Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչ որ բան գիտեք, բայց ինչ որ կիսատ գիտեք
Թմրանյութի կախվածությունը լրիվ այլ է, ծխախոտինը, եթե դա կարելի է կախվածություն համարել, այլ է: Մարդը կախվածություն ունի գիտությունից, առանց որի մարդն անգրագետ է` «նախամարդ», հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է տարբերել քարեդարյան ժամանակաշրջանի մարդուն այսօրվա մարդուց: Եթե նույնիսկ ճանաչում եք նման մարդկանց, ովքեր ծխախոտի գերիներ են, չեմ կարող հերքել, իհարկե, բայց համաձայնեք, որ դա հիմք չէ ընդհանուր առմամբ հայտարարելու, որ ծխախոտը գերի է վերցնում մարդուն:
Ես էլի ստիպված պետք է կրկնեմ որ գիտությունը այդ կախվածությունը չէ
օրինակ եթե ես հայտարարեմ որ ես կարող եմ ապրել առանց ծխախոտի դա շատ նորմալ կնկալվի ու կհասկացվի որ ես հայտարարում եմ որ ես կախվածություն չունեմ ծխախոտից, ես չեմ տանջվում նրա պակասից և այլն...
իսկ եթե ես հայտարարեմ որ ես կարող եմ ապրել առանց գիտության մարդիկ պարզապես կծիծաղեն, որովհետև դա նույն համեմատությունը չի,
մենք ի սկզբանե ենք ծնվել զարգանալու ունակությամբ ու դա էլ անում ենք,հենց այդ պատճառով էլ քարեդարյան մարդ չենք
էստեղ կախվածության հարցը այլ է, սա գերություն չի