Մեզ մոտ մտածելակերպի հեղափոխություն է անհրաժեշտ, ինչը ասում էր Տ. Սարգսյանը, սակայն փաստացի այս տարվա ընթացքում իրականացրեց ԼՏՊ-ն: Այժմ այդ պրոցեսը կարծես թե կանգնած է և ես չեմ շտապում շատ ոգևորվել, քանի որ չի բացառվում պարզ աթոռակռվի վարկածը և նմանատիպ այլ հիասթափեցնող վարկածներ: Վերջին մի քանի միտինգում նույնպես քիչ էր ասելիքը, ինչը կարող է վնասել ձեռք բերածը` մտածելակերպի փոփոխությունը: Ինչ վերաբերում է տակտիկա-ստրատեգիային, դա ինձ քիչ է հետաքրքրում, քանի որ դեռ չգիտեմ հնարավոր նոր իշխանությունների կաբինետի կազմը, որը նույնպես հղի է հնարավոր հիասթափությամբ:
Շարժման հիմնական ձեռքբերումը դա Հայաստոնում մտածելակերպի փոփոխությունն է, ինչի կարիքը ուներ մեր ժողովուրդը` հատկապես երիտասարդությունը: Նույնիսկ քաղաքական դաշտի մասնակիցները հասկացան, որ նոր` որակապես այլ բան պետք է ասել, ինչը շատերի մոտ չստացվեց և այդ միայն փորձում են իշխանական որոշ գործիչներ (օրինակ վարչապետը):
Կարծում եմ ես կարողացա ասել, թե ես որ գործընթացներին եմ կողմնակից և ինչին կմասնակցեմ ամբողջ եռանդով: Հիմա ես գերադասում եմ պարզապես աշխատել:
Էջանիշներ