Դե, տենց որ խորանանք, ես էլ կարող եմ իմ սուբյետկիվ բացատրությունները տալ «ղզիկ» աղջիկների վերաբերյալ (բայց էդպես աղջիկների առնվազն 80 տոկոսը ղզիկ դուրս կգա, ընդ որում՝ ոչ դրական իմաստով): Ամբողջ հարցն այն է, որ դա կլինի էդ բառին զուտ իմ կողմից սուբյեկտիվորեն վերագրված իմաստ, բայց ոչ ընդունված իմաստ, քանի որ որքանով ինձ է հայտնի, ղզիկ բառն օգտագործվում է բացառապես տղաների հետ կապված։
Կարևորն էն ա, որ դու չես վիրավորվում։Վիրավորական, կոպիտ գրառում![]()
![]()
Քո ասածը ոնց որ թե լրիվ ուրիշ մուլտիկից ա։Ղզողլանն ու ղզիկը նու՞նն են։
Ղզողլանը, իմ իմանալով, հենց էն տղամարդկակերպ աղջիկներն են՝ կոպիտ, ոչ կանացի, տղամարդկային շարժուձևով, երբեմն՝ նաև կենցաղով, ու էդ բառը, որքան գիտեմ, գործածվում է հենց միայն աղջիկների մասին խոսելիս, մինչդեռ «ղզիկ», իմ իմանալով, ասում են միայն տղաներին, մասնավորապես՝ կանացի շարժուձև, խոսելաձև, միմիկա ու ընդհանրապես պահվածք ունեցող տղաներին։
Չեմ կարծում, թե «ղզիկն» ու «ղզողլանը» նույն բանն են, քանի որ անձամբ ես «ղզիկ» բառը լսել եմ միայն տղաների վերաբերյալ, իսկ «ղզողլանը»՝ միայն աղջիկների։
Էջանիշներ