ որ դրա մասին չմտածենք, թե ինչ կա մահից հետո, որովհետև համոզված եմ մեզանից ոչ ոք չի տեսել դա, այնպես որ իչքան ել որ մտածենք դրա մասին մեկե չեք կարող հստակ ասել թե ինչ կա մահից հետո, բայց եր նոր կյանքա սկսվում դա հաստատ է, նայած ում համար ինչ կյանք: Պարզապես հիմա որ դեռ ապրում ենք իմաստ չկա մտածել թե ինչ կլինի մահից հետո. մի խոսքով կարճ ասեմ, ես հավատում եմ դրախտին և դժողքին, ուստի քանի դեր ողջ եմ աշխատեմ այնպես ապրել որ հայտնվեմ մահիցս հետո դրախտում:
    Մենք չենք տեսնում նաև ռադիոալիքները, այլ գալարկտիկաները և այլն։ Ուրեմն չպե՞տք է ուսումնասիրենք դրանք։ Կարծեմ այդպիսի մտածողությունը միջնադարում էր ընդունված։ Աստծուն ևս աչքով չես տեսնում։
    Մեջբերում Vro-ի խոսքերից
    …մի խոսքով կարճ ասեմ, ես հավատում եմ դրախտին և դժողքին, ուստի քանի դեր ողջ եմ աշխատեմ այնպես ապրել որ հայտնվեմ մահիցս հետո դրախտում:
    Ինչպես տեսնում ես, այնուամենայնիվ դու էլ ես մտածում թե ինչ կլինի մահից հետո ու հույս ունես դրախտ ընկնել։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 12.08.2006, 14:17:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (20.08.2012), Խաչիկ-Ապեր (02.07.2010)

  9. #98
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    Ժող հոգու մասին ինչ-որ մեկը կուզենա լսել,հոգեբանի և հոգեբուժից,այստեղ տպեմ,կամ առանձին թեմա...
    Ասի ձեր կարծիքը իմանամ,դե որ չեք ուզում հենց դրա համար կդնեմ

  10. #99
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Մենք չենք տեսնում նաև ռադիոալիքները, այլ գալարկտիկաները և այլն։ Ուրեմն չպե՞տք է ուսումնասիրենք դրանք։ Կարծեմ այդպիսի մտածողությունը միջնադարում էր ընդունված։ Աստծուն ևս աչքով չես տեսնում։
    Ինչպես տեսնում ես, այնուամենայնիվ դու էլ ես մտածում թե ինչ կլինի մահից հետ ու հույս ունես դրախտ ընկնել։
    Ստուրագրում եմ
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  11. #100
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Մենք չենք տեսնում նաև ռադիոալիքները, այլ գալարկտիկաները և այլն։ Ուրեմն չպե՞տք է ուսումնասիրենք դրանք։ Կարծեմ այդպիսի մտածողությունը միջնադարում էր ընդունված։ Աստծուն ևս աչքով չես տեսնում։
    Ինչպես տեսնում ես, այնուամենայնիվ դու էլ ես մտածում թե ինչ կլինի մահից հետո ու հույս ունես դրախտ ընկնել։
    Այ քեզ անկապ համեմատություն թե ինչ կապ ուներ ռադիոալիքները........
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.08.2006, 17:15:
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  12. #101
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Vro-ի խոսքերից
    Այ քեզ անկապ համեմատություն թե ինչ կապ ուներ ռադիոալիքները........
    Շատ մեծ կապ ուներ: Իմ կարծիքով, համեմատությունը շատ էլ տեղին է:
    Մի՞թե դու հավատում ես միայն այն բաների գոյությանը, ինչ տեսնում ու շոշափում ես:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #102
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Ոչ հենց կակրազ ես այտ եմ ասում որ չպետք է հավատալ միայն այն բաներին որոնք մենք տեսնում ենք. չե մենք իրար չենք հասկանում ել չեմ շարունակի
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  14. #103
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    «Մահվան մասին մտածելիս ես լիովին հանգիստ եմ, որովհետև խորապես համոզված եմ, որ մեր Ոգին էակ է, որի բնությունը մնում է անխախտ, և որը գործելու է անընդհատ ու հավերժ»։
    Վ. Գյոթե
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (20.08.2012), Խաչիկ-Ապեր (02.07.2010)

  16. #104
    Սկսնակ անդամ Ճամփորդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2006
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
    Ես եղել եմ, կա՜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
    Հազար էսպես ձևեր փոխեմ,ձևը խաղ է անցավոր,
    Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։
    Հ. Թումանյան
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.09.2006, 06:25:
    Ով համաձայն չէ, թող ապացուցի հակառակը

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (20.08.2012), Խաչիկ-Ապեր (02.07.2010)

  18. #105
    Սկսնակ անդամ Ճամփորդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2006
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Հոգին չի մեռնում։ Մարմինը թողած երկրային փոսում
    Թափառում է նա Տիեզերական Լաբիրինթոսում։
    Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր երկրի,–
    Որ պայծառ, մաքուր, դարձերից հետո,– Քո գրկում բերկրի։
    Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած մի զոհ,–
    Մայրամուտային Եզերքը Կապույտ,– լույս եզերքը Քո...
    Եղիշե Չարենց
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.09.2006, 06:26:
    Ով համաձայն չէ, թող ապացուցի հակառակը

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (20.08.2012), Խաչիկ-Ապեր (02.07.2010)

Էջ 7 67-ից ԱռաջինԱռաջին ... 345678910111757 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեվարքից հետո (օրագիր)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1197
    Վերջինը: 19.04.2024, 22:28
  2. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  3. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  4. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •