Ուլուանա-ի խոսքերից
այնպիսի տպավորություն եմ ստացել, որ խոսում եմ տրամաբանելու և վերլուծելու ունակությունից զրկված, սահմանափակ մտածողության տեր մարդկանց հետ, նույնիսկ կարելի է ասել՝ զոմբիների հետ... Այո, բավականին շատ հիմքեր կան եզրակացնելու, որ այդ աղանդը մարդկանց իրոք զոմբիացնում է, զրկում է անհատականությունից և ինքնուրույն մտածելու, վերլուծելու կարողությունից։ Նրանք, որպես կանոն, անգիր արած կրկնում են Ատվածաշնչից վերցված որոշ հատվածներ, մեկնաբանում իրենց ուզածով, իսկ երբ ինչ-որ հարց ես տալիս, որի պատասխանը նախապես անգիր արած չեն լինում, ապա կամ ասում են, որ իրենք դա դեռ չեն ուսումնասիրել (չնայած այդ հարցերը հաճախ շատ լուրջ, կարևոր և հիմնարար հարցեր են լինում), կամ փորձում են իրենց բնորոշ անտրամաբանական, «գլուխ հարթուկելու» եղանակներով տակից դուրս գալ, որը թեկուզ մի քիչ տրամաբանություն ունեցող մարդու համար ուղղակի ծիծաղելի է։
Էջանիշներ