Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Տղայակերպ, գռեհիկ, անտաշ կամ չգիտեմ, կախված կոնկրետ դեպքից: Համենայն դեպս նկարագրածներիցդ ոչ մեկը չի համապատասխանում «տղամարդ կին» տերմինին: Այդ հասկացության տակ լրիվ այլ բան է հասկացվում
ես կասեի՝ այդ հասկացության տակ լրիվ այլ բան է հասկացվում - նայած ում կողմից..
չէ՞ որ իմ նկարագրած դեպքերն էլ են տղամարդուն բնորոշ.. իհարկե ոչ բոլոր տղամարդկանց..
և ճիշտ նույնը կարելի է ասել քաջության ու հոգու ամրության մասին.. որ բնորոշ են տղամարդուն, բայց ոչ բոլոր տղամարդկանց..

«տղամարդ կին» կարելի է լսել շարքային Հայից..
բայց, բարեբախտաբար, դեռ չի կարելի այն հանդիպել Հայ գրականության մեջ..
այսինքն՝ դա օգտագործվում է տեղի թե անտեղի..
ինչպես շատ այլ բաներ..
բայց դա դեռ հաստատագրված չէ ու դրան կոնկրետ իմաստ ամրագրված չէ Հայոց լեզվում..

դուրս է գալիս, որ այն ամեն մարդ կարող է հասկանալ յուրովի..
այսինքն՝ վերագրել տղամարդուն (որոշ տղամարդկանց) հատուկ որևէ գծեր կոնկրետ անձին (կնոջը, աղջկան) ում հասցեագրված է եղել «տղամարդ կին» արտահայտությունը..

և այդ արտահայտությունը բացասաբար ընդունող մարդուն էլ երբեք չի կարելի մեղադրել Հայոց լեզվին թերի տիրապետելու մեջ..




Իհարկե
հետաքրքիր է..
մտքիս լինի՝ թուրք կամ քուրդ ծանոթներիցս մեկին հարցնեմ «ղզիկ» բառի կոնկրետ իմաստը..
բայց ինձ թվում էր, թե այդ բառը, անուղղակի իմասով, հենց հասկացվում էր որպես «կին տղամարդ»..
ուրեմն չեմ տեսնում դա կնոջը հասցեագրելու լոգիկան..