ihusik-ի խոսքերից
Ամեն ինչ իմաստ ունի այս կյանքում և ամեն մի պատճառին հետևում է նրա հետևանքը ու երբ մի մարդ է ծնվում՝ ճակատագրով գալիս է կյանք՝ նրան տրված է լինում նաև որոշակի ապրելու սահման՝ իր կատարածի փոխհատուցումը ստանալու՝ ներդաշնակելու, լավն ու վատը հասկանալու՝ կյանքի դասը սովորելու և այդպես առաջ գնալու։ Անցյալի ճակատագիրն կրելու հետ մեկ տեղ ամեն ոք ունի ազատ անխախտ կամք, որով գործում է ներկայում, ընտրություն կատարում, որն էլ կանխորոշում է նրա ապագա ճակատագրի ընթացքը։ Ենթադրենք ինչ-որ մեկը ճակատագրով սահմանված պետք է ապրի 75 տարի ու 75 տարեկանում իր բնական մահով հեռանա այս կյանքից. դա նշանակում է, որ նրա ճակատագիրն նրան այդքան տարով կապել է կյանքին, որ նա կատարի իր գործն այս ֆիզիկական ոլորտում՝ սպառի այն էներգետիկ կապվածության բեռը, որ տրվել է նրան այս մարմնավորման համար, որն հենց ինքն է վաստակել ու հետևանքն է իր գործած արարքների, զգացմունքների ու ամենակարևորը՝ մտքերի, և միայն այս կյանքի համար նախատեսված այդ բեռը սպառելուց հետո նրան այլևս կապող ոչինչ չկա այս պահին և նա պետք է իր բնական մահով հեռանա կյանքից՝ թողնելով իր մաշված արդեն հագուստը՝ մարմինը ֆիզիկական։ Բայց ահա այդ մարդը՝ հասնելով օրինակ 45 տարեկանին ու կանգնելով մի մեծ կյանքի խնդրի առջև, փորձում է հեռանալ այդ խնդրից և ինքնասպանության ճանապարհով. ի՞նչ է կատարվում.
ինքնասպանություն կատարող անձի հոգում դեռ մնում է այն ճակատագրի ձգողականության ուժը, որը նրան կապում է կյանքին ու չսպառվելով դա հոգուն չի թողնում, որպեսզի նա հեռանա բոլոր այն հոգիների նման, որոնք հեռանում են իրենց բնական մահով այն նուրբ կամ հոգևոր ոլորտները, որտեղից հետո վերադառնում են նոր ծնունդի։ Եվ չկարողանալով հեռանալ երկրի ձգողականությունից մնում է նրա ցածրագույն ոլորտներում՝ մինչ կսպառվի այդ ձգողականությունը ու նաև այն երկրային տարիքը, որ սահմանված էր դրա համար։ Երկրային ոլորտներին մոտ գտնվելը հոգու համար շատ անցանկալի է իր ցածրագույն տատանումների ու նաև բազում վտանգների պատճառով (հոգեկանչության, ետ երկիր վերադառնալու ցանկության, ցածրագույն կրքերին տրվելու ու բավարարելու և դրանց անհնարինության, քանզի չկա արդեն ֆիզիկական մարմինը...) Այս ոլորտում հայտնված հոգին նմանվում է այն անեկդոտի հոգուն, որը կյանքում շատ էր սիրում ծխախոտ ու երբ հայտնվում է այն աշխարհում նրան ասում են, որ նա դժողք է ընկել, իսկ նա չի հասկանում թե ինչու՞ են այդպես ասում քանզի տեսնում է առատ ծխախոտ կա, միայն հետո է հասկանում, որ այնտեղ բոլորովին կրակ չկա ու հոգին տանջվում է ուժգին ցանկության ու այն բավարարել չկարողանալու միջև։ Կարելի է ասել նաև ինքնասպան հոգիների նաև անպաշտպան լինելու մասին այդ ցածրագույն ոլորտներում - ամեն ոլորտում ապրում են համապատասխան այդ ոլորտի էակներ։
Ինքնասպանությունը բոլորովին այլ է և չի կարելի համեմատել բնական մահով մահացած կամ աղետներից զոհված մարդկանց հետ, որոնք սպառել են իրենց հատկացված ժամանակն ըստ իրենց համապատասխան ճակատագրի և դրա համար է, որ բոլոր կրոնները դեմ եմ ինքնասպանությանը ու նախ և առաջ ելնելով հենց այդ քայլին դիմող հոգուն լավ կամ վատ լինելու նկատառումներից։
Վերևի գրառումս արել էի «Հոգեբանություն և փիլիսոփայություն» բաժնի «Ինքնասպանություն» թեմայում, բայց կարծում եմ շատ բաներ է ասում նաև այս թեմայի հետ կապված - անհրաժեշտ է զուգահեռներ անցկացնել և ուշադիր լինել պարզապես խոհելով այդ մասին և նաև ավելացնեմ այստեղ, որ ֆիզիկական ոլորտից հեռանալուց՝ այսպես ասած մահանալուց, հետո հոգին ուղևորվում է իր հոգու թրթիռներին համապատասխանող ոլորտը և գնում է այնտեղ երկրի վրա իր կուտակած պաշարով, որը սպառելուց հետո անհարժեշտություն է առաջանում, որպեսզի հոգին կրկին մարմնավորվի ու հավաքի մեղվի նման իր նեկտարը. ու հոգին սլանում է նոր դեպի մարմնավորում՝ ծնվելով այն ընտանիքում, որին կապված է ինքն իր իսկ ստեղծած ճակատագրով - Հավերժի ճամփորդներ ենք չէ՞։
Էջանիշներ