Այս տարի կլրանա իմ ծխելու «ստաժի» 30 տարին:
Ի՞նչ ասեմ… Երևի ասեմ, որ ի տարբերություն քեզ՝ ծխելը ինձ համար զբաղմունք չէ այլ հաճույք է: Ինձ համար ծխելը պատրվակ չէր ընկերներիս հետ հանդիպելու համար:
Թե ինչ հաճույք եմ ստանում - դժվարանում եմ ասել. դա նույնն է, ինչ հարցնես, թե ինչ հաճույք ես ստանում մի լավ գիրք կարդալուց կամ չմուշկներով սահադաշտում սահելուց: Գիրքը՝ հասկացանք, բա սահելու հաճույքը կարո՞ղ ես բացատրել բառերով… Բայց ոչ սպորտային/առողջական օգուտը որպես փաստարկ բերելով
Ինքս 13 տարի թեթև-ատլետ եմ եղել:
Հիմա, երբ լսում եմ, որ ինչ-որ մեկը առավոտները վազում է - ուղղակի ծիծաղս գալիս է: Ամեն առավոտ աշխատանքի գնալուց Խանջյան փողոցի վրա տեսնում եմ միջին տարիքի մի մարդու, որը «քրտնխաշ» վազում է… «Ամեն առավոտ» ասելով նկատի ունեմ արդեն 2 տարի: Տղե՛ք, թե մի գրամ նիհարել է - ինչ ուզում եք ասեք…
Բայց ասեմ, որ դրա փոխարեն ընդհանրապես չեմ խմում: «Ընդհանրապես» ասելով նկատի չունեմ մի գավաթ լավ գինին, կամ մի 2 բաժակ թեքիլան: Դա էլ հաճույքի համար եմ անում:
Մեկը կար՝ զարմանում էր թե ոնց եմ գինի խմում: «Արա, բա էդ ինչքա՞ն գինի պ՛տի խմես, որ հարբես» անկեղծ զարմանում էր նա… Երբ ասում էի, որ հարբելու համար չեմ խմում, այլ հաճույքի - ավելի էր զարմանում՝ «ախպե՛ր, որ պ՛տի չհարբես - էլ խի՞ ես խմում… դրա կայֆը ի՞նչ ա»… Ի՞նչ ասեմ… Դու ի՞նչ կպատասխանեիր:
Նայած ով ինչի համար է գործածում այն - ինչ գործածում է: Չհաշված «երիտասարդ տարիներիս վրիպումները»խմիչքը ինձ ոչ մի անգամ պրոբլեմ չի ստեղծել: Նույնը կասեմ և ծխախոտի համար: Սա հաստատում է այս թեմայի վերևներում բերածս թեզը, այսինքն՝ «Այն ինչ Աստված ստեղծել է - օգուտ է, բայց իր իսկ չափի մեջ»: Դե… ամեն մեկի չափն էլ տարբեր է…
Հաճույքը և սովորությունը տարբեր հասկացություններ են: Մի փորձեք որևէ հարց քննարկելիս «սահուն» անցում կատարել մեկից - մյուսը՝ փորձելով նույնացնել դրանք:
![]()
Էջանիշներ