Ես չեմ ծխում, չնայած փորձել եմ, ու հասկացել, որ բացի նրանից, որ վնասում է առողջությանը, այլև ընդհանրապես կանացի չէ: Շատ տգեղ է, երբ կնոջ բերանից, մատերից, մազերից սիգարեթի հոտ է գալիս: Գ. Նժդեհն ասել է. « Ազգերի ճակատագրերը փնտրեք մայրերի ափերում» : Կարելի է, մի փոքր ձևափոխել և ասել . « Սերունդների առողջությունը փնտրեք մայրերի ափերում» : Աղջիկները պետք չի ծխեն, քանի որ մայր են դառնալու:
Մի բան էլ է շատ անարդարացի, որ նիկոտինից ավելի շատ տուժում են նրանք, ովքեր ոչ թե ծխում են, այլ սիստեմատիկորեն շնչում են այդ օդը: Նրանք կոչվում են պասիվ ծխողներ: Եվ քանի որ նրանց օրգանիզմում, չկա նիկոտինի դեմ հակամարմին, ավելի են վտանգում իրենց առողջությունը:
Անգլերեն մի տերմին կա binging, այսինքն որևիցէ երևույթի շահագործում: Տարբեր մարդկանց մոտ դրանք տարբեր են: Ու շատ հաճախ մի վատ սովորույթից հրաժարվելու համար, այն փոխաինում ենք այլ սովորույթով:
Ընդհանրապես համաձայն չեմ, որ ծխող մարդիկ թուլակամ են: Մի անգամ լսեցի, որ Պ. Հայրիկյանն ասում էր. « Լ. Տ. Պետրոսյանը թուլակամ է, քանի որ նույնիսկ չի կարող թարգել ծխելը: Էլ ո՞նց է ուզում երկիր կառավարել» : Համաձայն չեմ:
Սենյակից սիգարեթի հոտը կարելի է անցկացնել, մի քանի անկյուններում թաց սրբիչներ դնելով: Ես էլ ընդհանրապես չեմ սիրում այդ օդը: Սակայն շատ եմ հավանում, երբ տղամարդու ձեռքերից սիգարի հոտ է գալիս: Երևի ենթագիտակցությանս մեջ դա հավերժ նստել է: Մի ուրիշ ձև սիրում եմ սիգարի ու կոնյակի, իրար խառնված բույրը:
Էսպիսի խոսք կա. << Այն ամենը, որ իսկապես հաճույք է պատճառում, կամ վտանագավոր է առողջությանը, կամ չի ընդունվում հասարակության կողմից, կամ էլ արգելված է օրենքով>> :
Էջանիշներ