Էդ ո՞րն ա…Էթիկայի որոշակի կանոնների պահպանման դեպքում՝ ոչ:
Չեմ հավատում:Իմ անձնական փորձից ասեմ՝ ոչ: Ես չորս տարի է, սարսափելի չափերով եմ ծխում: Ինչպես է ձեզ՝ բանակում մի երեկոյի մեջ 10 տուփ զինվոր ծխելը:
Ֆիզիկական կախվածությունը չէ, որ պարտադիր գործածելու պահանջ է ի հայտ բերում:Բայց պահի տակ ամիսներով չեմ ծխում, որովհետև կարիքը չեմ զգում: Փաստորեն, ֆիզիկական կախվածություն չկա:
Շատ յուրահատուկ, բայց զարմանալիորեն ոչ ստույգ պատկերացումներ ունես թեյի, երեխաների, արվեստի, ամուսնության, կոմֆորտի և ամենայն գեղեցիկի, միևնույն ժամանակ մարդու մոտ կախվածություն առաջացնող նյութերի մասին:Իսկ հոգեբանական կախվածություն՝ այն ես թեյից էլ ունեմ, կոմֆորտից էլ, լավ մարդկանցից էլ: Այդ կախվածություններն են, որ կապում են ինձ կյանքից ու ստիպում են գնահատել այն: Երեխան կախվածություն է: Ամուսնությունը կախվածություն է: Գեղեցիկ, հագեցած կյանքը կախվածություն է: Արվեստը կախվածություն է:
Լավ է՝ չասացիր, որ սննդից էլ ունես ֆիզիկական կամ հոգեկան կախվածություն:
Մնացածին չանդրադառնամ. միայն ասեմ, որ «կախվածության համախտանիշ»-ի հիմքում ընկած են մարդու կենտրոնական նյարդային համակարգում մարդու տրամադրությունը, վարքագիծը կարգավորող «կենտրոններ»- ի ֆիզիոլոգիական, կենսաքիմիական լրջագույն պրոցեսները, դրանց հետևանքով առաջացող խանգարումները, որոնք աղավաղում են նույն այդ մարդու հոգեկան և ֆիզիկական առողջությունը՝ ամենալայն իմաստով:
Հա, ասեմ, որ թեյը տեսականորեն կարող է առաջացնել կախվածություն՝ շա՜տ մեծ քանակներով և շա՜տ հաճախ օգտագործելու դեպքում:
Փաստ է: Ծխողներս, ինքներս մեզ վնասելով, վնասում ենք նաև մեզ շրջապատողներին: Ծխախոտը, բացի նիկոտինը, պարունակում է նաև ուռուցքածին նյութեր: Մի մոռացիր նաև ծխի անմիջական հետևանք հանդիսացող շնչական, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները:Լավ եմ անում՝ ծխում եմ: Ինչպես թերհաս մանուկների մոտ է մոդա չորս տարեկանից ծխելը, որ իրենց տղամարդ զգան, այն պես էլ երիտասարդության մեջ է մոդա ընկել՝ սկզբում բուսակերությունը (վայ-վայ, էն պուպուշ գազանիկներին ո՞նց են իմ նման հրեշները ուտում), հետո էլ ծխախոտի դեմ պայքարը:
Սա՞ է ձեր ազատությունը, երբ ճնշում եք, պարտադրում եք մարդկանց «ազատության» ձեր իդեալը:
Քեզ ո՞վ է պարտադրում, որ չծխես: Ծխիր, բայց այնտեղ որտեղ չես ոտնահարում մյուսների ազատ ապրելու իրավունքը:Լավ եմ անում՝ ծխում եմ: Ամեն ինչ լավ է, եթե դրա մեջ կուլտուրա կա, իսկ չարաշահելիս ամեն ինչ էլ չարիքի է բերում: Սա իմ ընտրությունն է: Ես ոչ ոքի չեմ պարտադրում ծխել՝ ոչ հոգեբանորեն, ոչ ֆիզիկապես: Որովհետև հարգում եմ ձեր ընտրելու իրավունքը: Դուք էլ իմը հարգեք:
Հասարակությունը պետք է հնարավորինս պայքարի, իր առողջ լինելու համար, անկախ նրանից դա ինձ ու քեզ դուր գալի՞ս է, թե՞ ոչ:
Էջանիշներ