Էդ ո՞րն ա…
Չեմ հավատում:
Ֆիզիկական կախվածությունը չէ, որ պարտադիր գործածելու պահանջ է ի հայտ բերում:
Շատ յուրահատուկ, բայց զարմանալիորեն ոչ ստույգ պատկերացումներ ունես
թեյի, երեխաների, արվեստի, ամուսնության, կոմֆորտի և ամենայն գեղեցիկի, միևնույն ժամանակ մարդու մոտ կախվածություն առաջացնող նյութերի մասին:
Լավ է՝ չասացիր, որ սննդից էլ ունես ֆիզիկական կամ հոգեկան կախվածություն:
Մնացածին չանդրադառնամ. միայն ասեմ, որ «կախվածության համախտանիշ»-ի հիմքում ընկած են մարդու կենտրոնական նյարդային համակարգում մարդու տրամադրությունը, վարքագիծը կարգավորող «կենտրոններ»- ի ֆիզիոլոգիական, կենսաքիմիական լրջագույն պրոցեսները, դրանց հետևանքով առաջացող խանգարումները, որոնք աղավաղում են նույն այդ մարդու հոգեկան և ֆիզիկական առողջությունը՝ ամենալայն իմաստով:
Հա, ասեմ, որ թեյը տեսականորեն կարող է առաջացնել կախվածություն՝ շա՜տ մեծ քանակներով և շա՜տ հաճախ օգտագործելու դեպքում:
Փաստ է: Ծխողներս, ինքներս մեզ վնասելով, վնասում ենք նաև մեզ շրջապատողներին: Ծխախոտը, բացի նիկոտինը, պարունակում է նաև ուռուցքածին նյութեր: Մի մոռացիր նաև ծխի անմիջական հետևանք հանդիսացող շնչական, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները:
Քեզ ո՞վ է պարտադրում, որ չծխես: Ծխիր, բայց այնտեղ որտեղ չես ոտնահարում մյուսների ազատ ապրելու իրավունքը:
Հասարակությունը պետք է հնարավորինս պայքարի, իր
առողջ լինելու համար, անկախ նրանից դա ինձ ու քեզ դուր գալի՞ս է, թե՞ ոչ:
Էջանիշներ