Արդեն համարյա երկու տարվա հնություն ունեցող այս գրառումը կարդալուց հետո չդիմացա, չնայած 15 էջ արդեն ինձ զսպում էի;Հարդելի' բարեկամ, և բոլոր նրանք, ովքեր առաջնորդվում են այս կարգախոսով, նամանավանդ ծխախոտի հարցում, դուք առնվազն զբաղվում եք դեմագոգիայով; Հնարավոր է` արդեն ասվել է սա, բայց չեմ կարող չասել, որ ասել, թե ծխախոտը, ոչ թե ծխախոտի թուփը, ստեղծել է Աստված, նույնն , եթե ինչ-որ մեկը պնդի, թե ատոմային ռումբն ու կենսաբանական զենք էլ է Ատծո ձեռքի գործը; Մարդը ունի իմաստություն, որ եղած գիտելիքը օգտագործի, բայց, ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում` նույն ծաղկից մեղուն մեղր է պատրաստում, օձը` թույն; Եվ եթե ծխախոտն այդքան անհրաժեշտ բան լիներ, ծխախոտը Իսրայելում կաճեր, ոչ թե ամբողջ հին աշխարհը հազարամյակներով զրկված կմնար այդ բարիքից;
Իսկ ինչ վերաբերում է ծխելուց ստացած հաճույքի մասին, դեռ չեմ լսել, որ որևէ մեկը առաջին անգամ ծխելուց գերագույն հաճույք զգա, էլ չխոսեմ խեղդվելու և հազի մասին: Ծխողնե'ր, միգուցե ձեզ հետ այդպե՞ս է եղել, մենակ անկեղծ ասեք:
Չեմ հիշում, որտեղ եմ կարդացել`ի՞նչ իմաստ ունի վարժվել մի տհաճ բանի, մինչև այն դառնա հաճելի:![]()
Էջանիշներ