User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք հանրահավաքները վերսկսելուն հենց հիմա

Քվեարկողներ
41. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    9 21.95%
  • Ոչ

    24 58.54%
  • Չգիտեմ

    8 19.51%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 66 հատից

Թեմա: Պե՞տք է վերսկսել հանրահավաքները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պե՞տք է վերսկսել հանրահավաքները

    Նա նաեւ հայտարարել է, որ ՀԱԿ-ը ՀԱԿ անդամ “Հայ կամավորականների համախմբում” նախաձեռնության խնդրանքով քննարկել է հանրահավաքները վերսկսելու հարցը, սակայն 18 կուսակցությունները որոշել են, որ սկսելը դեռ վաղ է:
    ձեր կարծիքը հանրահավաքները սկսելու մասին
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  2. #2
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է վերսկսել հանրահավաքները

    Ես կարծում եմ որ եթե հիմա ԼՏՊ-ն չվերսկսի հանրահավաքները նշանակում է կա դավադրություն: Հատուկ պայմանավորվածություն: Նշանակում է որ ԼՏՊ-ն կառավարվում է դրսից և նրա որոշումների վրա ազդում է ինչ որ արտաքին ուժ, երևի առաջին հերթին Ռուսական հատուկ շրջանակներ և նաև արևմուտքի որոշ շրջանակներ, որոնց նպատակն է Կովկասում սկսել մեծ պատերազմ և դա անել Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն խախտելով:
    Իշխանությունները տանում են երկիրը դեպի պատերազմ ու եթե ԼՏՊ-ն նրանց դեմը չի կանգնում ապա նա դառնում հանցավոր իշխանությունների հանցակիցը:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  3. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է վերսկսել հանրահավաքները

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    ............... որ ԼՏՊ-ն կառավարվում է դրսից ................
    Վերջապես մի ԼՏՊ-ի կողմնակցից լսվեց այս միտքը: Ես կարծում եմ, որ թե ներկայիս մեր իշխանությունները, թե ԼՏՊ-ն դրսի ազդեցության տակ են: Չնայած ես դեմ եմ քվեարկել, բայց հանրահավաքներ պետք է կազմակերպել, որպեսզի իշխանությունները միշտ զգոն լինեն: Միայն թե ոչ նախկին կոնտեքստով և ոչ ԼՏՊի կողմից: Ցավոք սրտիր ես նոր ուժ էլ չեմ տեսնում…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. #4
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է վերսկսել հանրահավաքները

    Եթե խոսքը գնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից գլխավորվող հանրահավաքներին, ապա ոչ, քանի որ ես համարում եմ, որ Լեւոնը հայ ժողովրդի թշնամի է։

  5. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է վերսկսել հանրահավաքները

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջապես մի ԼՏՊ-ի կողմնակցից լսվեց այս միտքը:
    Marduk–ն է՞ ԼՏՊ–ի կողմնակիցը։

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարծում եմ որ եթե հիմա ԼՏՊ-ն չվերսկսի հանրահավաքները նշանակում է կա դավադրություն: Հատուկ պայմանավորվածություն: Նշանակում է որ ԼՏՊ-ն կառավարվում է դրսից և նրա որոշումների վրա ազդում է ինչ որ արտաքին ուժ, երևի առաջին հերթին Ռուսական հատուկ շրջանակներ և նաև արևմուտքի որոշ շրջանակներ, որոնց նպատակն է Կովկասում սկսել մեծ պատերազմ և դա անել Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն խախտելով:
    Իշխանությունները տանում են երկիրը դեպի պատերազմ ու եթե ԼՏՊ-ն նրանց դեմը չի կանգնում ապա նա դառնում հանցավոր իշխանությունների հանցակիցը:
    Marduk, կներես եթե կոպիտ է հնչում, բայց քեզ ի՞նչ, հանրահավաքները վերսկսվում են, թե չէ։ Երբևէ չես մասնակցել էդ հանրահավաքներին, սկսած ժամանակ միշտ փնովել ես, իսկ հիմա մտահոգվում ես, թե ինչու չեն սկսվու՞մ։ Զավեշտալի է։
    Չէ, ուղղակի մոլուցք ունես «դավադրություններ հայտնաբերելու»։ Ինչ ուզում է անի ընդդիմությունը, դու միշտ պատրաստես դրանք դիտարկել որպես դավաճանություն ու դավադրություն։ Ձանձրալի է արդեն։

    Ի՞նչ եք ուզում, այ մարդ, ուզո՞ւմ եք հանրահավաք անել, գնացե՛ք արեք, ձեզ բռնո՞ղ է եղել։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 19.11.2008, 13:27: Պատճառ: տառասխալ. բաց թողած տառի ուղղում
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. #6
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է վերսկսել հանրահավաքները

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Marduk–ն է՞ ԼՏՊ–ի կողմնակիցը։
    Դե նրա ստորագրությունից ենթադրեցի
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  7. #7
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Պե՞տք է վերսկսել հանրահավաքները

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե խոսքը գնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից գլխավորվող հանրահավաքներին, ապա ոչ, քանի որ ես համարում եմ, որ Լեւոնը հայ ժողովրդի թշնամի է։
    Հիշեցնեմ, որ թեման անձերի հետ կապված չի։
    Ես դեմ էի հանրահավաքների դադարեցմանը, բայց, քանի որ ես միշտ էլ կողմ եմ եղել Ղարաբաղյան խնդրի լուծման փոխզիջումային տարբերակին, իսկ հանրահավաքների դադարեցումը նպաստում է դրան, ես հուսով եմ, որ նոր հանրահավաքներ չեն լինի, քանի դեռ չի ավարտվել այս խնդրի լուծումը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. #8
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է վերսկսել հանրահավաքները

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշեցնեմ, որ թեման անձերի հետ կապված չի։
    Ես դեմ էի հանրահավաքների դադարեցմանը, բայց, քանի որ ես միշտ էլ կողմ եմ եղել Ղարաբաղյան խնդրի լուծման փոխզիջումային տարբերակին, իսկ հանրահավաքների դադարեցումը նպաստում է դրան, ես հուսով եմ, որ նոր հանրահավաքներ չեն լինի, քանի դեռ չի ավարտվել այս խնդրի լուծումը։
    Այո, թեմայի վերնագիրը անձնավորված չէ, բայց հանրահավաք էլ կա, հանրահավաք էլ։ Դրա համար ես ասում եմ, որ եթե Լեւոնն է անում` դեմ եմ։ Իսկ եթե լինի ուրիշ հանրահավաք, ապա երկու ձեռքով կողմ եմ։
    Կարծում եմ թեմայի վերնագիրը հստակ չէ ձեւակերպված։


    Իսկ այն մարդկանց, որվքեր Լեւոնին դեմ են, բայց նրա հանրահավաքներին կողմ, ասեմ, որ միայն իշխանություններին «արթուն» պահելու համար չարժե թշնամուն ուժեղացնել։ Նույնն է, որ մարդուն արթուն պահելու համար դնեն կրակի վրա եփեն։

  9. #9
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է վերսկսել հանրահավաքները

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նա նաեւ հայտարարել է, որ ՀԱԿ-ը ՀԱԿ անդամ “Հայ կամավորականների համախմբում” նախաձեռնության խնդրանքով քննարկել է հանրահավաքները վերսկսելու հարցը, սակայն 18 կուսակցությունները որոշել են, որ սկսելը դեռ վաղ է:
    ձեր կարծիքը հանրահավաքները սկսելու մասին
    Մարդուկ, մի հատ ցույց տուր էս հոդված ա, ինչ ա, սրա ամբողջականը կարդանք, թեչէ սենց երեք տող հանել ես, ոչ աղբյուր ես նշել, ոչ էլ, հետաքրքիր ա ուղղակի, դիր մենք էլ կարդանք: ՀԻմա թեմայի վերաբերյալ. եթե իրավիճակի ինչ-ինչ փոփոխություն չլինի, առայժմ դեմ եմ` հասկանալով ներկայիս իրավիճակի վտանգավորությունը: Եթե լինեն այնպիսի փոփոխություններ, որոնց դեպքում անհրաժեշտություն լինի հանրահավաքի, կարվեն հանրահավաքները, դրանք անիմաստ չեն լինում, խոսքս Համաժողովրդկան Շարժման` ՀԱԿ-ի հանրահավաքներին է վերաբերում, քանի որ այսօրվա դրությամբ միայն նրանք ունեն բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպելու հնարավորություն` համակիրներ: Այլ քաղաքական ուժերի կողմից կազմակերպվող ոչ մի հանրահավաքի չեմ մասնակցի և կողմ չեմ լինի առայժմ, քանի որ ՀԱԿ-ը հստակ ներկայացրել է, թե ինչի համար է դադարեցվել զանգվածային միջոցառումները, և եթե այդ պատճառն այլևս չլինի, ՀԱԿ-ն ինքը կսկսի հուժկու հանրահավաքները:

    Իսկ էն մութ ուժեր, դրսի ուժեր բան, սենց կրկեսային արտահայտություններին չեմ էլ անդրադառնում, դրանք այնքանով են կրկեսային, որքանով դրանց մասին «փաստերը»` չեղած փաստերը:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 19.11.2008, 16:43: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #10
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է վերսկսել հանրահավաքները

    ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՐՑԸ
    Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նոյեմբերի 18-ին երեկոյան պետք է լիներ Հանրային հեռուստաընկերության “25 րոպե” հաղորդման հյուրը, սակայն նրան զանգահարել է հաղորդման վարող Արմեն Դուլյանն ու ասել, որ հաղորդումը հետաձգվում է տեխնիկական պատճառներով: Այդ մասին նշելով, Լեւոն Զուրաբյանը նոյեմբերի 18-ին Փաստարկ ակումբում ասել է, թե քանի որ հաղորդումը չի լինի, ինքը կփորձի ասելիքը փոխանցել ասուլիսի միջոցով: Լեւոն Զուրաբյանը ընթերցել է հայ Ազգային կոնգրեսի հայտարարությունը, որում նշվում է, թե Ղարաբաղի գործընթացի զարգացումները վկայում են, որ ճիշտ են կոնգրեսի այն հայտարարությունները, որ կարգավորումը մտել է հանգուցային փուլ: Սակայն, ՀԱԿ-ը նշում է, որ այդ փուլի լուրջ խոչընդոտ է այն, որ Հայաստանը կարգավորման գործընթացում ներկայացնում է ոչ լեգիտիմ իշխանություն, որը թույլ չի տալիս բացահայտել մարտի 1-ը, չի ապահովում քաղաքական եւ քաղաքացիական ազատություններ: ՀԱԿ-ը հայտարարում է նաեւ, որ վարչախումբը ոչինչ չի անում ներքին կյանքում առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ իրական քայլերի միջոցով սեփական դիրքը բարելավելու համար: Լրագրողները Լեւոն Զուրաբյանին հարցրել են, թե արդյոք Հայ Ազգային կոնգրեսը համարում է, որ հանրահավաքների դադարեցման մասին որոշումն արդարացրեց իրեն: Լեւոն Զուրաբյանն ասել է, թե արդարացրեց, ինչի մասին էլ որ, ըստ նրա, վկայում է այն, որ հանրահավաքների վերսկսման մասին հարցադրումներ ավելի շատ անում է իշխանական քարոզչամեքենան: “Գոնե այդքանով որոշումն արդարացրել է իրեն”, ասում է Լեւոն Զուրաբյանը: Նա նաեւ հայտարարել է, որ ՀԱԿ-ը ՀԱԿ անդամ “Հայ կամավորականների համախմբում” նախաձեռնության խնդրանքով քննարկել է հանրահավաքները վերսկսելու հարցը, սակայն 18 կուսակցությունները որոշել են, որ սկսելը դեռ վաղ է: Լեւոն Զուրաբյանը կրկին անգամ հաստատել է, որ ՀԱԿ-ը համարում է, թե դեկտեմբերին սպասվում է Ղարաբաղի խնդրի հանգուցալուծում: Միեւնույն ժամանակ, Լեւոն Զուրաբյանը նշել է, թե համաձայն է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք ասում են, որ կարող են լինել գործընթացը դանդաղեցնող եւ արգելակող հանգամանքներ: Լեւոն Զուրաբյանը նաեւ հայտարարել է, որ Հայ Ազգային կոնգրեսը Ղարաբաղի հարցում չունի միասնական դիրքորոշում եւ կան պայմանական երկու թեւեր` փոխզիջման կողմնակիցներ եւ որեւէ զիջմանը դեմ հանդես եկողներ: Ի դեպ, Լեւոն Զուրաբյանն ասել է, թե ՀԱԿ-ը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բրայզայի հետ, որը ներկայացրել է բանակցային մանրամասներ: Լեւոն Զուրաբյանը դրանք չի հրապարակել, սակայն ասել է, որ կան բավական մտահոգիչ կետեր: Իսկ որպես օրինակ, նա ասել է, թե կարող է նշել ասենք Լաչինի ճանապարհի պարագան, որը հայտնի չէ, թե ում վերահսկողության տակ է լինելու:
    http://www.lragir.am/includes/prnvie...=arm&pid=20957
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  11. #11
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է վերսկսել հանրահավաքները

    Գնա՛, հանրահավաք արա՛
    Chuk

    Ու՞մ վրա ես բարկանում: Հայ կամավորականների վրա որ լինելով ՀԱԿ անդամ խնդրել են որ հանրահավաքները վերսկսվի իսկ ՀԱԿ-ը մերժել է:
    Ի դեպ սուտ է որ 18 կուսակցություն դեմ են հանրահավաքներին:
    Շատերն են կողմ:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  12. #12
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է վերսկսել հանրահավաքները

    Իսկ ինչ օրակարգով հանրահավաքներ անցկացնել? Հենա Միացում-ը ուզեց Էջմիածնում պուճուր հավաք աներ նորընտիր քաղաքապետը չթողեց իսկ 4-րդ իշխանությունն էլ թևերը քշտեց ու հարձակվեց նախաձեռնողների վրա...
    Հա գիտեմ: Ու դա ուղղակի լիակատար արհամարանք է էս ժողովրդի հանդեպ:

    Իսկ միտինգը արգելողն էլ եղել է Մանվել Գրիգորյանի տղեն ի դեպ: Էն նույն Մանվելի որի անունն էր ժողովուրդը գոռում Ազատության հրապարակում:

    Իսկ կարգախոսը շատ պարզ պետք է լինի:

    «ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ»

    Եթե Սերժը ստորագրի Ռուսաստանի թելադրած պայմանագիրը ապա հաջորդ օրը էս ռեգիոնը դառնալու է պատերազմի թատերաբեմ:

    Էդ հանցավոր գործարքը եթե կայանա նույնքան մեղսակից կլինի ոչ լեգիտիմ իշխանությունները այնքան էլ ընդդիմության ուրացող մասը, որը ժողովրդի ընդվզման ալիքը մսխեց ու տարավ Շարժումը դեպի փակուղի ու սերժանտականություն:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  13. #13
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է վերսկսել հանրահավաքները

    ինչո՞ւ միանգամից սկսեցիք մեղադրել Ընդդիմությանը: ինչ-որ չի լսվում հայրենասերների ձայները, բա ասում էին իրենք կառուցողական ընդդիմություն են, ուր են նույն Ստամբուլն արյան ծով սարքող դաշնակցությունը, Օրինաց երկրիը, Բարգավաճի մասին չարժի էլ հիշել, իրենք էլ են մոռացել , որ նման կուսակցություն կա, ու՞ր են.. փետրվարին ամբողջ կոկորդով գոռում էին մենք ընդդիմություն ենք, ուր են՞ հանրահավաքներ անցկացնելը յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքն է, դե իրագործեք այդ իրավունքը
    ինչո՞ւ են սպասում Սիոնամասսոնական մութ ու կասկածելի ուժերի կողմից անսահմանափակ ֆինանսավորվող հոգեխանգարված լևոնականների հանրահավաքին.
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  14. #14
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է վերսկսել հանրահավաքները

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ հանցավոր գործարքը եթե կայանա նույնքան մեղսակից կլինի ոչ լեգիտիմ իշխանությունները այնքան էլ ընդդիմության ուրացող մասը, որը ժողովրդի ընդվզման ալիքը մսխեց ու տարավ Շարժումը դեպի փակուղի ու սերժանտականություն:
    Մարդուկ, վեր կլաց պայքարի, գնա հանրահավաք կազմակերպի, մասնակցի, նստացույց կազմակերպի, մասնակցի, հացադուլ արա, ինչի՞ ես նստել ընդդիմությանը մեղադրում, քանի ընդդիմությունը միտինգ էր անում` ժողովրդի գողացված ձայներն էր պաշտպանում, քննադատում էիր դատարկ վերլուծություններովդ ու անհիմն մեղադրանքներ էիր շաղ տալիս, հիմա էլ եկել ես, թե` ընդդիմոթւյունը մեղավոր ա, որ ընդվզման ալիքը մսխեց, ընդդիմությունը չի մսխել, իշխանությունն ա փորձել մսխել, բայց չի ստացվել: Մարտի մեկին ընդդիմությունն է՞ր կրակում ընդվզող ժողովրդի վրա, մինչև հիմա ընդդիմությունն ա՞ կոծկում էդ կրակողների մեղավորությունը: Մարդուկ, հերիք ա սուտ ինֆորմացիա տարածես` մեկի արածը մեկ ուրիշին վերագրես: Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունն ա, որ կազմակերպել ա էս պայքարը, որ առաջնորդել ու շարունակում ա առաջնորդել ժողովրդին դեպի հաղթանակ, դեպի անկախացում, անկախացում բռնապետությունից: Քանի միտինգ էր անում, անհիմն մեղադրում էիր, հիմա դադարեցրել են միտինգները, էլի անհիմն մեղադրում ես, թե մեղսակից են: Գրառումներդ, սխալ ինֆորմացիա պարունակելուց բացի, չափազանց անտրամաբանական են, չկա ոչ մի հիմնավորում, տրամաբանություն չկա, ուղղակի պատասխանում ու հերքում եմ դրանք, որ քո նման մտածողները չկարծեն, թե ճիշտ ես ասում:
    Քեզ էլ մի քանի հարց. Իսկ ինչո՞ւ չես մեղադրում էն հայրենասեր ընդդիմություն կոչվածներին, ինչի՞ նրանց լռությունը չես դատապարտում, ինչի՞ նրանց մեղսակից չես անվանում, ո՞ւր են նրանց բարբաջանքները, թե` «ընդդիմություն ենք»:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #15
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է վերսկսել հանրահավաքները

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk

    Ու՞մ վրա ես բարկանում: Հայ կամավորականների վրա որ լինելով ՀԱԿ անդամ խնդրել են որ հանրահավաքները վերսկսվի իսկ ՀԱԿ-ը մերժել է:
    Ի դեպ սուտ է որ 18 կուսակցություն դեմ են հանրահավաքներին:
    Շատերն են կողմ:
    Մարդուկ, հոդված ես դնում, որ մասը քեզ դուրա գալիս կամ ձեռք ա տալիս, հիմնվում ես դրա վրա, կամ առնվազն կասկածի տակ չես դնում, որ մասը քեզ դուր չի գալիս կամ հակասում ա, ոչ ավել, ոչ պակաս` հայտարարում ես, որ սուտ ա: Քո արածի վրա քո ծիծաղը չի գալի՞ս: Կամ էն երեք տողը դնելուդ իմաստը ո՞րն էր, որ գրած էր, թե «նա ասել է...», բա սենց հոդված ե՞ն դնում, սենց ինֆորմացիա ե՞ն տարածում, էդքան ե՞ս հասկանում քաղաքականությունից, թե՞ հայլուրասերժանտներին ես ուզում ամեն կերպ օգնած լինես: Բա ո՞նց ես մտածում` մարդը կարդում ա «նա ասել է...», չիմանա՞, թե ով ա ասել, այ քեզ անհետաքրքիր ու անտրամաբանական նորո՜ւյթ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպիսի՞ն պետք է լինեն հանրահավաքները
    Հեղինակ՝ Տատ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 25.06.2008, 00:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •