Ողջուններս բոլոր ալումբցիներիդ. Ես շատ ուրախ եմ որ արդեն իմ առողջական վիճակս հնարավորություն է տալիս բոլորիդ հետ հեռակա կարգով զրուցելու:
Այս թեման ինձ բավականին հետաքրքրեց, եվ ես կարդացի գրեթե բոլոր գրվածքները այս բաժնում: Գիտեք ինչն է հետաքրքիր, սիրելի ակումբցի ժողովուրդ, ասես բոլորը գտնվում են հոլիվուդյան կամ բրազիլիական ֆիլմերի ազդեցության ներքո, որովհետև այնքան հեքիաթային մտքերի կարելի է հանդիպել: Զարմանում եմ: Քավ լիցի եթե ես խոսքերովս կամենում եմ որևէ մեկին վիրավորել, ծաղրել: Պարզապես, այնքան պարզ ու հստակ է հոգու գոյության գաղափարը և նույնքան պարզ և շիտակ է նրա միակ և անկրկնելի լինելու գաղափարը, որը այլ խոսքերը ավելորդ են: Հասկանում եք, եթե մենք ընդունում ենք Աստծո գոյությունը և մեզ էլ համարում ենք Նրա արարածներ , ապա պետք է նաև հասկանանք, որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով և նմանությամբ, ասել է թե իր նման բանական և անմահ: Ֆիզիկական անմահությունը միառժամանակ վերցվեց մարդուց մեղք գործելու պատճառով, սակայն, հոգու անմահությունը մնաց: Հոգին որևէ ձև կամ կերպար չունի. մենք սովոր ենք հոգին ընկալել ֆիլմային տարբերակներով: Հոգին լույս է մարդու մարմնի մեջ, լույս որը կենդանություն է պարգևում մարդուն: Եթե մարդը ապրում է սրբակենցաղ կյանքով ապա այդ լուսը ավելի է պաըծառանում և հակառակը: Այստեղից է գալիս այն գաղափարը, որ Քրիստոսին կամ սրբերին պատկերում են լուսեպսակով` Նիմբ-ով: Գիտականորեն ապացուցված է որ մարդկային մարմինը ունի ճառագայթում, և այդ ճառագայթումը տեղի է ունենում ի շնորհիվ հոգու այդ լույսի:
Միանգամից ասեմ որ ռեինկառնացիայի կամ վերամարմնավորման որևէ գաղափար ընդունելի չէ, քանի որ, գուցե կոպիտ հնչի, ամեն հոգի արարվում Աստծո կողմից հենց տվյալ մարմնի համար:
Ես կշարունակեմ այս թեման որոշ ժամանակ ուշ կներեք:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա
Էջանիշներ