ես կասեի՝ այդ հասկացության տակ լրիվ այլ բան է հասկացվում - նայած ում կողմից..
չէ՞ որ իմ նկարագրած դեպքերն էլ են տղամարդուն բնորոշ.. իհարկե ոչ բոլոր տղամարդկանց..
և ճիշտ նույնը կարելի է ասել քաջության ու հոգու ամրության մասին.. որ բնորոշ են տղամարդուն, բայց ոչ բոլոր տղամարդկանց..
«տղամարդ կին» կարելի է լսել շարքային Հայից..
բայց, բարեբախտաբար, դեռ չի կարելի այն հանդիպել Հայ գրականության մեջ..
այսինքն՝ դա օգտագործվում է տեղի թե անտեղի..
ինչպես շատ այլ բաներ..
բայց դա դեռ հաստատագրված չէ ու դրան կոնկրետ իմաստ ամրագրված չէ Հայոց լեզվում..
դուրս է գալիս, որ այն ամեն մարդ կարող է հասկանալ յուրովի..
այսինքն՝ վերագրել տղամարդուն (որոշ տղամարդկանց) հատուկ որևէ գծեր կոնկրետ անձին (կնոջը, աղջկան) ում հասցեագրված է եղել «տղամարդ կին» արտահայտությունը..
և այդ արտահայտությունը բացասաբար ընդունող մարդուն էլ երբեք չի կարելի մեղադրել Հայոց լեզվին թերի տիրապետելու մեջ..
հետաքրքիր է..Իհարկե![]()
մտքիս լինի՝ թուրք կամ քուրդ ծանոթներիցս մեկին հարցնեմ «ղզիկ» բառի կոնկրետ իմաստը..
բայց ինձ թվում էր, թե այդ բառը, անուղղակի իմասով, հենց հասկացվում էր որպես «կին տղամարդ»..
ուրեմն չեմ տեսնում դա կնոջը հասցեագրելու լոգիկան..
![]()
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Կարելի է, մեղադրում եմ:
Եթե մարդն այլ կերպ է ընկալում, դա իր խնդիրն է: Որովհետև այդ արտահայտությունը որոշակի իմաստ, նշանակություն ունի: Եթե վաղը կսկսեն այդպես անվանել տղամարդու քայլվածք ունեցող կանանց, ապա անձամբ ես ԴԵՄ ԵՄ այդ արտահայտության կիրառմանը այդ կոնտեքստով: Եթե Պողոսը այդպես կանվանի իր կարծիքով տգեղ կնոջը, ապա կասեմ. «գլուխդ պատովն ես տվել»:
Աղայանը բավական լավ բացատրում է այդ բառի կիրառումը.
4. ած. գ. փխբ. Քաջ, կտրիճ, անվեհեր (մարդ)
5. ած. Սիրտը ամուր, վիշտը՝ անհաջողությունը համբերությամբ կրող, տոկուն
Իսկ մնացածը արդեն կոնկրետ սուբյեկտի խնդիրն է: Եթե այդ սուբյեկտն այլ կերպ է ընկալում, դա չի նշանակում, որ արտահայտությունը չպիտի կիրառվի, պիտի մեր լեզվից հանենք, շպրտենք![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
նախ և առաջ արի քո գրած երկու կետերից ուշադրություններս ավելի սևեռենք 5-րդի վրա..
որովհետև 4-րդի մոտ պարզ Հայերենով ինքդ մեջբերել ես «փխբ».. ինչը նշանակում է «փոխաբերական»..
իսկ փոխաբերական իմաստով օգտագործվող բառը ոչ միշտ կարելի է ուղիղ իմաստով օգտագործել..
ինչ վերաբերում է մյուս կետին..
անձամբ ես դժվարությամբ եմ ինձ պատկերացնում արտահայտվելիս «էդ մարդը շատ տղամարդա»՝ ի նկատի ունենալով «էդ մարդը շատ ամուր սիրտ ունի» ..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Դե, տենց որ խորանանք, ես էլ կարող եմ իմ սուբյետկիվ բացատրությունները տալ «ղզիկ» աղջիկների վերաբերյալ (բայց էդպես աղջիկների առնվազն 80 տոկոսը ղզիկ դուրս կգա, ընդ որում՝ ոչ դրական իմաստով): Ամբողջ հարցն այն է, որ դա կլինի էդ բառին զուտ իմ կողմից սուբյեկտիվորեն վերագրված իմաստ, բայց ոչ ընդունված իմաստ, քանի որ որքանով ինձ է հայտնի, ղզիկ բառն օգտագործվում է բացառապես տղաների հետ կապված։
Կարևորն էն ա, որ դու չես վիրավորվում։Վիրավորական, կոպիտ գրառում![]()
![]()
Քո ասածը ոնց որ թե լրիվ ուրիշ մուլտիկից ա։Ղզողլանն ու ղզիկը նու՞նն են։
Ղզողլանը, իմ իմանալով, հենց էն տղամարդկակերպ աղջիկներն են՝ կոպիտ, ոչ կանացի, տղամարդկային շարժուձևով, երբեմն՝ նաև կենցաղով, ու էդ բառը, որքան գիտեմ, գործածվում է հենց միայն աղջիկների մասին խոսելիս, մինչդեռ «ղզիկ», իմ իմանալով, ասում են միայն տղաներին, մասնավորապես՝ կանացի շարժուձև, խոսելաձև, միմիկա ու ընդհանրապես պահվածք ունեցող տղաներին։
Չեմ կարծում, թե «ղզիկն» ու «ղզողլանը» նույն բանն են, քանի որ անձամբ ես «ղզիկ» բառը լսել եմ միայն տղաների վերաբերյալ, իսկ «ղզողլանը»՝ միայն աղջիկների։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Փոխարենը լայնորեն կիրառվում ա «տղամարդ կին» արտահայտությունն հենց այդ իմաստով: Իսկ փոխաբերական է թե ուղիղ, այնքան էական չէ, եթե կիրառվում է: Իսկ հենց ամբողջ խնդիրն էլ այն է, որ ինքը ուղիղ իմաստով չի կիրառվում, այսինք «տղամարդ կին» արտահայտությունը չի նշանակում, որ այդ կինը արու ա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այ միայն ընդգծածս բառն ես սխալ գրել: Մնացածը ճիշտ ա: Իսկ այդ բառը հանգիստ կարելի է փոխարինել «հիմնականում» բառով ու գրածդ ճիշտ կստվացվի:
Ղզիկ ասելով բոլորն էլ հասկանում են աղջկական հատկություններ ունեցող մարդ: Աղջկակական հատկություն ունենալ չի նշանակում, որ բոլոր աղջիկներն այդ հատկությունն ունեն, ճիշտ այնպես, ինչպես եթե կա «տղամարդ կին» արտահայտությունը, ապա դա չի նշանակում, որ բոլոր տղամարդիկ այդ հատկությունն ունեն:
Ղզիկ արտահայտությունն ինքս տարբեր անգամներ լսել եմ, որ կիրառվում է աղջկա նկատմամբ: Ասենք երբ վերջինս ժամերով լալիս է ու ծնողը սաստում է. «դե հերիք է ղզիկություն անես, մի քիչ քեզ հավաքիր»:
Ու այո, թեև սակավ, բայց կիրառվում է: Որքանով է ճիշտ այն կիրառելը չեմ ուզում վիճել: Ինքս այդ բառը ընդհանրապես չեմ սիրում: Բայց որ կիրառվում է՝ փաստ է: Ի դեպ ընդհանրապես հայերեն բառ չէ, ինչպես գիտենք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նույն մուլտիկն ա, էրեկ եմ նայել:
Ղզիկը ղզողլանի փաղաքաշական ձևն ա: Չնայած չեմ իմանում, թե ոնց կարելի ա ղզողլանին փաղաքշել:
Քանի որ ղզողլանը հերմոֆրոդիտ կսնայք են, ապա երբ տղամարդուն են ասում ղզիկ, ստացվում ա, որ ինքն էլ նրանից ունի, բայց դե կնգանից չի տարբերվում: Կարճ ասած ղզիկ ա
Մնում ա ճշտել, թե թուրքերն իրոք ղզողլանը տրանսն ա, թե ոչ, կամ հերմոֆրոդիտը .. պիտի որ տենց էլ լինի
Ղզիկը տղաներին բնորոշող ածական է, որը նշանակում է տղայի շնորք չունեցող, աղջկական ձևերով: Իսկ ղզողլանը աղջիկներին բնորոշող հատկանիշ է, որը նշանակում է կոպիտ, տղայական, որձղազական (ինչպես արեդն նշել է Ուլուանան իր նախորդ գրառման մեջ):
Տրանսսեքսուլն էլ լրիվ ուրիշ օպերայից էր, ու ինքը հեչ չի ուզում մեր էս թեմայում հայտնվել:![]()
Հա, շատ հնարավոր է, որ ի սկզբանե էդպես եղած լինի, բայց ներկայումս կարծես թե դրանք երկու տարբեր իմաստներ են ցույց տալիս։
Հա, նման մի բան։իսկ «ղզողլան»-ն էլ դա նույն «տրանսսեքսուալ»-նա..
բայց ամեն դեպքում ճշտելա պետք..![]()
Արժե մի հատ նայել բացատրական բառարանի մեջ։ Չուկ, նայի, գրի, էլի։ Բայց քեզ ոչ ձեռնտու մասերը (եթե այդպիսիք լինեն) հանկարծ չվերացնես
(կատակ
):
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
համաձայն եմ, որ կիրառվումա.. հետն էլ լայնորեն..
բայց ամբողջ հարցը նրանումա, թե որքան կոռեկտ է դա կիրառելը..
ու նորից նշեմ, որ քանի որ այդ արտահայտությունը դեռ ամրագրված Հայոց լեզվի կողմից, տարբեր մարդիկ իրավունք ունեն այն հասկանալ յուրովի..
օրինակ այս թեմայի համար 12 գրառմանս մեջ ես այլ արտահայտություններ էլ էի բերել, որոնք այսօր լայն կիրառություն ունեն..
ասենք օրինակ՝ «թքել»-ը լայն կիրառվում է, որպես «մահացավ», «խայտառակ եղավ», «կրակն ընկավ»..
բայց արդյո՞ք կոռեկտ է այդպես արտահայտվելը..
կամ, նույն գրառումիցս, «վառի հըլը»-ն օգտագործվում է որպես «պատկերացրու»..
ուրեմն կարելի՞ է արդյոք հանգիստ խղճով ամենուր օգտագործել «վառել չես կարա»՝ «պատկերացումից զուրկ ես»-ի փոխարեն..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ